Հա

Համայնք

Items filtered by date: Շաբաթ, 10 Յուլիսի 2021 - «ԱԼԻՔ» Օրաթերթ

Լոյս է տեսել «Վէմ» հանդէսի 2021 թ. 2-րդ համարը, որում նեղ ակադեմիական բնոյթ ունեցող ուսումնասիրութիւնների կողքին տեղ են գտել նաեւ մեր հասարակութեանը յուզող ցաւոտ հիմնախնդիրներին եւ մոռացութեան տրւող տարեթւերին վերաբերւող հրապարակումներ։

Արդէն աւելի քան երկու տարիներէ ի վեր ահագնացող քաղաքական, տնտեսական, ֆինանսական եւ ընկերային ճգնաժամը չափազանց պայթիւնավտանգ դարձած է Լիբանանի մէջ ըստ տեղեկութիւններու, շուրջ 800 միլիառ տոլար երկրէն դուրս բերուած է՝ հայրենասիրութեան դոյզն զգացումներէ զուրկ, աւազակաբարոյ ղեկավարիկներու եւ այս չքնաղ երկիրը իրենց սեփական ագարակի վերածած, քաղաքացիական պատերազմի ոճրատիպ անձերու կողմէ, որոնք պատանդ վերցուցած են երկիրն ու ժողովուրդը։ 

Published in Սփիւռք

Թեհրանը եւ Հաւանան բիոտեխնոլոգիայի ոլորտում համագործակցութեան երկար պատմութիւն ունեն, եւ հակակորոնավիրուսային պատւաստանիւթի վերաբերեալ համագործակցութիւնը ռազմավարական բնոյթի է պատւաստանիւթերի տեխնոլոգիաների հետազօտման եւ զարգացման ոլորտում: Այս մասին ըստ ԻՌՆԱ-ի՝ ասւած է Կուբայի «Ֆինլայ» եւ Իրանի «Պաստոր» ինստիտուտների հրապարակած համատեղ հաղորդագրութեան մէջ:

Published in Իրան

ՀՅԴ Եւրոպայի Հայ Դատի գրասենեակի եւ Բելգիայում Արցախի հետ ֆրանսախօս բարեկամութեան խմբի համատեղ ջանքերով յատկացւել են անհրաժեշտ ֆինանսական միջոցները Արցախի Հանրապետութեան Ասկերան շրջանի Խրամորթ համայնքի միջնակարգ դպրոցի վերանորոգման համար: Կը կատարւեն ներքին եւ արտաքին վերանորոգման աշխատանքներ, կը կառուցւեն նոր սանհանգոյց եւ ժամանակակից, տեխնիկապէս յագեցած ճաշարան։ Կը կահաւորւեն եւ կարդիականացւեն դասասենեակներ՝ վերածւելով համագործակցային դասասենեակների։ Կը տեղադրւի նոր ջեռուցման համակարգ։

Published in Հայ Դատ

Միայն վերջին 30 տարում՝ է՛լ երկրաշարժ, է՛լ 3 պատերազմ, մի քանի ճգնաժամ, գաղթ, յաղթանակ ու պարտութիւն, ապիկար ու ոչ խոհեմ ղեկավարներ, անտեսւած մտաւորականներ, ինքնահոսի մատնւած երկիր. արդիւնքն էլ, բնականաբար, փաստի առաջ կանգնած Հայաստան, որի ղեկավարը, ուսուցիչ կամ սենսէյ լինելու փոխարէն, մանկամիտ երեխայ է, որը քամուն տւեց պետութեան կարողականութիւնը, խարխուլ ինստիտուտները հաւասարեցրեց զրոյի, աշխատեց ու շարունակում է աշխատել որպէս Պանթուրքիզմի գեոպոլիտիկ հարեմի հարճ: 

Չեմ հաւատում ընտրութիւնների արդյունքներին, այն թւերին, որ հաւաքել է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցութիւնը։ Մի քանի անգամ խօսել եմ Կենտրոնական ընտրական յանձնաժողովի նախագահ՝ վարպետ Մուկուչեանի մասին, հիմա ուզում եմ ուղղում մտցնել․ պարտադիր չէ, որ նա այդ թւերը նկարի, բաւական է, որ հաստատի, յետոյ արդարանայ, թէ այդպիսի թւեր են տւել. Yerkir.am-ի հետ զրոյցում ասաց մարդու իրաւունքների նախկին պաշտպան, քաղաքական գործիչ Լարիսա Ալավերդեանը։

Եւրասիական տնտեսական միութեան ինստիտուտի տնօրէն Վլադիմիր Լեպեխինի խօսքով՝ յուլիսի 6-ին Մոսկւայում կայացած Վլադիմիր Պուտինի հետ Նիկոլ Փաշինեանի հանդիպումն անցել է նոյն ոճով, ինչ նախորդ հանդիպումների ժամանակ էր՝ բաւականին ոչ ֆորմալ եւ ընկերական մթնոլորտում:

Published in Միջազգային

Առողջապահութեան նախարարութիւնը հրապարակել է երկրի կորոնավիրուսային նոր քարտէզը, որի համաձայն 143 քաղաք յայտնւել են խիստ վտանգաւոր՝ կարմիր գօտում:

Published in Իրան

Հանրապետութեան նորընտիր նախագահ հոջ. Սէյէդ Էբրահիմ Ռէյիսին երէկ՝ յուլիսի 9-ին այցելել է Ղոմ, ուր հանդիպել է մի շարք բարձրաստիճան կրօնական առաջնորդների հետ:

Published in Իրան

«Ճշմարտութիւն սերունդների համար» նախաձեռնութեան հիմնադիր Գեղամ Նազարեանն իր ֆէյսբուքեան էջում գրել է.

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։