Հա

Համայնք

Կազմակերպութեամբ Նոր Ջուղայի Հայ Մ. Մ. «Արարատ» միութեան Կենտրոնական վարչութեան, իրանահայ 30-րդ Գարնանային խաղերի հանդիսաւոր բացումը տեղի է ունենալու երեքշաբթի՝ մարտի 20-ի ժամը 20։30-ին, միութեան մարզասրահում:

Published in Նոր Ջուղա

Նոր Ջուղայի Հայ Դատի գրասենեակի նախաձեռնութեամբ, ուրբաթ 2018 թւականի մարտի 9-ի երեկոյեան, Ն.Ջ. Հայ Մ.Մ. «Արարատ» միութեան սրահում տեղի ունեցաւ դասախօսական երեկոյ՝ «Թուրքիայի իշխանութիւնները եւ հայութեան կացութիւնն այսօր» խորագրով։ Որպէս դասախօս հրաւիրւել էր քաղաքական փորձագէտ, թուրքագէտ եւ «Պայման» պարբերաթերթի խմբագրական կազմի անդամ Գրիգոր Ղազարեանը։

Published in Նոր Ջուղա

Սպահանի հայոց թեմի Կրօնական խորհրդի նախաձեռնութեամբ քահանայ հայրերի վերապատրսատման նպատակով երկօրեայ սեմինար կազմակերպւեց երեքշաբթի եւ չորեքշաբթի՝ 2018 թւականի փետրւարի 27 եւ 28-ին, Նոր Ջուղայի Հայ Դատի յանձնախմբի կենտրոնատեղիի սրահում։

Ծրագրին որպէս ունկնդիր հրաւիրւել էին՝ թեմիս եկեղեցական դասը եւ ազգային մարմինների, եկեղեցիների երեցփոխների ու Տիկնանց յանձնախմբերի եւ Նոր Ջուղայի ու Շահինշահրի Կանանց հոգեւոր լսարանների ներկայացուցիչները։

Published in Նոր Ջուղա

Հայ Ուս. «Չհարմահալ» միութեան Կենտրոնական եւ նոյն միութեան Նոր Ջուղայի մասնաճիւղի վարչութիւնների համատեղ նախաձեռնութեամբ, հինգշաբթի՝ 2018 թւականի փետրւարի 22-ին, Ն. Ջ. Հայ Մ. Մ. «Արարատ» միութեան սրահում իրականացւեց գեղարւեստական ձեռնարկ՝ Թեհրանի «Ակունք» պարախմբի անզուգական կատարումներով ողողւած։

Published in Նոր Ջուղա

Հոգեպարար արարողութեան մատուցմամբ Տեառնընդառաջի նախատօնակը նշւեց Նոր Ջուղայի Ս. Մինաս, Ս. Գրիգոր Լուսաւորիչ, Ս. Ստեփանոս եւ Ս. Յովհաննու Կարապետ եկեղեցիներում, երեքշաբթի՝ 2018 թւականի փետրւարի 13-ի երեկոյեան:

Published in Նոր Ջուղա

Երեքշաբթի՝ փետրւարի 6-ի առաւօտեան, սրբոց Ղեւոնդեանց քահանաների տօնի առթիւ սուրբ եւ անմահ պատարագ մատուցւեց Նոր Ջուղայի Ս. Մինաս եկեղեցում՝ նախագահութեամբ Սպահանի հայոց թեմի առաջնորդ գերպ. Տ. Սիփան ծ. վրդ. Քէչէճեանի: Օրւայ պատարագիչն էր Շահինշահրի հայ համայնքի հոգեւոր տեսուչ գերպ. Տ. Անանիա ծ. վրդ. Գուճանեանը: Հոգեզմայլ պատարագին մասնակցում էին թեմիս քահանայից ու դպրաց դասերը: Ներկայ էին նաեւ ազգային մարմինների ներկայացուցիչներն ու ժողովուրդ: 

Published in Նոր Ջուղա

Երկուշաբթի՝ 2018 թւականի յունւարի 15-ին, Նոր Ջուղայի Ս. Յովհաննու եկեղեցում, Սպահանի հայոց թեմի առաջնորդ գերպ. Տ. Սիփան ծ. վրդ. Քէչէճեանի նախագահութեամբ ս. եւ անմահ պատարագ մատուցւեց՝ Ս. Յովհաննէս Կարապետի ծննդեան տօնի առթիւ, որը միեւնոյն ժամանակ նշւած եկեղեցու անւանակոչութեան տօնն էր։ 

Published in Նոր Ջուղա

Սպահան քաղաքի 3-րդ շրջանի Ուսումնա-դաստիարակութեան հիմնարկի տնօրէն Մեհդի Էսմայիլին եւ նրան ընկերակցող պատւիրակութիւնը՝ կազմւած նոյն հիմնարկի բարձրաստիճան պատասխանատուներից ու օգնականներից, չորեքշաբթի՝ 2018 թւականի յունւարի 3-ի առաւօտեան, Նոր տարւայ եւ Ս. Ծննդեան տօների առթիւ այցելեցին Նոր Ջուղայի հայոց ազգային կրթահամալիր, որտեղ «Ալենուշ Տէրեան» դահլիճում հանդիպում ունեցան համայնքիս հայոց ազգ. դպրոցներ՝ «Արմէն» երկսեռ տարրական կրթահամալիրի եւ «Քանանեան» աղջկանց ու «Կատարինեան» տղայոց միջնակարգ դպրոցների տնօրինութիւնների ու հայ ուսուցիչների հետ:

Published in Նոր Ջուղա

Ս. Ծննդեան եւ Աստւածայայտնութեան տօների նախատօնակի՝ Ճրագալոյցի ս. պատարագը մատուցւեց Նոր Ջուղայի  Ս. Ստեփանոս, Ս. Նիկողայոս, Ս. Ներսէս եւ Ս. Գրիգոր Լուսաւորիչ եկեղեցիներում, ուրբաթ՝ 2018 թւականի յունւարի 5-ի երեկոյեան ժամը 5:00-ին:

Published in Նոր Ջուղա

2018 թւականի յունւարի 1-ին, ժամը 00:45-ին, Ս. Ամենափրկչեան վանքի Ս. Յովսէփ Արիմաթացի եկեղեցում, Սպահանի հայոց թեմի առաջնորդ գերպ. Տ. Սիփան ծ. վրդ. Քէչէճեանի միջոցով, Շահինշահրի հայ համայնքի հոգեւոր տեսուչ գերպ. Տ. Անանիա ծ. վրդ. Գուճանեանի ու թեմի եկեղեցական դասի մասնակցութեամբ եւ հոծ թւով հաւատացեալների ներկայութեամբ, Գոհաբանական աղօթք մատուցւեց՝ Ամանորի առթիւ:

Published in Նոր Ջուղա
Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։