Հա

Համայնք

Հինգշաբթի, 13 Յունւարի 2022 16:30

Հաղորդագրութիւն

Սիրելի հայորդիներ, ուրախութեամբ տեղեկացնում ենք, որ երկար տարիների իրաւական քաշքշուկներից յետոյ, այսօր՝ յունւարի 13-ին, աւարտւեց «Ղարագել» փողոցում գտնւող ազգապատկան տարածքի (ֆուտբոլի դաշտ) շուրջ դատական գործընթացը եւ արդիւնքում՝ նշւած կալւածը վերադարձւեց իր օրինական սեփականատիրոջը՝ Սպահանի հայոց թեմին:

Published in Նոր Ջուղա

Սպահանի հայոց թեմապատկան կալւածների օպտիմալացման ծրագրի շրջագծում շահագործման են յանձւել երեք նախագծեր՝ աշխատատեղեր ստեղծելու, միութիւնների գործունէութեանն նպաստելու եւ մշակութային ժառանգութեան ու արժէքների պահպանման նոր հաստատութիւն հիմնելու ուղղութիւններով։

Published in Նոր Ջուղա

Երեքշաբթի՝ ապրիլի 21-ի երեկոյեան ժամը 8։00-ին, Հայոց Ցեղասպանութեան 105-ամեակի Սպահանի հայոց թեմի ոգեկոչման յանձնախմբի ինստագրամի armeniangenocide_nj էջով, ուղիղ միացմամբ (live) հեռարձակւեց թեմի Թեմական խորհրդի ատենապետ Վարուժ Մինասեանի պատգամը։

Published in Նոր Ջուղա

Կորոնավիրուսի համաճարակի դէմ համատարած պայքարի ուղղութեամբ Սպահանի հայոց թեմի ազգային իշխանութեան կողմից կատարւած աշխատանքներին ծանօթանալու համար՝ «Ալիք» օրաթերթի Նոր Ջուղայի թղթակիցը զրուցել է թեմի Թեմական խորհրդի ատենապետ Վարուժ Մինասեանի հետ, ով շեշտելով, որ սոյն համաճարակի տարածման կանխարգելումն այսօր թեմի ազգային մարմինների ժողովների կարեւորագոյն օրակարգերից է դարձել, հաղորդեց, թէ թեմի Պատգամաւորական ժողովի դիւանի եւ Թեմական ու Կրօնական խորհուրդների համատեղ նիստում մի շարք որոշումներ են կայացւել համաճարակի դէմն առնելու ուղղութեամբ, որոնք իրագործւել են։

Published in Նոր Ջուղա

Հինգշաբթի՝ 2019 թւականի հոկտեմբերի 10-ի երեկոյեան, Նոր Ջուղայի Հայ Մ.Մ. «Արարատ» միութեան սրահում տեղի ունեցաւ ժողովրդական հանդիպում, ուր Սպահանի հայոց թեմի Թեմական խորհուրդը զեկոյցով հանդէս եկաւ իր ծաւալած միամեայ գործունէութեան եւ հետագայ ծրագրերի շուրջ, իսկ հանդիպման երկրորդ բաժնում ունկնդրեց ներկաների կառուցողական տեսակէտներն ու պատասխանեց նրանց հարցումներին։

Published in Նոր Ջուղա

Վերջին տարիներին Շահինշահրի հայ համայնքի անդամների, յատկապէս աշակերտների թւի նւազման հետեւանքով հայոց դպրոցը դիմագրաւել է բազում խնդիրներ, մասնաւորաբար ոչ բաւարար աշակերտների թւաքանակի պատճառով բազմահամակազմ միատեղւած դասարաններում աշակերտների ուսումնառութեան եւ մանկավարժական միջավայրի դժւարութիւնները, որոնք լուրջ մտահոգութիւնների պատճառ են դարձել աշակերտների ծնողների համար:

Published in Նոր Ջուղա

Սպահանի հայոց թեմի Թեմական խորհրդի նախաձեռնութեամբ եւ Հայաստանի Այ Էյ Բի բիզնեսի միջազգային ակադեմիայի համագործակցութեամբ, 2019 թւականի յունւարի 27-ից մինչեւ փետրւարի 6-ը, Նոր Ջուղայի Հայ Մ. Մ. «Արարատ» միութեան շրջափակում իրանահայ թեմերի երիտասարդների մասնակցութեամբ կազմակերպւեց «Նախագծերի կառավարում» (Project management) դասընթացը, որի մասին ժամանակին իրազեկւել են ընթերցողները, իսկ այս շրջագծում փետրւարի 7-ի առ. ժամը 9-ից իրականացւեց «Կարիերայի կառավարում» խորագրով գործնական սեմինարը, որի մանրամասնութիւնները լուսարձակի տակ ենք առնում հետեւեալ տողերով։

Published in Նոր Ջուղա

Սպահանի հայոց թեմի Պատգամաւորական ժողովի, Թեմական խորհրդի ու Համալսարանական կրթաթօշակների հոգաբարձութեան որոշումների հիման վրայ նպաստաւոր պայմաններ են ստեղծւել Սպահանի Պետական համալսարանի Հայոց լեզւի եւ գրականութեան ճիւղում ուսումը շարունակել ցանկացող իրանահայ զաւակների համար:

Published in Նոր Ջուղա

Սպահանի հայոց թեմի Թեմական խորհրդի նախաձեռնութեամբ, ուրբաթ՝ 2018 թւականի ապրիլի 6-ին, Նոր Ջուղայի Հայ Մ. Մ. «Արարատ» միութեան սրահում կայացաւ «Պատուհան» խորագիրը կրող ճանաչողական ֆորումը, որին իրենց մասնակցութիւնն էին բերել 17-ից 35 տարեկան շուրջ 120 երիտասարդներ՝ Թաւրիզից, Ուրմիայից, Թեհրանից, Շահինշահրից եւ Նոր Ջուղայից։

Published in Նոր Ջուղա
Երեքշաբթի, 13 Փետրւարի 2018 14:10

Հաղորդագրութիւն

Այսու յայտնում ենք մեր ժողովրդին, որ հայ ժողովրդի անկախութեան եւ Հայաստանի Հանրապետութեան 100-ամեակը արժանավայել կերպով տօնելու համար Սպահանի հայոց թեմի Թեմական խորհուրդը կեանքի է կոչել Կենտրոնական յանձնախումբ, որը իր անդրանիկ նիստում կատարել է աշխատանքի բաժանում ըստ հետեւեալի.

Published in Նոր Ջուղա
Էջ 1, 3-ից

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։