Հա

Համայնք

Խաչատուր Կեսարացին 1627 թւականին, երբ արդէն Նոր Ջուղայի առաջնորդն էր, գրել է իր ուսուցչի՝ Գրիգոր Կեսարացու մասին մի բանաստեղծութիւն, որով փառաբանել է նրան՝ կոչելով «Րաբունապետ տանս Արամայ... Արդիւնարար եւ ուսուցիչ ըստ Սահակայ եւ Մեսրովպայ...»։ Ներբողական այս քերթւածի իւրաքանչիւր տան սկզբնատառերը միացրած՝ կունենանք «Գրիգոր վարդապետ». իսկ վերջին տառերը կազմում են «Խաչատուր Ծառայից»։

Published in Հասարակական

Մտածում էի. «Հիմա, որ մի քանի ամիս պէտք է ապրեմ այս վանքում, պէտք է լաւագոյնս օգտագործեմ ժամանակս՝ աւելի մօտկից ճանաչելու Իրանա-Հնդկաստանի հայոց այս թեմի անցեալն ու ներկան եւ առաջին հերթին այս գրքի տպագրիչին՝ Խաչատուր վարդապետին ու իր հիմնած տպարանը։ Անշուշտ, այդ պահին մտքիս ծայրից իսկ չէր անցնում, որ այդ քանի ամիսները՝ Իրանի Իսլամական յեղափոխութեան պատճառով, կը վերածւէին շուրջ 25 տարիների։

Published in Հասարակական

Հինգշաբթի, նոյեմբերի 28-ին, Նոր Ջուղայի Հայ Մ. Մ. «Արարատ» միութեան սրահում, շրջանի Հայ Դատի յանձնախմբի նախաձեռնութեամբ եւ «Ռուբէն» Երիտ. միութեան կազմակերպութեամբ տեղի ունեցաւ նւիրահաւաք, «Հեռուստամարաթոն-2013»-ի շրջագծում՝ «Դէպի Արցախ» նշանաբանի ներքոյ։

Published in Համայնք

Այսուհանդերձ՝ վստահեցրի իրենց, որ պատրաստ էի նիւթապէս եւ բարոյապէս օժանդակել իրականացնելու համար Ջուղայի առաջնորդ Մեսրոպ Հայր Սուրբի փափագը։ Եթէ հնարաւոր չէր Խաչատուր վրդ. Կեսարացու տպած առաջին գրքի իսկական օրինակը ունենալ, Նոր Ջուղան պէտք է գոնէ նրա լուսապատճէնը ունենար՝ այն ցուցադրելու համար վանքի թանգարանում։

Published in Հասարակական

Նայեցի շուրջս. ամէն մարդ գլուխը կախած աշխատում էր իր ուսումնասիրութեան վրայ։ 17-րդ դարի Ջուղայից վերադարձայ Oriental Reading Room եւ յիշեցի, որ հայ-վրացական յարաբերութեանց մէջ վերջնական խզումի կապակցութեամբ վճռորոշ դեր ունեցած վրաց կաթողիկոսը՝ Կիւրիոնի երրորդ նամակը այնպիսի նոր հարցականների առջեւ էր դրել ինձ, որոնց պատասխանները գտնելու համար անհրաժեշտ էր նոր պրպտումներ կատարել։

Published in Հասարակական

Այս բոլորի մէջ այն, ինչ որ մեզ ամենաշատն է հետաքրքրում, մերթ հպարտութեամբ եւ մերթ վշտով է լցնում մեր սիրտը, տպագիր գրքի եւ հայկական մամուլի թիկունքում կանգնած, նրանց մղիչ ուժը հանդիսացած հոգեւորականների եւ աշխարհականների, հայ գրի ու գրականութեան տարածման նւիրւած անձնազոհ մշակների թափած գերմարդկային ճիգերն են։

Published in Հասարակական

Նախաձեռնութեամբ ՀՕՄ-ի Արաբական Միացեալ Էմիրութիւնների մասնաճիւղի վարչութեան եւ կազմակերպութեամբ Նոր Ջուղայի Հայ մարզա-մշակութային «Արարատ» միութեան Կենտրոնական վարչութեան, թւականիս նոյեմբերի 1-ի երեկոյեան Նոր Ջուղայի Հ. Մ. Մ. «Արարատ» միութեան Մշակութային միաւորի «Կռունկ» համոյթը գեղարւեստական ղեկավարութեամբ Ռիմա Սիմոնեանի «Հայերգութիւն» անւան տակ համերգով հանդէս է եկել Շարժայի «Բիէր Քէօսէեան» սրահում:

Published in Մշակոյթ

Երէկ՝ սեպտեմբերի 23-ին, իրանահայ երեք թեմերում հնչեց դպրոցական տարեմուտի առաջին զանգը: Նոյն առիթով իւրայատուկ միջոցառումներ էին կազմակերպւել Նոր Ջուղայի, Շահինշահրի եւ Թաւրիզի հայոց դպրոցներում՝ մասնակցութեամբ հոգեւոր եւ ազգային մարմինների ներկայացուցիչների:

Published in Համայնք

Խօսելով այս տարւայ Համահայկական խաղերի մասին՝ Ստիւ Գէորգեանն ասաց. «Դժբախտաբար, պէտք է ասեմ, որ այս տարի, ի համեմատութիւն անցեալի, խաղերի որակը նւազել է: Իսկ որոշ դժւարութիւնների մասին պէտք է աւելացնեմ, որ ծրագիրը երբեմն փոփոխութիւնների է ենթարկւում եւ ինչ-որ դժւարութիւններ ստեղծում»:

Published in Մարզական
Կիրակի, 08 Սեպտեմբերի 2013 10:00

ՆԱՄԱԿԱՆԻ-1

Ուրախութեամբ տեղեկացանք, որ Նոր Ջուղայի հայոց ազգային «Քանանեան» աղջկանց եւ «Կատարինեան» տղայոց միջնակարգ դպրոցների աշակերտները մասնակցելով Հայագիտական համահայկական 6-րդ օլիմպիադային՝ նւաճել են առաջին պատւոյ տեղը՝ պահպանելով նախորդ շրջանի յաղթողի կոչումը։

Published in Համայնք

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։