MENU
Համաճարակի պատճառով շուրջ 4 տարի դադարից յետոյ, ուրբաթ՝ մարտի 17-ի կէսօրին ժամը 1:30-ին, Ս. Ամենափրկիչ վանքում, ձեռամբ Սպահանի հայոց թեմի առաջնորդ գերշ. Տ. Սիփան Ս. եպս. Քէչէճեանի եւ Նոր Ջուղայի Հայ Մ. Մ. «Արարատ» միութեան Կենտ. վարչութեան նախագահ Ժորժ Ղազարեանի, վանքի շրջափակում գտնւող Հայոց Ցեղասպանութեան Սուրբ Նահատակների յիշատակը յաւերժացնող յուշարձանի անմար կրակից բոցավառւեց Իրանահայ 32-րդ Գարնանային խաղերի ջահը, որից յետոյ այն օրհնւեց Սրբազան Հօր միջոցով:
Հինգշաբթի, փետրւարի 16-ի առաւօտեան, Սրբոց Վարդանանց տօնի եւ Շահինշահրի Սրբոց Վարդանանց եկեղեցու անւանակոչութեան տօնի առիթներով, սուրբ եւ անմահ պատարագ տեղի ունեցաւ նշւած եկեղեցում, նախագահութեամբ Սպահանի հայոց թեմի առաջնորդ՝ գերշ. Տ. Սիփան Ս. եպս. Քէչէճեանի:
Երեքշաբթի, փետրւարի 14-ի առաւօտեան, Նոր Ջուղայի հայոց ազգ. ծերանոցում, նախաձեռնութեամբ Ն. Ջ. Հայ Կանանց Գթութեան միութեան վարչութեան, նշւեց Տեառնընդառաջ տօնը, որտեղ սկզբում նախագահութեամբ Սպահանի հայոց թեմի առաջնորդ՝ գերշ. Տ. Սիփան. Ս. եպս. Քէչէճեանի եւ մասնակցութեամբ՝ արժ. Տ. Խաչատուր քհնյ. Զարգարեանի ու դպրաց դասի ներկայացուցիչների տեղի ունեցաւ պատկան արարողութիւնը, որից յետոյ ծերանոցի բակում բոցավառւեց աւանդական խարոյկը:
Երկուշաբթի, փետրւարի 13-ի երեկոյեան ժամը 7:00-ին, Նոր Ջուղայի Հայ Մ. Մ. «Արարատ» միութեան սրահում, նախաձեռնութեամբ Սպահանի հայոց թեմի Կրօնական խորհրդի եւ կազմակերպութեամբ Նոր Ջուղայի Հայոց Առաքելական Եկեղեցեաց վարչութեան տեղի ունեցաւ Տեառնընդառաջի առիթով ամենամեայ հանդիպումը, ուր Սպահանի հայոց թեմի առաջնորդ՝ գերշ. Տ. Սիփան Ս. եպս. Քէչէճեանն ու թեմի ազգային մարմինների ներկայացուցիչները հիւրընկալում եւ հանդիպում են Նոր Ջուղայի եւ Շահինշահրի հայ համայնքների նորապսակ զոյգերին եւ նորածիններին ու նրանց ծնողներին:
40-օրեայ մանուկ Յիսուսի տաճարին ընծայման տօնի՝ Տեառնընդառաջի նախօրէին՝ փետրւարի 13-ի երեկոյեան, Նոր Ջուղայի Ս. Յովհաննու Կարապետ, Ս. Մինաս եւ Ս. Ստեփանոս եկեղեցիներում տեղի ունեցաւ ժամերգութիւն, որի աւարտին կատարւեց մանուկների տաճար ընծայումը, մոմերի օրհնութեան կարգը եւ աւանդական խարոյկի հրավառութիւնը:
Կիրակի, փետրւարի 12-ի առաւօտեան, Նոր Ջուղայի Ս. Յովհաննու Կարապետ եկեղեցում, նախագահութեամբ Սպահանի հայոց թեմի առաջնորդ՝ գերշ. Տ. Սիփան Ս. եպս. Քէչէճեանի եւ մասնակցութեամբ թեմի եկեղեցականաց դասի սուրբ եւ անմահ պատարագ մատուցւեց՝ սրբոց Ղեւոնդեանց քահանաների եւ քահանայութեան տօների առթիւ:
Երկուշաբթի, 6 փետրւարի 2023 թ.-ին, Թեհրանի հայոց թեմի առաջնորդ՝ գերշ. Տ. Սեպուհ Ս. արք. Սարգսեանն իր գրասենեակում հանդիպում ունեցաւ Ատրպատականի հայոց թեմի առաջնորդ գերշ. Տ. Գրիգոր Ս. արք. Չիֆթճեանի եւ Սպահանի հայոց թեմի առաջնորդ գերշ. Տ. Սիփան Ս. եպս. Քէչէճեանի հետ: Հանդիպմանը նաեւ ներկայ էր Տ. Վաղինակ ծ. վրդ. Մելոյեանը:
Կիրակի՝ փետրւարի 5-ի առաւօտեան, Նոր Ջուղայի Ս. Մինաս եկեղեցում, յաւարտ կիրակնօրեայ սուրբ եւ անմահ պատարագի, նախագահութեամբ Սպահանի հայոց թեմի առաջնորդ՝ գերշ. Տ. Սիփան Ս. եպս. Քէչէճեանի, հոգեհանգստեան կարգ տեղի ունեցաւ վերջերս վախճանւած Կիլիկեան Ուխտի միաբանութեան երիցագոյն անդամներից գերշ. Տ. Եփրեմ արք. Թապագեանի հոգու խաղաղութեան համար:
Նոր Ջուղայում, նախագահութեամբ Սպահանի հայոց թեմի առաջնորդ գերշ. Տ. Սիփան Ս. եպս. Քէչէճեանի, երկօրեայ արարողութիւններով նշւեցին Ս. Սարգիս Զօրավարի եւ համայնքի Ս. Սարգիս եկեղեցու անւանակոչութեան տօները: Ուրբաթ առաւօտեան ժամը 10-ին տեղի ունեցաւ աղօրհնէք, որից յետոյ մատաղացու ոչխարները զենւեցին եւ սկսւեց մատաղի պատրաստութիւնը:
Կիրակի՝ յունւարի 22-ի առաւօտեան, Նոր Ջուղայի Ս. Մինաս եկեղեցում, յաւարտ կիրակնօրեայ սուրբ եւ անմահ պատարագի, նախագահութեամբ Սպահանի հայոց թեմի առաջնորդ գերշ. Տ. Սիփան Ս. եպս. Քէչէճեանի հոգեհանգստեան կարգ տեղի ունեցաւ՝ Գեղարքունիքի մարզի Ազատ գիւղի զօրանոցի կացարանի հրդեհից զոհւած 15 զինծառայողների յիշատակին։