MENU
Ցաւօք իրանական օրդիբեհեշթ ամսւայ ընթացքին, կորոնավիրուսի չորորրդ ալիքի հետեւանքով համայնքումս աճ արձանագրեց մահացութեան թիւը: Նշելի է, որ այդ ամսւայ ընթացքում գրանցւեց կորոնավիրուսային յստակ 14 մահւան դէպք:
Մենք պէտք է հասկանանք, որ բախւում ենք ոչ այնքան արտահերթ ընտրութիւնների, որքան՝ արտակարգ, եւ կանգնած ենք արտակարգ ղեկավար ընտրելու անհրաժեշտութեան առջեւ, որը կը կարողանայ վերականգնել կարգը երկրում, արժանապատիւ երկխօսութեան մէջ մտնել հարեւանների հետ եւ ապահովել երկարաժամկէտ խաղաղութիւն: Այս մասին իր «Թելեգրամ» ալիքում գրել է ՀՀ նախկին փոխվարչապետ Արմէն Գէորգեանը:
«Ադեկվատ» կուսակցութեան ղեկավար Արթուր Դանիէլեանն իր ֆէյսբուքեան էջում գրել է. «ՀԱՄԱՍ-ի ղեկավարն իր ելոյթում գոհունակութիւն ու երախտագիտութիւն է արտայայտել Իրանի Իսլամական հանրապետութեանը Պաղեստինին զինամթերքով աջակցելու համար ուսա շատ կարեւոր դրւագ է մեր բոլորիս համար երկու պատճառով. նախ ակներեւ է, որ որքան էլ Էրդողանը «դոշ ծեծեց» պաղեստինցիների համար, իրական աջակցութիւն ցուցաբերողը հէնց Իրանն էր: Շիա Իրանը փաստացի ապահովեց սունի ՀԱՄԱՍ-ի յաղթանակը` զմրսելով սեփական դիրքերը որպէս իսլամական աշխարհի առաջնորդ:
168.am-ի «Ռէւիւ» հաղորդաշարի եթերում Երեւանի պետական մանկավարժական համալսարանի Համաշխարհային պատմութեան ամբիոնի վարիչ, պատմաբան Խաչատուր Ստեփանեանն անիրատեսական համարեց ադրբեջանցիների՝ մեր երկրի սահմանները լքելը՝ առանց ուժային յստակ հակազդեցութեան։
Հերթական տխմար փորձն է վարկաբեկել «Հայաստան» դաշինքը։ Այս մասին News.am-ի հետ զրոյցում ասաց «Վերածնւող Հայաստան» կուսակցութեան նախագահ Վահէ Յակոբեանը՝ անդրադառնալով մամուլի հրապարակումներին, որ այս օրերին տեղեկատւական հարթակներում կեղծ տեղեկութիւններ են սկսել շրջանառւել որոշ ուժերի կողմից այս կամ այն համայնքում գումար բաժանելու մասին։
Երէկ մայիսի 22-ին աշխարհահռչակ Շառլ Ազնաւուրի 97-րդ տարեդարձի կապակցութեամբ Փարիզի Լատինական թաղամասի Օդէոնի հրապարակում բացւեց մեծ շանսոնիէի կիսանդրին։
Կիսապաշտպան Հենրիխ Մխիթարեանը որոշ ժամանակ կասկածում էր՝ արդեօք նա պէտք է մնայ «Ռոմա»-ում, հաշւի առնելով, որ յաջորդ մրցաշրջանից թիմը կը գլխաւորի Ժոզէ Մոուրինիոն:
Մերձաւոր Արեւելքում եւ Աֆրիկայում ԱՄՆ զօրքերի հրամանատար, գեներալ Ֆրենկ Մաքքենզին, ով այցելել է Իրաք, խոստովանել է Իրանի անօդաչու թռչող սարքերի հնարաւորութիւնների եւ հզօրութեան մասին՝ նշելով, որ ԱՄՆ-ն պէտք է աւելին անի Իրանի փոքր ԱԹՍ-ներին դիմակայելու համար: Հաղորդում է ԻՌՆԱ-ն՝ իսրայէլական Times of Israel-ին յղումով: