Հա

Համայնք

ՀՅԴ երիտասարդական միութիւններ են գործում Արցախում, Հայաստանում եւ արտասահամանեան մի շարք երկրներում, մասնաւորապէս` Լիբանանում, Ֆրանսիայում, ԱՄՆ-ում, Արգենտինայում, Կանադայում, Կիպրոսում, Յունաստանում եւ այլուր: Այդ բոլոր երկրների Երիտասարդական միութիւնների փոխհամագործակցութեամբ կազմակերպւում են բազմապիսի բարեգործական, ազգանպաստ միջոցառումներ, որոնք միայն մի նպատակ են հետապնդում. երիտասարդ սերունդներին աւելի մօտեցնել հայոց պատմութեանը, ծանօթացնել Դաշնակցութեան հետ եւ այնպէս անել, որ վաղւայ երիտասարդութիւնն աւելի ազգանւէր ու հայրենասէր լինի:

Երէկ՝ երկուշաբթի, 29 յուլիս 2019-ին, Վանաձորի «Շարլ Ազնաւուր» մշակութային կեդրոնին մէջ սկիզբ առաւ ՀՅԴ Գանատայի Երիտասարդական Միութեան (ԳԵՄ) Վանաձորի 9-րդ ճամբարը, Վանաձորէն եւ շրջակայքէն մօտ 200 պատանիներու եւ Գանատայէն ու Հայաստանէն 22 վարիչներու մասնակցութեամբ:

Երէկ՝ յուլիսի 15-ին, Ստեփանակերտի Աշոտ Բեկորի անւան N2 դպրոցում Արեւմտեան Ամերիկայի եւ ՀՅԴ Արցախի երիտասարդական միութեան անդամները մեկնարկել են ՀՅԴ պատանեկան ճամբարի 2-րդ շաբաթը:

2008 թւականից Արցախում պատանեկան ճամբարներ անցկացնող Արեւմտեան Ամերիկայի ՀՅԴ երիտասարդական միութեան համար այս տարին եւս բացառութիւն չէր:

Շաբաթ, 04 Օգոստոսի 2018 09:00

Պատանեկան ճամբարներ Արցախում

Արդէն 8 տարի է, ինչ Արցախի պատանիների մի զգալի մասի ամառային հանգստի անբաժան մասն են կազմում տարբեր երկրների ՀՅԴ երիտասարդական միութիւնների կողմից Արցախում կազմակերպւող պատանեկան ճամբարները: Այն տեւում է երկու շաբաթ եւ նախատեսւած է 10-16 տարեկան պատանիների համար:

Սպահանի հայոց թեմի Կրթական խորհրդի նախաձեռնութեամբ, երեքշաբթի եւ չորեքշաբթի՝ 2018 թւականի յունիսի 26-ին եւ 27-ին, աշակերտական միօրեայ ճամբարներ տեղի ունեցան «Քանանեան» դպրոցի նախկին շէնքում՝ նւիրւած ՀՀ հիմնադրման 100-ամեակի պանծալի առիթին։ 

Published in Նոր Ջուղա

ՄԱԿ-ի՝ փախստականների հարցերով զբաղւող գործակալութեան յատուկ դեսպան եւ հոլիվուդեան դերասանուհի Անջելինա Ջոլին կիրակի այցելել է Հիւսիսային Իրաքում գտնւող սիրիացի փախստականների ճամբար՝ քաղաքացիական պատերազմի հետեւանքով տեղահանւածների աջակցութեան ուղղութեամբ ուշադրութիւն գրաւելու նպատակով:

Published in Հասարակական

Նոր Ջուղայի հայոց ազգ. «Արմէն» երկսեռ տարրական կրթահամալիրի տնօրինութեան, ուսուցչական կազմի եւ ծնողական խորհրդի գովելի մտայղացմամբ եւ Սպահանի հայոց թեմի ՀՀ 100-ամեակի Կենտ. յանձնախմբի հովանաւորութեամբ, ՀՀ 100-ամեակին նւիրւած կրթահամալիրի ծրագրերի շարանում, երեքշաբթի՝ 2018 թւականի մայիսի 1-ի առաւօտեան, Ն. Ջ. Հայ Մ. Մ. «Արարատ» միութեան շրջափակում տեղի ունեցաւ աշակերտական միօրեայ ճամբար, ուր զւարճալի խաղերին ու ֆիզիքական մրցոյթներին զուգահեռ ծրագրում տեղ գտան ձեռքի աշխատանքի եւ պատի թերթի պատրաստման աշխատանոցներ:

Published in Նոր Ջուղա

Հ.Յ.Դաշնակցութեան «Ռուբէն» երիտասարդական միութեան վարչութիւնն իր դաստիարակչական աշխատանքների ծիրում, 2017 թւականի յուլիսի 16-ից 27-ը, ճանաչողական ճամբար կազմակերպեց Արցախում եւ Հայաստանում, 30 միութենականների մասնակցութեամբ։

Published in Նոր Ջուղա

Ստամբուլի հայաշատ Քընալը կղզում բացւել է Ստամբուլի Կարագեոզեան հայկական վարժարանին կից հայկական մանկատան ղեկավարների կողմից կազմակերպւած մանկական ճամբարը:

Published in Սփիւռք
Էջ 1, 3-ից

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։