MENU
Հայաստանի Հանրապետութեան նախագահ Արմէն Սարգսեանն հիւրընկալել է Իրանի Իսլամական Հանրապետութեան արտաքին գործերի նախարար Մոհամմադ Ջաւադ Զարիֆին եւ նրա գլխաւորած պատւիրակութեանը:
ՀՀ վարչապետի պաշտօնակատար Նիկոլ Փաշինեանն ընդունել է աշխատանքային այցով Հայաստան ժամանած Իրանի Իսլամական Հանրապետութեան արտաքին գործերի նախարար Մոհամմադ Ջաւադ Զարիֆին:
Իրանում մտահոգւած են վերջին երկու շաբաթների ընթացքում հայ-ադրբեջանական սահմանին տեղի ունեցող սրացումներով եւ յոյս ունեն, որ իրավիճակը խաղաղ հանգուցալուծում կը ստանայ: «Արմէնպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին ասել է Իրանի Մոհամմադ Ջաւադ Զարիֆը ՀՀ արտաքին գործերի նախարարի պաշտօնակատար Արա Այւազեանի հետ հանդիպման ընթացքում:
Կառավարութեան այսօրւայ նիստի ընթացքում, Հանրապետութեան նախագահ դոկտ. Հասան Ռոհանին ի թիւս այլ հարցերի, յատուկ անդրադարձել է առաջիկայ նախագահական ընտրութիւններին եւ դրանց մրցակցային բնոյթի անհրաժեշտութեանն ու կարեւորութեանը:
ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարեանի գլխաւորած «Հայաստան» դաշինքի ցուցակի առաջին 20-եակը հետեւեալ տեսքն ունի։
Հայաստանի տարածքային ամբողջականութեան դէմ Ադրբեջանի ոտնձգութիւնն ուղիղ հետեւանքն է անցած տարւայ սեպտեմբերի 27-ից Ադրբեջանի կողմից Արցախի ժողովրդի ինքնորոշման եւ կեանքի իրաւունքի դէմ սանձազերծւած պատերազմի, ինչպէս նաեւ տարածաշրջանային խաղաղութիւնը վտանգելու Ադրբեջանի գործողութիւնների ոչ համարժէք միջազգային եւ տարածաշրջանային արձագանքի:
Իրանի Իսլամական Հանրապետութեան Թեհրան քաղաքում, ՀՀ դեսպանութեան աջակցութեամբ, տեղի է ունեցել հայ-իրանական գործարար համաժողով: Համաժողովը կազմակերպւել է ԻԻՀ առեւտրի պալատում` ՀՀ Պետական եկամուտների կոմիտէի նախագահ Էդւարդ Յովհաննիսեանի` Իրանի Իսլամական Հանրապետութիւն աշխատանքային այցի շրջանակում:
Մայիսի 25-ին իր անդրանիկ նիստը գումարեց «Արցախի երիտասրդական խորհուրդը»:
«Արցախի երիտասրդական խորհուրդ»-ը ձեւաւորւել է «Արցախի երիտասարդական համաժողով»-ի արդիւնքում, որը կազմակերպւել էր ՀՅԴ Արցախի Երիտասարդական միութեան կողմից սոյն թւականի մայիսի 9-ին: