MENU
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը պատրաստ է ցանկացած շփման, որը կօգնի Ռուսաստանին հասնել իր նպատակներին` գերադասելի է խաղաղ ճանապարհով, ասել է նրա խօսնակ Դմիտրի Պեսկովը։
Տեղի է ունեցել մեծ խաբէութիւն, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցութիւնը եւ նրա առաջնորդը 2021թ-ի նախընտրական ծրագրով խոստացել են պաշտպանել Արցախի ժողովրդի ինքնորոշման իրացումը առանց սահմանափակումների, պայքարել ԼՂԻՄ տարածքների դէօկուպացիայի համար, հակամարտութինը կարգաւորել Արցախի կարգավիճակի վերջնական յստակեցման տեսքով՝ «անջատում՝ յանուն փրկութեան» սկզբունքով։ Այս մասին յայտարարութիւնների ժամին ԱԺ-ում ունեցած ելոյթում ասաց «Հայաստան» խմբակցութեան պատգամաւոր Անդրանիկ Թեւանեանը։
Գործող իշխանութիւններն անցած տարւայ ընթացքում յայտարարում էին՝ մինչեւ տարեվերջ խաղաղութեան պայմանագիր կը ստորագրեն, բայց հիմա մենք 2023 թ-ի փետրւարի վերջին ենք եւ որեւէ պայմանագիր դեռեւս ստորագրւած չէ։ Այս մասին այսօր տեղի ունեցած ասուլիսում ասաց «Համախմբում» շարժման խորհրդի անդամ Աւետիք Չալաբեանը՝յաւելելով, որ շատ յաճախ յայտարարութիւններն ու իրականութիւնն իրարից տարբերւում են, իսկ դրա հիմնական պատճառներից մէկն այն է, որ ներսից կայ լուրջ դիմադրութիւն։
«Հայաստանի եւ Ադրբեջանականի իշխանութիւնները վիրտուալ տարածքում ինչ-որ փաստաթուղթ են քննարկում, որը նրանք կոչում են խաղաղութեան պայմանագիր։ Խաղաղութիւնը մարդու բանական, բնածին մղումն է»,-խորհրդարանական յայտարարութիւնների ժամանակ ասաց «Հայաստան» խմբակցութեան պատգամաւոր Արթուր Խաչատրեանը։