Հա

Համայնք

Իրանի Իսլամական յեղափոխութեան յաղթանակի 42-րդ տարեդարձի առթիւ, հինգշաբթի՝ 2021 թւականի փետրւարի 4-ի առաւօտեան, Նոր Ջուղայի հայոց ազգային գերեզմանատնում՝ Իրան-Իրաք պարտադրեալ պատերազմի հայ նահատակների յիշատակին կանգնեցւած յուշաքարի մօտ, նախագահութեամբ Սպահանի հայոց թեմի առաջնորդ գերշ. Տ. Սիփան եպս. Քէչէճեանի եւ մասնակցութեամբ եկեղեցական դասի ու Ս. Ամենափրկիչ վանքի «Կոմիտաս» երգչախմբի, հոգեհանգստեան արարողութիւն տեղի ունեցաւ նահատակների՝ ի մասնաւորի պարտադրեալ պատերազմի ընթացքում ընկած հայ զինւորների հոգիների խաղաղութեան համար: 

Published in Նոր Ջուղա

Իսլ. յեղափոխութեան յաղթանակի 42-ամեանկին ընդառաջ, Հանրապետութեան նախագահ դոկտ. Հասան Ռոհանին եւ կառավարութեան անդամներն այսօր՝ փետրւարի 1-ին այցելել են Իսլ. յեղափոխութեան հիմնադիր առաջնորդ, Էմամ Խոմէյնիի դամբարան եւ յարգանքի տուրք են մատուցել նրա յիշատակին:

Published in Իրան

Ատրպատականի հայոց հնագոյն թեմում ապրող մեր ժողովրդի քաջարի զաւակները, իբրեւ Իրանի Իսլամական Հանրապետութեան լիիրաւ քաղաքացիներ, 41 տարիներ առաջ, Յեղափոխութեան մեծ առաջնորդ այաթ. Իմամ Խոմէյնիի իրագործած Իսլամական շարժման տօնակատարութիւններին մասնակից դարձան, համայնքի ներսում գործադրւած ծրագրերով, ինչու չէ նաեւ ընդհանրական քայլարշաւի շարքերում իրենց խիտ ներկայութեամբ:

Published in Ատրպատական

Իրանի Իսլամական յեղափոխութեան յաղթանակի 41-րդ տարեդարձի առթիւ, հինգշաբթի՝ 2020 թւականի փետրւարի 6-ի առաւօտեան, Նոր Ջուղայի հայոց ազգային գերեզմանատնում՝ Իրան-Իրաք պարտադրեալ պատերազմի հայ նահատակների յիշատակին կանգնեցւած յուշաքարի մօտ, հոգեհանգստեան արարողութիւն տեղի ունեցաւ նահատակների՝ ի մասնաւորի պարտադրեալ պատերազմի ընթացքում ընկած հայ նահատակների հոգիների խաղաղութեան համար։

Published in Նոր Ջուղա

Իսլամական յեղափոխութեան յաղթանակի 41-րդ տարեդարձը մեծարելու ծրագրերի շարանում, փետրւարի 6-ին, որը Իրանում նահատակների մեծարման օր է, երեկոյեան իւրայատուկ արարողութիւն էր կազմակերպւել Թեհրանի Նոր Բուրաստան գերեզմանատան նահատակների բաժնում, ի յիշատակ Իրան-Իրաք պարտադրեալ պատերազմի և յեղափոխութեան յաղթանակի տարիներին բոլոր կրօնական փոքրամասնութիւնների նահատակների:

Published in Թեհրան

1357 թւականի բահմանի 19-ի պատմական իրադարձութեան 41-ամեակի առիթով, Իսլ. յեղափոխութեան առաջնորդ այաթ. Սէյէդ Ալի Խամենէին այսօր՝ փետրւարի 8-ին հանդիպել է օդուժի բարձրաստիճան հրամանատարութեան հետ:

Published in Իրան

Իսլամական մշակոյթի եւ առաջնորդութեան Սպահանի գերատեսչութեան նախաձեռնութեամբ, չորեքշաբթի՝ 5 փետրւար 2020 թւականի երեկոյեան ժամը 7։00-ին, Սպահանի «Ֆարշչեան» դահլիճում իրականացւեց Իրանի Իսլամական յեղափոխութեան 41-ամեակին նւիրւած միջոցառում, ուր հրաւիրւել եւ ներկայ էին քաղաքի կրօնական փոքրամասնութիւնների ներկայացուցիչները։

Published in Նոր Ջուղա

Իրանի Իսլ. յեղափոխութեան յաղթանակի 41-րդ տարեդարձի առիթով, թւականիս փետրւարի 4-ին նախաձեռնութեամբ Իսլ. մշակոյթի եւ առաջնորդութեան նախարարութեան Մշակութային աշխատանքների, հաւաքականութիւնների ու կազմակերպութիւնների գերատեսչութեան, կազմակերպւել էր հանդիպում՝ Իրանում կրօնական փոքրամասնութիւնների հոգեւոր առաջնորդների եւ աշխարհիկ ներկայացուցիչների հետ:

Published in Թեհրան
Կիրակի, 02 Փետրւարի 2020 12:00

22 Բահմանի խորհուրդը

Կրկին անգամ գտնւում ենք 22 Բահմանի՝ Իրանի Իսլամական յեղափոխութեան յիշատակի ոգեկոչման առաջ։ Արդարեւ, ամէն տարի, յարատեւ ու յարաճում հաւատքով ու վառ յոյսով Իրանի ժողովուրդը նշում է Իրանի Իսլամական յեղափոխութեան յաղթանակը։

Published in Թեհրան
Էջ 1, 7-ից

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։