Հա

Համայնք

Items filtered by date: Հինգշաբթի, 09 Մարտի 2023 - Ալիք օրաթերթ

Իսրայէլական «Հաարեց» (Haaretz) թերթը մարտի 5-ին ապշեցուցիչ յօդւած է հրապարակել՝ «Իսրայէլական բազայից 92 թռիչքները բացայայտում են զէնքի արտահանումն Ադրբեջան» վերնագրով։

Յօդւածում նշւում է, որ մարտի 2-ին ադրբեջանական Silk Way Airlines-ի բեռնատար ինքնաթիռը վայրէջք է կատարել Իսրայէլի Օւդա ռազմական օդանաւակայանում, իսկ երկու ժամ անց Թուրքիայի եւ Վրաստանի Հանրապետութեան տարածքով վերադարձել Բաքու։ 

Published in Միջազգային

168.TV «Պրեսսինգ» հաղորդաշարում Սաթիկ Սէյրանեանի հիւրը «Հայկական նախագիծ» ծրագրի համահիմնադիր, պատմական գիտութիւնների թեկնածու, իսրայէլագէտ Սերգէյ Մելքոնեանն է:

Եթէ մինչեւ աշուն հայ ժողովուրդը չկարողանայ (կամ չցանկանայ) իշխանութիւնից հեռացնել Նիկոլին, ապա 2024թ. ստիպւած է լինելու է ընդունել նոր լայնածաւալ, պատերազմի մարտահրաւէրը: Կարողանալո՞ւ ենք դիմագրաւել այդ պատերազմին, թէ ո´չ` դժւար է ասել:

Երէկ ուշ երեկոյեան Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչի պատասխան խաղերում Իտալիայի չեմպիոն «Միլան»-ը Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչում պայքարից դուրս թողեց անգլիական «Տոտենհէմ»-ին եւ քառորդ եզրափակիչում է։

Published in Մարզական

6 մարտի 2023 թիւը Իրանի տարածքում ծանօթ է, որպէս «Ծառատնկումի օր»: Գաղտնիք չէ', որ երկրի բոլոր քաղաքապետարանները խստագոյն օրէնքներով եւ մինչեւ իսկ բանտարկութեամբ պատժում են այն քաղաքացիներին, որոնք կը համարձակւեն մի ծառ կտրել, վնասելով բնութեան: Թաւրիզ քաղաքում իւրաքանչիւր ծառ համարակալւած է, իսկ քաղաքապետարանը ամենօրեայ դրութեամբ հսկողութիւն է իրականացնում:

Published in Ատրպատական

Թաւրիզի եկեղեցիների Կանանց Խնամակալ մարմնի դիւանը, գլխաւորութեամբ ատենապետուհի Էմմա Յարութիւնեանի, երկուշաբթի 6 մարտի 2023թ.-ին հանդիպում ունեցաւ Ատրպատականի հայոց թեմի առաջնորդ՝ գերշ. Տ. Գրիգոր արք. Չիֆթճեանի հետ: 

Published in Ատրպատական

Երկու ամիսներից ի վեր, Ուրմիայի Ս. Ստեփանոս ծխական եկեղեցու «Նարեկացի» երգչախումբը վերսկսել է իր փորձերը: Ատրպատականի հայոց թեմի առաջնորդ՝ գերշ. Տ. Գրիգոր արք. Չիֆթճեանի տնօրինումով, երգչախմբի ղեկավարութեան պաշտօնին կոչւեց ուրմիահայ երաժիշտ Սերժիկ Ամիրալեանսը: Երաժիշտը իր շուրջ հաւաքել է արդէն Ուրմիայի երիտասարդ ուժերից աւելի քան տասնեակ հոգիներ, որոնք իւրաքանչիւր շաբաթ, երկու օր հաւաքւում են եւ փորձերի մասնակցում:

Published in Ատրպատական

Այս տարի արդէն իսկ Թեհրանի բոլոր եկեղեցիներում սկսւել է մեծ պահքի շրջանի «Հսկում»-ի եւ «Արեւագալ»-ի արարողութիւնները:

Երկուշաբթիից ուրբաթ օրերին երեկոյեան ժամը 5-ին, տեղի է ունենում Խաղաղական ժամերգութիւն։

Չորեքշաբթի եւ ուրբաթ օրերին առաւօտեան ժամը 9-ին կատարւում է Արեւագալի արարողութիւնը եւ երեկոյեան Խաղաղական ժամերգութեանը կյաջորդի Հանգստեան ժամերգութիւնը։

Published in Թեհրան
Հինգշաբթի, 09 Մարտի 2023 09:40

Այցելութիւն ազգային առաջնորդարան

Կիրակի, 5 մարտի 2023թ.-ին, Թեհրանի հայոց թեմի առաջնորդ՝ գերշ. Տ. Սեպուհ Ս. արք. Սարգսեանն, ազգային առաջնորդարանի դահլիճում ընդունեց Ղոմի Իմամ Խոմէյնի կրթական համալիրի իսլամագիտութեան լիսանս աստիճանի ուսանողներին:

Published in Թեհրան

Արցախը շարունակում է հաւատարիմ մնալ բանակցութիւնների միջոցով հակամարտութեան խաղաղ կարգաւորմանը։ «Արմէնպրես»-ի՝ ինչպիսի՞ դիրքորոշում ունեն Արցախի իշխանութիւնները հակամարտութեան կարգաւորման նպատակով Ադրբեջանի հետ ուղիղ երկխօսութիւն վարելու միջազգային միջնորդների վերջին առաջարկութիւնների վերաբերեալ հարցին ի պատասխան, յայտնեցին Արցախի արտաքին գործերի նախարարութիւնից։

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակութիւն © 2011-2022 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանւած են։