MENU
Համաճարակի պատճառով շուրջ 4 տարի դադարից յետոյ, ուրբաթ՝ մարտի 17-ի կէսօրին ժամը 1:30-ին, Ս. Ամենափրկիչ վանքում, ձեռամբ Սպահանի հայոց թեմի առաջնորդ գերշ. Տ. Սիփան Ս. եպս. Քէչէճեանի եւ Նոր Ջուղայի Հայ Մ. Մ. «Արարատ» միութեան Կենտ. վարչութեան նախագահ Ժորժ Ղազարեանի, վանքի շրջափակում գտնւող Հայոց Ցեղասպանութեան Սուրբ Նահատակների յիշատակը յաւերժացնող յուշարձանի անմար կրակից բոցավառւեց Իրանահայ 32-րդ Գարնանային խաղերի ջահը, որից յետոյ այն օրհնւեց Սրբազան Հօր միջոցով:
Նոր Ջուղայի Սուրբ Ամենափրկիչ պատմական եկեղեցին չի տուժել անձրեւներից: Այս մասին «ԱԼԻՔ»-ի հետ զրոյցում տեղեկացնելով Նոր Ջուղայի առաջնորդարանի դիւանապետը հերքեց իրանական որոշ լրատւական միջոցների հրապարակումներն առ այն, իբր Ս. Ամենափրկիչ վանքն է տուժել անձրեւներից:
Երկուշաբթի՝ 14 նոյեմբերի 2022 թւականին, Նոր Ջուղայի Ս. Աամենափրիչ վանքում տեղի ունեցաւ գնահատանքի հանդիպում՝ Թեմական խորհրդի նախաձեռնութեամբ եւ Հանրային կապի գրասենեակի ջանքերով տեղի ունեցած՝ Կրօնական փոքրամասնութիւնների երաժշտական փառատօնի կազմակերպմանը, ինչպէս նաեւ ազգ. առաջնորդարանի Հանրային կապի եւ Զբօսաշրջիկական գրասենեակների նախաձեռնութեամբ Ձեռարւեստի, զբօսաշրջութեան եւ հիւրանոցային բիզնեսի կառավարման 12-րդ մասնագիտացւած ցուցահանդէսին «Նոր Ջուղա» կրպակը ներկայացնելու գործում համագործակցութիւն ցուցաբերած Ազգային առաջնորդարանի զբօսաշրջիկական բաժինների պաշտօնէութեան եւ այլ անձնաց մասնակցութեամբ:
Սպահանի 5-րդ շրջանի քաղաքապետարանի նորանշանակ տնօրէն Հոսէյն Քարգառը եւ նրան ընկերակցող պատւիրակութիւնը, այսօր՝ հոկտեմբերի 11-ին, այցելելով Ս. Ամենափրկիչ վանք, հանդիպում ունեցան թեմակալ առաջնորդ՝ գերշ. Տ. Սիփան Ս. եպս. Քէչէճեանի եւ Թեմական խորհրդի ատենապետ Վրէժ Տէր Մարտիրոսեանի հետ։
2022 թւականի յունիսի 27-ին, Ս. Ա. Վանքի «Ս. Ներսէս Շնորհալի» գրադարանում, հիւրընկալւեցին Մաշտոցեան Մատենադարանի աշխատակիցներ Իւետ Թաջարեանը, Գրետա Գասպարեանը եւ ԵՊՀ Արւեստաբանութեան բաժնի դասախօս Մարիամ Վարդանեանը։
Երկուշաբթի՝ մայիսի 9-ին, մէկօրեայ այցով Սպահան ժամանած Լեհաստանի արտաքին գործերի նախարար Զբիգնեւ Ռաուն եւ նրան ընկերակցող պատւիրակութիւնը, Երկրորդ համաշխարհային պատերազմի լեհ փախստականների Իրան ժամանման 80-ամեակը նշելու նպատակով, այցելեցին Նոր Ջուղայի հայոց գերեզմանատանը գտնւող լեհերի դամբարան եւ յատուկ արարողութեամբ յարգեցին այդտեղ թաղւած լեհերի յիշատակը:
Շաբաթ՝ 7 մայիսի 2022 թւականին, Ս. Ամենափրկիչ վանք այցելեցին Իրանում ԻՒՆԵՍԿՕ-ի ազգային յանձնաժողովի գլխաւոր քարտուղար Հոջաթօլլահ Այուբին, Սպահանի քաղաքապետարանի Վերանորոգման ու բարեկարգման կազմակերպութեան գործադիր տնօրէն եւ Սպահանում ԻՒՆԵՍԿՕ-ի ներկայացուցիչ Մոհամմադ Ալի Իզադխասթին եւ Սպահանի քաղաքապետարանի առաջին շրջանի տնօրէն Մէյսամ Բաքթաշեանը:
Ոչ-պաշտօնական այցի շրջանակներում Սպահան ժամանած Իրանի Իսլամական Հանրապետութիւնում Ռուսաստանի Դաշնութեան դեսպան Լեւոն Ճաղարեանը եւ նրան ընկերակցող պատւիրակութիւնը, կիրակի՝ 8 մայիսի 2022 թւականին այցելեցին Ս. Ամենափրկիչ վանք:
Ամանորի եւ Ս. Ծննդեան տօների առթիւ, այսօր՝ յունւարի 11-ի առաւօտեան, Ս. Ամենափրկիչ վանքում հիւրընկալւեցին Սպահանի նահանգապետ Սէյէդ Ռեզա Մորթազաւին, նահանգի Իսլամական մշակոյթի եւ առաջնորդութեան գլխաւոր տնօրէն Ռամեզան Ալի Մոթամեդին, Սպահանի մշակութային ժառանգութեան, զբօսաշրջութեան եւ ձեռարւեստի գլխաւոր տնօրէն Ալիռեզա Իզադին եւ նրանց ընկերակցող պատւիրակութիւնը:
Գոհաբանական աղօթքով նշւեցին Նոր Ջուղայի առաջնորդանիստ Ս. Ամենափրկիչ վանքի, ինչպէս նաեւ նոյն վանքի Ս. Յովսէփ Արիմաթացի եկեղեցու անւանակոչութեան տօները, երկուշաբթի՝ 2021 թւականի հոկտեմբերի 18-ի առաւօտեան, վերոնշեալ եկեղեցում։