Հա

Համայնք

Items filtered by date: Ուրբաթ, 17 Սեպտեմբերի 2021 - Ալիք օրաթերթ

ԱԺ փոխնախագահ, «Հայաստան» դաշինքի անդամ, ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելեանը ԱԺ-ում՝ ճեպազրոյցների ժամին երկու կարեւոր յայտարարութիւն արեց:

«alikonline.ir» - ԱԺ փոխնախագահ, «Հայաստան» դաշինքի անդամ, ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելեանը ԱԺ-ում՝ ճեպազրոյցների ժամին երկու կարեւոր յայտարարութիւն արեց. յայտնում է Yerkir.am-ը։

Առաջինը վերաբերում էր Գորիս-Կապան ճանապարհին Ադրբեջանի ապօրինի հարկումներին։

«Մեր երկրում անվտանգութեան ճգնաժամը յաղթահարւած չէ եւ ունենում է նորանոր դրսեւորումներ, շաբաթւայ կարեւոր եւ գլխաւոր թեման՝ Գորիս-Կապան ռազմավարական եւ ստրատեգիական ճանապարհին Ադրբեջանի կողմից ոստիկանական անցակէտի տեղադրումն էր։ Նստաշրջանը սկսելուց անմիջապէս յետոյ մենք յայտարարեցինք, որ պահանջում ենք՝ ԱԱԾ տնօրէնն ու Պաշտպանութեան նախարարը գան ԱԺ, տեղի ունենայ փակ նիստ եւ այդ թեմայով քննարկում։ Այս պահին արձանագրենք, որ շաբաթը աւարտւում է, եւ, չնայած կար համաձայնութիւն իշխող խմբակցութեան եւ ԱԺ նախագահի կողմից, այդ հանդիպումը դեռ տեղի չի ունեցել»,- արձանագրեց Իշխան Սաղաթելեանը։

Նրա համոզմամբ՝ իշխանութիւնները ի վիճակի չեն սպասարկել հայ ժողովրդի եւ Հայաստանի Հանրապետութեան շահերը, եւ ստեղծւած իրավիճակում հարցի լուծման փոխարէն յայտարարում են, որ այդ տարածքները ադրբեջանական են, որը, ըստ իրենց, պետական դաւաճանութեան դասական օրինակ է։

Իշխան Սաղաթելեանի երկրորդ յայտարարութիւնը վերաբերում էր ՀՀ անկախութեան օրւայ առիթով ԱԺ պարգեւավճարներին, որից ԱԺ շատ պատգամաւորներ ստացել են, բայց «Հայաստան» խմբակցութիւնը հրաժարւում է այն ստանալ։

«Քիչ առաջ, առանց մեր իմացութեան, ԱԺ պատգամաւորները, այդ թւում նաեւ ընդդիմադիր, ստացել են պարգեւավճարներ։ Ենթադրում ենք, որ Անկախութեան տօնի առիթով է․ սա մեզ համար անընդունելի է։ «Հայաստան» դաշինքի անունից յայտարարում ենք, որ այդ պարգեւավճարներից մենք չենք օգտւելու։ Անընդունելի եւ դատապարտելի է, որ երկրում կան սոցիալական ծանր խնդիրներ, կան 10000-ից աւելի վիրաւորներ, հաշմանդամներ, եւ այս իրավիճակում շարունակում են պետական պաշտօնեաները, այդ թւում՝ ԱԺ-ի պատգամաւորները, ստանալ պարգեւավճար»,- ասաց Իշխան Սաղաթելեանը։

Նա նշեց, որ, հաւատարիմ մնալով նախընտրական ծրագրին եւ նախընթաց ժամանակահատւածում արւած յայտարարութիւններին, այդ գումարից իրենք չեն օգտւելու, կա՛մ կե վերադարձնեն պետական բիւջէ, կա՛մ Հայաստանի սահմանամերձ մարզերում այդ գումարով կիրականացնեն որեւէ ծրագիր։

«Մենք պատրաստւում ենք պարգեւատրման ինստիտուտի հետ կապւած բողոք ներկայացնել Սահմանադրական դատարան, քանի որ գտնում ենք, որ այն, ինչ կատարւում է՝ առանց չափորոշիչների պարգեւատրումներ իրականացնելը, ապօրինի գործընթաց է»,- ասաց Իշխան Սաղաթելեանը։

 

ՀՀ Ազգային ժողովում կրկին պարգեւավճարներ են բաժանւել. «Պատիւ ունեմ» խմբակցութիւնն այս թեմայի վերաբերեալ յայտարարութեամբ է հանդէս եկել։ 

Ապշեցուցիչ է իշխանութեան պաթոլոգիկ յամառութիւնը սեպտեմբերի 21-ի համերգի թեմայով: Այս մասին իր յօդւածում գրել է «Այլընտրանքային նախագծեր խմբի» փորձագէտ Վահէ Յովհաննիսեանը:

Երէկ՝ սեպտեմբերի 16-ին յայտնի դարձաւ, որ Գորիս-Կապան ճանապարհին «գերի» մնացած իրանական բեռնատարների վարորդները սպառնում են փակել ճանապարհը, որովհետեւ ադրբեջանական անցակէտն անցնելու համար նրանցից գումար են պահանջում:

Published in Տնտեսական

Աշխատանքային այցով Դուշանբէում գտնւող Իրանի Իսլամական Հանրապետութեան նախագահ այաթ. Սէյէդ Էբրահիմ Ռէյիսի հանդիպել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինեանին:

Published in Միջազգային

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակութիւն © 2011-2022 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանւած են։