Հա

Համայնք

Items filtered by date: Երկուշաբթի, 17 Մայիսի 2021 - «ԱԼԻՔ» Օրաթերթ

Թշնամու հետ խաղաղութեան մասին խօսողներն իրենց հարց տւե՞լ են, թէ արդեօք Բաքւում ցանկանո՞ւմ են այդ խաղաղութիւնը։ Իրականում թշնամին պատրաստւում է ոչ թէ խաղաղութեան, այլ պատերազմի, այլապէս կարիք չէր լինի նման ինտենսիւութեան պարբերական զօրավարժութիւններ անցկացնելու։

Կիրակի, 16 մայիսի 2021 թւականի առաւօտեան Թեհրանի Ս. Սարգիս եկեղեցում, դռնփակ կարգով կատարւեց հոգելոյս բրշ. Մելքոմ սրկ. Մելքոմեանի եւ երկար տարիների եկեղեցու պաշտօնեայ Վիգէն Ղարախանեանի հոգեհանգստեան արարաողութիւնը, կրօնական արարողութեանը նախագահում էր, Թեհրանի հայոց թեմի բարեխնամ առաջնորդ՝ գերշ. Տ. Սեպուհ Ս. արք. Սարգսեանը եւ պատարագիչն էր՝ արժ. Տ. Սարգիս քհնյ. Խոսրովեանը:

Published in Թեհրան

Անդրանիկ Թեւանեանը ֆէյսբուքեան իր էջում գրում է.

44-օրեայ պատերազմը ոչ միայն պետական ու մարդկային ողբերգութիւն էր, այլ նաեւ 44-օրեայ ինտենսիւ ստերի մատուցման դիւերսիոն գործընթաց։

«Յենակէտ» վերլուծական կենտրոնի ղեկավար Տիգրան Աբրահամեանը գրում է. «Ադրբեջանցիների հետ երէկ կայացած բանակցութիւններն արդէն 15 ժամ է աւարտւել են, լրատւամիջոցների, սոցիալական ցանցերի հայաստանեան, ռուսաստանեան եւ ադրբեջանական տիրոյթներում ամենատարբեր վարկածներն ու կանխատեսումները շրջանառւեցին։

ՀՀ օրւայ իշխանութիւնների ապաշնորհ կառավարման, ապազգային վարքագծի, յանցաւոր, միտումնաւոր սխալների ու անգործութեան արդիւնքում Ադրբեջանն օգտագործել է իրեն հրամցրած հնարաւորութիւնները, մեծացրել է զաւթողական ախորժակն ու խախտել մեր երկրի տարածքային ամբողջականութիւնը՝ ներխուժել Սիւնիքի ու Գեղարքունիքի մարզեր։ Այս մասին Tert.am-ի հետ զրոյցում ասաց ՀՅԴ անդամ Արմենուհի Կիւրեղեանը:

Ադրբեջանական մեդիա տիրոյթում ակտիւօրէն շրջանառւում է այն նախապայմանները, որոնք դրւել են Հայաստանի առջեւ Հայաստանից զօրքերը յետ քաշելու դիմաց։

Իմ ունեցած տեղեկութիւններով` Սիւնիքի մարզում ադրբեջանական չորս դիրք կը լինի` իւրաքանչիւրում 15-ական զինւոր։ Այս մասին Tert.am-ի հետ զրոյցում ասաց Սիւնիքի նախկին մարզպետ, «Վերածնւող Հայաստան» կուսակցութեան նախագահ Վահէ Յակոբեանը։

Մենք էլ տեղեկութիւն ունենք, որ պայմանաւորւել են համատեղ պոստ (պոստեր) դնել։ Այսինքն, թուրքերն իրենց ուզածին հասան։ Այս մասին իր ֆէյսբուքեան էում գրել է նախկին վարչապետ Հրանտ Բագրատեանը:

ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկէնը եւ Ֆրանսիայի ԱԳ նախարար Ժան-Իւ Լէ Դրիանը նախօրէին կայացած հեռախօսազրոյցի ընթացքում ընդգծել են Լեռնային Ղարաբաղում երկարաժամկէտ քաղաքական կարգաւորման հասնելու անհրաժեշտութիւնը, ինչպէս նաեւ քննարկել են պաղեստինա-իսրայէլական հակամարտութեան շուրջ ստեղծւած իրավիճակը։

Published in Միջազգային

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։