MENU
Հայաստանից ժամանած քաղաքական գործիչ, տնտեսագէտ եւ ՀՅԴ Հայաստանի Գերագոյն մարմնի անդամ Արծւիկ Մինասեանը իր Նոր Ջուղա կատարած այցելութեան ծիրում, շաբաթ՝ 5 հոկտեմբեր 2019 թւականի առաւօտեան այցելելով Ս. Ա. վանք հանդիպեց Սպահանի հայոց թեմի առաջնորդ՝ գերշ. Տ. Սիփան եպս. Քէչէճեանին, Պատգամաւորական ժողովի, Թեմական ու Կրօնական խորհուրդների եւ շրջանի Հայ Դատի յանձնախմբի ներկայացուցիչներին:
Շրջանի Հայ Դատի յանձնախմբի նախաձեռնութեամբ, չորեքշաբթի` ապրիլի 26-ի երեկոյեան ժամը 7:00-ին, Ս. Ամենափրկիչ վանքում, պարսիկ հայրենակիցների ներկայութեամբ, մշակութային միջոցառում իրականացւեց՝ նւիրւած Հայոց Ցեղասպանութեան 102-րդ տարելիցին:
Շաբաթ, հոկտեմբերի 8-ի առաւօտեան, Սրբոց Թարգմանչաց տօնի առթիւ, նախագահութեամբ Սպահանի հայոց թեմի կաթողիկոսական փոխանորդ Տ. Սիփան ծ. վրդ. Քէչէճեանի ս. եւ անմահ պատարագ մատուցւեց Ս. Ամենափրկիչ վանքի Ս. Յովսէփ Արեմաթացի եկեղեցում։
Սպահանի հայոց թեմի ժամանակի Թեմական խորհրդի առաջարկով եւ Պատգամաւորական ժողովի որոշմամբ՝ երիտասարդ ընտանիքների բնակարանային դժւարութիւնները լուծելու եւ Ս. Ամենափրկիչ վանքի մօտակայքում բնակւող հայ ընտանիքների թիւը բարձրացնելու նպատակով՝ շուրջ երկու տարի առաջ սկսւեցին բազմաբնակարան մի համալիրի կառուցման ուսումնասիրական աշխատանքները՝ շինութեան վայրը նկատի առնելով վանքի հիւսիսային ճակատին կից 2300 կ. մետրանոց թեմապատկան հողատարածքը:
Հինգշաբթի, փետրւար 4-ի առաւօտեան, Ս. Ամենափրկիչ վանքի Ս. Յովսէփ Արեւմաթացի եկեղեցում, Սրբոց Վարդանանց տօնի առիթով, ս. պատարագ մատուցւեց Տ. Մեսրոպ աւ. քհնյ. Գալստանեանի միջոցով։
Արարողութեանը մասնակցում էին նաեւ քահանայից ու դպրաց դասերը, իսկ երգեցողութեամբ հանդէս եկաւ Ս. Ամենափրկիչ վանքի «Կոմիտաս» երգչախումբը։
Շաբաթ, հոկտեմբերի 10-ի առաւօտեան, Ս. Ամենափրկիչ վանքի Ս. Յովսէփ Արեմաթացի եկեղեցում, ս. եւ անմահ պատարագ մատուցւեց Սրբոց Թարգմանչաց տօնի առթիւ՝ նախագահութեամբ Սպահանի հայոց թեմի առաջնորդ Տ. Բաբգէն արք. Չարեանի եւ ձեռամբ Տ. Վարդան քհնյ. Աղաբաբայեանի:
Երկուշաբթի, ապրիլի 20-ի երեկոյեան, Շահինշահրի հայոց ազգային «Սրբոց Վարդանանց» դպրոցի սրահում, տեղի ունեցաւ նկարչութեան ցուցահանդէս՝ գլխաւորաբար Հայոց Ցեղասպանութեան թեմայով, իսկ սրահի մի անկիւնում ցուցադրւում էին շնորհալի աշակերտ-աշակերտուհիների ձեռամբ նկարւած պաստառներ եւ նկարչութիւններ՝ ազատ թեմայով:
Նոր Ջուղայի հայոց ազգային դպրոցների աշակերտութիւնը ուղեկցութեամբ դպրոցների տեսչութիւնների, ուսուցչական կազմերի եւ Ծնողական խորհուրդների, ներկայանալով Ս. Ամենափրկիչ վանքում գտնւող Հայոց Ցեղասպանութեան զոհերի յիշատակին կառուցւած յուշարձանի մօտ, պահանջատիրական կարգախօսերի վանկարկումներով ու ծաղիկների մատուցմամբ, ոչ միայն իր յարգանքի տուրքը մատուցեց Մեծ Եղեռնի բիւրաւոր զոհերի անթառամ յիշատակին, այլեւ իր պահանջատիրական ձայնը լսելի դարձրեց աշխարհին:
Լեզւաբան Դաւիթ Գիւրջինեանն ընդառաջելով Սպահանի հայոց թեմի Թեմական խորհրդի հրաւէրին՝ Հայաստանից ժամանել էր Նոր Ջուղա՝ Ս. Ամենափրկիչ վանքի Ս. Յովսէփ Արեմաթացի եկեղեցու հիմնադրման 350-ամեակին նւիրւած խորհրդաժողովին որպէս զեկուցաբեր մասնակցելու նպատակով։
220 տարի առաջ 14 հոկտեմբերը դարաշրջան բացող տարեթիւ մը դարձաւ հայ ժողովուրդի պատմութեան մէջ:
1794 թւականի այս օրը լոյս տեսաւ անդրանիկ համարը «Ազդարար» անունով հայերէն տպագիր առաջին թերթին:
Յատկանշականօրէն եւ հայ ժողովուրդին ազգային-քաղաքական աստանդական ճակատագիրը խորհրդանշելով՝ հայկական առաջին տպագիր թերթը լոյս չտեսաւ հայրենի հողի վրայ: