Հա

Համայնք

Items filtered by date: Չորեքշաբթի, 26 Մայիսի 2021 - «ԱԼԻՔ» Օրաթերթ

«Պատիւ ունեմ» դաշինքի առաջին համար Արթուր Վանեցեանը յայտարարութիւն է տարածել մայիսի 25-ին Գեղարքունիքի մարզում ադրբեջանական կողմի սադրանքի հետեւանքով հայ զինծառայողի մահւան վերաբերեալ։

ՀԱՊԿ գլխաւոր քարտուղարի տեղակալ Վալերի Սեմերիկովն, անդրադառնալով հայ-ադրբեջանական սահմանին ստեղծւած ճգնաժամային իրավիճակին, շեշտել է, որ այն պէտք է կարգաւորւի քաղաքական-դիւանագիտական եղանակներով:

Published in Միջազգային

ՀՀ արտգործնախարարութիւնը յայտարարութիւն է տարածել Գեղարքունիքում ադրբեջանական կողմի կրակահերթից հայ զինծառայողի մահւան առնչութեամբ։

Միջուկային գործարքի վերականգնման շուրջ բանակցութիւնները կը շարունակւեն այնքան ժամանակ, քանի դեռ չեն ապահովւել երկրի շահերը: Այս մասին երէկ՝ մայիսի 25-ին Վիեննայում ընթացող Միջուկային համապարփակ համաձայնագրի համատեղ յանձնաժողովի հերթական նիստի աւարտից յետոյ, լրագրողների հետ զրոյցի ժամանակ յայտարարել է ԱԳ նախարարի տեղակալ, միջուկային հարցերով Իրանի գլխաւոր բանագնաց Սէյէդ Աբբաս Արաղչին:

Published in Իրան

Իրանագէտ Վարդան Ոսկանեանի խօսքով՝ Իրանի արտգործնախարար Մոհամմադ Ջաւադ Զարիֆի այցը Բաքու առաւել շատ պայմանաւորւած է նրանով, որ ցանկանում է հաւասարակշռութիւն պահել․ իրանցի արտգործնախարարի նպատակը Երեւան այցելելն է, այստեղ են լինելու խօսելիքները։ Նա Tert.am-ի հետ զրոյցում նշեց, որ Բաքւում եղած հանդիպման վերաբերեալ հրապարակումներից դատելով, այնտեղ քննարկւել են հարցեր, որոնք արդէն վաղուց արծարծւում են ադրբեջանա-իրանական օրակարգում, եւ նոր բան չկար։

Յորդորում եմ պետական համապատասխան կառոյցներին՝ գործադրել բոլոր ջանքերը եւ ձեռնարկել ամենախիստ միջոցներն ընդդէմ Հայաստանի Հանրապետութեան տարածքային ամբողջականութեանը սպառնացող ոտնձգութիւնների եւ սահմանային խախտումների: Ասւած է ՀՀ նախագահ Արմէն Սարգսեանի տարածած յայտարարութեան մէջ։

Գեղարքունիքի մարզի Վերին Շորժայի սահմանային հատւածում հակառակորդի արձակած կրակահերթերից յետոյ սկսւած փոխհրաձգութեան հետեւանքով մահացու հրազէնային վիրաւորում ստացած պայմանագրային զինծառայող, կրտսեր սերժանտ Գէորգ Իւրայի Խուրշուդեանը ՀՅԴ Արարատի «Սմբատ Թաթոսեան» կոմիտէութեան վաստակաշատ անդամ Իւրա Խուրշուդեանի որդին է, երկու անչափահաս երեխաների հայր:

ՀՀ Դատախազութիւնը մանրամանսներ է հրապարակել երէկ՝ մայիսի 25-ին, ՀՀ Գեղարքունիքի մարզի Վարդենիս համայնքի վարչական տարածքում գտնւող Վերին Շորժա բնակավայրի հատւածում տեղի ունեցած սահմանային միջադէպի մասին:

Էջ 3, 3-ից

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։