Հա

Համայնք

01/09/2014 - 10:30

ԱՄԵԱԿ - 70-ամեայ Հ. Մ. «Արարատ» կազմակերպութեան պատմութեան հետքերով

Կենտր. վարչութիւնը իր նստաշրջանի ընթացքում մարզաւանի ձեռնարկների արտօնութեան կապակցութեամբ ընդհանրապէս եւ Համահայկական եւ Համադպրոցական խաղերի առնչութեամբ մասնաւորապէս անգամներ հանդիպումներ է ունեցել Իրանի Մարմնակրթական կազմակերպութեան պատասխանատուների հետ, ու նաեւ 19-րդ Համահայկական խաղերի արտօնութիւնն ստանալու համար, հանդիպումներ է ունեցել ներքին գործոց նախարարութեան պատկան պատասխանատուների հետ:

27-րդ նստաշրջան
1982 դեկտեմբերի 13 - 1984 դեկտեմբերի 6


* Կենտր. վարչութիւնը իր նստաշրջանի ընթացքում մարզաւանի ձեռնարկների արտօնութեան կապակցութեամբ ընդհանրապէս եւ Համահայկական եւ Համադպրոցական խաղերի առնչութեամբ մասնաւորապէս անգամներ հանդիպումներ է ունեցել Իրանի Մարմնակրթական կազմակերպութեան պատասխանատուների հետ, ու նաեւ 19-րդ Համահայկական խաղերի արտօնութիւնն ստանալու համար, հանդիպումներ է ունեցել ներքին գործոց նախարարութեան պատկան պատասխանատուների հետ:
* 1984 թւականի յունիսի 1-ին մարզաւանում կատարւեց Սուրբ Խաչ մատուռի հիմնօրհնէքը՝ թեմակալ առաջնորդի ձեռամբ եւ 16 կնքահայրով, որոնցից 15-ը եղել են թեհրանահայ բարերարներ, իսկ 16-րդը՝ Հ.Մ.Ա.Կ.-ը:
* Յուլիսի 6-ից սկսած մինչեւ յուլիսի 13-ը մեծ շուքով տօնւեց կազմակերպութեան 40-ամեակը: Տպագրւել է Հ.Մ.Ա.Կ.-ի 40-ամեակի գիրքը, խմբագրութեամբ Բուլիկ Բաբայեանի՝ իր կողքին ունենալով 3 հոգանոց խմբագրական կազմ:
* Սկսւել է կառուցումը մարզաւանի եւ կից զօրանոցի միջնապատի:
* Կենտրոնական վարչութիւնը կեանքի է կոչել Արխիւային յանձնախումբ, որը աշխատել է մէկտեղել կազմակերպութեան ֆիլմերը, վիդէօ ժապաւէնները, ձայներիզները, նկարները, փաստաթղթերը եւ այլն:

140901d01a

* Արւեստից միութեան մէջ կեանքի են կոչւել նոր բաժանմունքներ՝
- Ձայն ու պատկեր.
- Մանկական բաժանմունք, որը ղեկավարւում էր մի յանձնախմբի միջոցով. բաժանմունքը ունէր՝
* Երգչախմբեր՝ «Ծիծեռնակ»՝ խմբավարութեամբ Հրաչուհի Մակարեանի, «Սասունիկ»՝ խմբավարութեամբ Արփինէ Յարութիւնեանի:
* Պարախմբեր՝ փորձավարութեամբ Լիդա Վարդանեանի, Լուիզա Աւետիսեանի, Անահիտ Աղազարեանի:
* Թատերախումբ, որը կազմւել է 1983-ին, ղեկավարներն են եղել՝ Անահիտ Գրիգորեանը եւ Լորիկ Մինասեանը:
Մանկական բաժանմունքի յանձնախումբը կազմակերպել է «Ճուտիկ» օպերետի ներկայացումը եւ մանկական երաժշտական շաբաթ, որին բացի Հ.Մ.Ա.Կ.-ի մանկական բաժինը՝ իրենց մասնակցութիւնն են բերել նաեւ քոյր միութիւնների եւ «Քուշեշ» մանկապարտէզի մանկական երգչախմբերը:
* 1984 թւականի հոկտեմբերի 11-ին եւ 12-ին տեղի է ունեցել մշակութային խնդիրներ շօշափող սեմինար, որտեղ 5 զեկուցաբերներ, թեհրանահայ քոյր միութիւններից ներկայացուցիչներ եւ Արւեստից միութեան Գրական ու Թատերական բաժանմունքները ներկայացրել են զեկոյցներ:
* Համագործակցութեամբ թեհրանահայ 13 միութիւնների, հոկտ. 27-ից նոյ. 2-ը տօնւեց Մշակոյթի շաբաթ: Այդ առիթով Թեհրան է հրաւիրւել Նոր Ջուղայի «Սասուն» միութեան տարազների ցուցադրման խումբը, ձեռնարկը տեղի ունեցաւ աւելի քան 2500 հանդիսատեսի ներկայութեամբ:

140901d01b

* Նախկին ղեկավար Էդիկ Քոլեանի երկրից հեռանալու պատճառով՝ համագործակցութեան է հրաւիրւում Վարուժ Պարթեւը՝ ղեկավարելու համար «Արարատ» երգչախումբը:
* Տեղի է ունեցել Խաչիկ Բաբայեանի ջութակի երեկոն՝ ընկերակցութեամբ դաշնակահար Լիլի Սարգսեանի եւ դաշնամուրի մենանւագների երեկոյ՝ դաշնակահար եւ երաժշտագէտ Էմմանուէլ Մելիք Ասլանեանի կատարմամբ:
* Բեմադրութեամբ Արամայիս Աղամալեանի, 21 գիշեր «Արարատ»-ում բեմադրւել է Պերճ Զէյթունցեանի «Ոտքի, դատարանն է գալիս» թատերգութիւնը, որը կրկնւել է Թաւրիզի եւ Ուրմիայի մասնաճիւղերում նաեւ: Աղամալեանը բեմադրել է նաեւ «Մեռնիլը որքան դժւար է» եւ «Հայկական սիմֆոնիան»: Բեմադրւել է «Մովսէս Խորենացին եւ Պարոյր Հայկազն» թատերգութիւնը, բեմադիր՝ Կիտուշ Արզուեան, որը կրկնւել է «Չհարմահալ» միութեան սրահում, նաեւ Թաւրիզի մասնաճիւղում:
140901d01c* Գրական բաժանմունքի ծրագրերից յատկանշական են՝ գրական երեկոյ՝ նւիրւած Մուշեղ Իշխանին, որը կրկնւել է «Արաքս» դպրոցի սրահում եւ Մաշհադի մասնաճիւղում. երեկոյ՝ նւիրւած Յովհաննէս Թումանեանին՝ Գորգանում եւ Գրողների միութեան համագործակցութեամբ՝ երեկոյ՝ նւիրւած Յովհաննէս Շիրազի մահւան 40-օրեակին:
* Շարունակւել է մանկական գրքերի հրատարակութիւնը:
* Ձայն ու պատկեր բաժանմունքի ֆիլմարւեստ խմբակը ցուցադրութեան է դրել Հայաստանի արտադրութեան ֆիլմեր՝ «Նահապետ»-ը եւ «Ձորի Միրօն»: Պատրաստւել են «Հայաստան» խորագրով սլայդներ՝ մանուկներին ցուցադրելու համար: Սոյն ծրագրերը ներկայացւել են նաեւ Թաւրիզի, Ուրմիայի եւ Գեարդաբադի մասնաճիւղերում:
* Մարզական միութեան մէջ կեանքի են կոչւել՝ տեկւանդօ, ժիմնաստիկ եւ թենիսի բաժանմունքները:
* Կազմակերպւել են՝ Արարատեան գաւաթի 3-րդ եւ 4-րդ շրջանի եւ Համադպրոցական 9-րդ եւ 10-րդ մրցութիւնները եւ վալիբոլի մրցութիւններ՝ նւիրւած նահատակ զինւոր Էդիկ Ներսիսեանի յիշատակին:
140901d01d* Լեռնագնացութեան բաժանմունքի միջոցով կատարւել են հետեւեալ նւաճումները՝ Ֆելիքս Մնացականեանի մահւան 30-րդ ամեակի առիթով Ալամ Քուհ գագաթի նւաճում, Հ.Մ.Ա.Կ.-ի 40-ամեակի առիթով Դամաւանդ գագաթի նւաճում: Նշելի է, որ 1984 թ.-ին ներքին գործերի նախարարութեան կողմից չարտօնւեցին Իրանի Համահայկական 19-րդ խաղերը:
* Բասկետբոլի աղջկանց թիւ 1 խումբը Թեհրանի միջակումբային մրցութիւններում առաջին է հանդիսացել:
* Սկաուտական միութիւնը մասնակցել է «Սիփան» միութեան կողմից նախաձեռնւած 2-րդ համասկաուտական բանակումին՝ Ս. Թադէի վանքում:
* 1983 թ.-ին տեղի հայութեան դիմումի հիման վրայ հիմնւեցին Մաշհադի, իսկ 1984 թ.-ին՝ Շիրազի մասնաճիւղերը:
* Իրան-Իրաք պատերազմում նահատակւել է Մարզական միութեան անդամ Էդիկ Ներսիսեանը:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։