Հա

Համայնք

17/08/2013 - 10:50

Ապրիլեան Մեծ Եղեռնի 98-րդ տարելիցի ոգեկոչման առթիւ կազմակերպւած մրցոյթների մրցանակաբաշխում՝ Շահինշահրում

Չորեքշաբթի, յուլիսի 24-ի երեկոյեան Ապրիլեան Եղեռնի 98-րդ տարելիցի ոգեկոչման Շահինշահրի յանձնախումբն իր ծրագրերի շարանը եզրափակեց Ապրիլեան Եղեռնի զոհերին նւիրւած գիտելիքների եւ մարզական մրցութիւնների յաղթողների մրցանակաբաշխումով, որին ներկայ էին՝ Շահինշահրի հոգեւոր տեսուչ Տ. Անանիա վրդ. Գուճանեանը, Շահինշահրի Հայ համայնքի վարչութեան անդամները, մրցութիւնների մասնակիցները եւ նրանց ծնողները։

Չորեքշաբթի, յուլիսի 24-ի երեկոյեան Ապրիլեան Եղեռնի 98-րդ տարելիցի ոգեկոչման Շահինշահրի յանձնախումբն իր ծրագրերի շարանը եզրափակեց Ապրիլեան Եղեռնի զոհերին նւիրւած գիտելիքների եւ մարզական մրցութիւնների յաղթողների մրցանակաբաշխումով, որին ներկայ էին՝ Շահինշահրի հոգեւոր տեսուչ Տ. Անանիա վրդ. Գուճանեանը, Շահինշահրի Հայ համայնքի վարչութեան անդամները, մրցութիւնների մասնակիցները եւ նրանց ծնողները։
Ծրագրի բացումը կատարեց յանձնախմբի անդամ Վիոլետ Յարութիւնեանը։ Նա բարիգալստեան խօսքից յետոյ՝ նկատի ունենալով յուլիսի 27-ի Լիսբոնի հինգ մարտիկների սխրագործութեան եւ նահատակութեան յիշատակի օրւայ մօտալուտ լինելը՝ միջոցառումը նւիրւած յայտարարեց նրանց եւ ամփոփ բացատրութեամբ ներկայացրեց հինգ հայորդիների անձնազոհութիւնը՝ ասելով. «Ուղիղ 30 տարի առաջ, 1983 թւականի յուլիսի 27-ին, լիբանանահայ հինգ հայորդիներ աշխարհին եւս մէկ անգամ հասկացրեցին, որ միլիոնաւոր հայ անմեղ զոհերի իրաւունքների ջահակիրն է նաեւ ներկայ սերունդը։ 130817d02bՆրանց լուսանկարի մօտ գրւած է. «Թող այս դէմքերն ընդմիշտ դրոշմւեն իւրաքանչիւր հայի յիշողութեան մէջ», իսկ մեծանուն բանաստեղծ Յովհաննէս Շիրազը նրանց կոչեց «Լիսբոնի ողջակէզներ»՝ պատգամելով հայութեանը՝ երբե՛ք չմոռանալ այս զոհաբերութիւնը եւ նրանց վառած արդարութեան ջահը տանել մինչեւ վերջ»։ Տկն. Յարութիւնեանը շարունակեց. «Հայ ժողովուրդն իր հոգում խոր հոգեհանգստեան պաշտօն է կատարում եւ խոնարհւում է ազգի ու հայրենիքի ազատութեան եւ անկախութեան բագինին զոհաբերւած ողջակէզների՝ Արայի, Վաչէի, Սիմոնի, Սեդրակի եւ Սաքոյի յիշատակի առջեւ»։
Ապա տկն. Յարութիւնեանը հրաւիրեց Հայր Սուրբին, յանձնախմբի նախագահ Ջանիկ Թահմազեանին եւ համայնքի վարչութեան անդամ Սարօ Շահմիրզայեանին՝ Ապրիլեան Եղեռնի զոհերին նւիրւած գիտելիքների եւ մարզական մրցութիւնների յաղթողների մրցանակները յանձնելու։
Մրցանակները տրւեցին ըստ հետեւեալի.

 

Գիտելիքների մրցոյթ
Տարրական օղակ
Ա կարգ՝ «Արցախ» խումբ (Դերիկ Թահմազեան, Վաչէ Քեշիշեան եւ Նազելի Մարկոսեան)
Բ կարգ՝ «Արարատ» խումբ (Նարեկ Փանոսեան, Արմէն Քեշիշեան եւ Արգիշտ Նազարեան)
Գ կարգ՝ «Սեւանայ» խումբ (Ալիքա Թորոսեան, Վանէ Թահմազեան եւ Սէրլի Ղարախանեան)

Ուղեցոյց օղակ
Ա կարգ՝ «Սեւան» խումբ (Նունէ Անդրէասեան, Նարէ Մարկոսեան եւ Լէոնի Դանիէլ)
Բ կարգ՝ «Արծիւներ» խումբ (Նելլի Դանիէլ, Նոյեմի Առաքելեան եւ Մելիսա Խանմելիքեան)

 

Պինգ-պոնգ
Աղջկանց երէցներ
Ա կարգ՝ Հելէն Նալբանդեան
Բ կարգ՝ Մարինա Մանասէրեան
Գ կարգ՝ Հերմիկ Մանուկեան
Տղայոց երէցներ
Ա կարգ՝ Զարեհ Մարկոսեան
Բ կարգ՝ Մասիս Մանուկեան
Գ կարգ՝ Էդւին Փիլոսեան
Տղայոց պատանեկան
Ա կարգ՝ Արին Քեշիշեան
Բ կարգ՝ Շիրակ Հախնազարեան
Գ կարգ՝ Զայա Ռաշա
Մարզական մրցութիւնները վարելու համար գնահատւեցին՝ Անաշէ Բաբումեանը եւ Մասիս Մանուկեանը։
Ապրիլեան Եղեռնի յանձնախմբի լոգոյի եւ պոստերների պատրաստման համար պարգեւատրւեցին՝ Արութին Հախնազարեանը, Անիտա Բարֆեանը եւ Նինարէ Յովսէփեանը։
Ձեռարւեստի ցուցահանդէսի համար պարգեւատրւեց Յովակ Թահմազեանը։
Բեմայարդարման աշխատանքների եւ ասմունքելու համար գնահատւեցին՝ Էլինա Փիլոսեանը, Ադանա Այւազեանը եւ Արայիկ Թահմազեանը։
130817d02aՄրցանակները յանձնելուց յետոյ՝ հրաւիրւեց Հայր Սուրբը՝ ծրագրի եզրափակիչ խօսքն արտայայտելու։ Հայր Սուրբն իր խօսքն ուղղելով աշակերտներին՝ ասաց. «Այսօրւայ ձեր ստացած նւէրներն ու գնահատագրերը մրցութիւններում յաղթելու համար չեն, այլ նրա համար, որ դուք այս տարիքում մասնակցելով Ապրիլեան Նահատակների յիշատակին կազմակերպւած մարզական եւ մշակութային մրցութիւններին՝ ձեր կոչը, վրէժը, պայքարը եւ խօսքն ուղղեցիք աշխարհին, թուրքին եւ բոլոր նրանց, ովքեր կասկածում են հայի կամքի, զօրութեան եւ նկարագրի նկատմամբ»։ Հայր Սուրբն իր խօսքի շարունակութեան մէջ նաեւ Սպահանի հայոց թեմի առաջնորդ Տ. Բաբգէն եպս. Չարեանի գնահատանքի պատգամը փոխանցեց մրցութիւններին մասնակցած անձանց եւ շարունակեց՝ ասելով. «Այն անձը, որ հաւատ ունի իր գործի նկատմամբ, յաջողութիւններով է պսակելու իր կեանքը։ Եւ ես վկայում եմ, որ Շահինշահրի հայ համայնքն ունի տեսիլք, հաւատ եւ նպատակ։ Ուշադրութիւն դարձրէք Լիսբոնի հինգ մարտիկների զոհագործութեան վրայ. նրանց նպատակը եղաւ այն, որ հայի կամքն ու ուժը կարելի է դրսեւորել նոյնիսկ հինգ հոգով՝ յանուն արդարութեան եւ իրաւունքների վերատիրացման»։ Հայր Սուրբը գնահատեց Շահինշահրի հայ համայնքի անդամներին եւ յատկապէս երիտասարդներին, ովքեր առոյգ, ժրաջան եւ աչալուրջ կերպով մասնակից եւ աջակից են համայնքային ամենազանազան աշխատանքներին եւ միակամ՝ հաւաքական գործունէութեան մէջ։

Շահինշահրի Հայ համայնքի վարչութեան թղթակից
Ա. ՔԵՇԻՇԵԱՆ

Յարակից լուրեր

  • Շահինշահրի հայ համայնքի «Սրբոց Վարդանանց» մէկօրեայ վարժարանն սկսեց իր աշխատանքները
    Շահինշահրի հայ համայնքի «Սրբոց Վարդանանց» մէկօրեայ վարժարանն սկսեց իր աշխատանքները

    Սոյն մէկօրեայ վարժարանի պաշտօնական բացումը տեղի ունեցաւ հինգշաբթի՝ սեպտեմբերի 26-ի առաւօտեան ժամը 9։00-ին, ներկայութեամբ Սպահանի հայոց թեմի առաջնորդ գերշ. Տ. Սիփան եպս. Քէչէճեանի, արժ. Տ. Սահակ քհնյ. Մինասեանի, ազգային մարմինների, Շահինշահրի հայ համայնքի վարչութեան, դպրոցի անձնակազմի, աշակերտների եւ ծնողների։

  • Սպահանի հայոց թեմի Թեմական խորհրդի հանդիպումը՝ Շահինշահրի հայոց ազգ. «Սրբոց Վարդանանց» տարրական դպրոցի աշակերտութեան ծնողների հետ
    Սպահանի հայոց թեմի Թեմական խորհրդի հանդիպումը՝ Շահինշահրի հայոց ազգ. «Սրբոց Վարդանանց» տարրական դպրոցի աշակերտութեան ծնողների հետ

    Վերջին տարիներին Շահինշահրի հայ համայնքի անդամների, յատկապէս աշակերտների թւի նւազման հետեւանքով հայոց դպրոցը դիմագրաւել է բազում խնդիրներ, մասնաւորաբար ոչ բաւարար աշակերտների թւաքանակի պատճառով բազմահամակազմ միատեղւած դասարաններում աշակերտների ուսումնառութեան եւ մանկավարժական միջավայրի դժւարութիւնները, որոնք լուրջ մտահոգութիւնների պատճառ են դարձել աշակերտների ծնողների համար:

  • Հաղորդագրութիւն
    Հաղորդագրութիւն

    Այսու տեղեկացնում ենք, որ Սպահանի հայոց թեմի 16-րդ նստաշրջանի Պատգամաւորական ժողովի արտահերթ նիստում, գումարեալ 2019 թ. յուլիսի 3-ին, Շահինշահրի հայոց ազգ. «Սրբոց Վարդանանց» երկսեռ տարրական դպրոցի մասին օրակարգի կէտի ներքոյ, ժողովը քննութեան ենթարկեց նշեալ դպրոցի ընդհանուր իրավիճակը, որն համայնքի աշակերտների թւի տարեցտարի նւազելու հետեւանքով մանկավարժական եւ ուսումնադաստիարակչական ծրագրերը լաւապէս իրականացնելու ուղղութեամբ բազմաթիւ խնդիրներ է դիմագրաւում։

  • Հարցազրոյց՝ Շահինշահրի հայ համայնքի վարչութեան ատենապետ Մելքոն Շիրւանեանի հետ
    Հարցազրոյց՝ Շահինշահրի հայ համայնքի վարչութեան ատենապետ Մելքոն Շիրւանեանի հետ

    Սպահանից շուրջ 30 կիլոմետր հեռաւորութեան վրայ դէպի հիւսիս գտնւող Շահինշահր քաղաքը, որն հիմնադրւել է շուրջ յիսուն տարի առաջ, իր գոյութեան առաջին տարիներից ի վեր, կայուն եւ կենսունակ հայ համայնքի ձեւաւորման ականատեսն է եղել. համայնք, որը Նոր Ջուղայից յետոյ համարւել եւ համարւում է Սպահանի հայոց թեմի ամենամարդաշատ համայնքներից։ Թէեւ տարածաշրջանի միւս հայկական համայնքների նման, վերջին տարիներին նօսրացել է նաեւ Շահինշահրի հայութեան թիւը, սակայն այն կարողացել է պահպանել իր աշխոյժ կեանքը։

  • Հրաժեշտի հանդիպում՝ Շահինշահրում
    Հրաժեշտի հանդիպում՝ Շահինշահրում

    Չորեքշաբթի՝ 2018 թւականի հոկտեմբերի 10-ին, նախաձեռնութեամբ Շահինշահրի Հայ կանանց եկեղեցասիրաց միութեան, նոյն միութեան գրասենեակում, կազմակերպւել էր հրաժեշտի երեկոյ՝ Շահինշահրի հայ համայնքի հոգեւոր տեսուչ գերպ․ Տ․ Անանիա ծ․ վրդ․ Գուճանեանի առաքելութիւնը Սպահանի հայոց թեմում աւարտւելու առիթով։

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։