Հա

Համայնք

15/09/2014 - 12:30

Ս. պատարագ՝ «Արարատ» մարզաւանի Ս. Խաչ մատուռի շրջափակում

Խաչվերացի եւ «Արարատ» մարզաւանի Ս. Խաչ մատուռի անւանակոչութեան տօնի առթիւ, երէկ՝ կիրակի, սեպտեմբերի 14-ին, մատուռի շրջափակում, մատուցւեց ս. պատարագ՝ նախագահութեամբ Թեհրանի հայոց թեմի առաջնորդ Տ. Սեպուհ արք. Սարգսեանի:
Պատարագիչն էր Թեհրանում հիւրաբար գտնւող Մեծի Տանն Կիլիկիոյ կաթողիկոսութեան միաբան Տ. Վահրիճ աբղ. Ղարախանեանը:

«ԱԼԻՔ» - Խաչվերացի եւ «Արարատ» մարզաւանի Ս. Խաչ մատուռի անւանակոչութեան տօնի առթիւ, երէկ՝ կիրակի, սեպտեմբերի 14-ին, մատուռի շրջափակում, մատուցւեց ս. պատարագ՝ նախագահութեամբ Թեհրանի հայոց թեմի առաջնորդ Տ. Սեպուհ արք. Սարգսեանի:
Պատարագիչն էր Թեհրանում հիւրաբար գտնւող Մեծի Տանն Կիլիկիոյ կաթողիկոսութեան միաբան Տ. Վահրիճ աբղ. Ղարախանեանը:
Պատարագի երգեցողութիւնը կատարեց Թեհրանի Ս. Սարգիս եկեղեցու երգեցիկ խումբը՝ խմբավարութեամբ դոկտ. Էլիպս Մասեհեանի եւ երգեհոնի նւագակցութեամբ Նարեկ Աբրահամեանի:
Պատարագի ընթացքում, հաւաքական խոստովանանքից յետոյ, մեծ թւով հաւատացեալներ Հաղորդութիւն ստացան:
Պատարագից յետոյ, ըստ աւանդական կարգի, ռեհանով զարդարւած խաչով կատարւեց անդաստանօրհնէքի արարողութիւն, որի աւարտին Սրբազան Հայրը գնահատանքի խօսք ասաց ներկայ հասարակութեանը՝ արարողութեանը խուռներամ կերպով մասնակցելու համար, ապա բացատրեց Խաչվերացի խորհուրդը՝ այն բնութագրելով որպէս խաչի փառաբանութեան տօն:
Նա նաեւ շնորհաւորեց Հ. Մ. «Արարատ» կազմակերպութեան 70-ամեակը՝ նշելով, որ 1915 թւականից յետոյ կեանքի կոչւած մշակութային կառոյցները հայ ժողովրդի յարութեան խորհրդանիշն են:

Յարակից լուրեր

  • Սրբազան Հայրը ընդունեց Ռուսաստանի Դաշնութեան դեսպանին
    Սրբազան Հայրը ընդունեց Ռուսաստանի Դաշնութեան դեսպանին

    Երեքշաբթի, 20 ապրիլի 2021 թւականին, Թեհրանի հայոց թեմի առաջնորդ՝ գերշ. Տ. Սեպուհ Ս. արք. Սարգսեանը իր գրասենեակում ընդունեց Իրանի Իսլամական Հանրապետութիւնում հաւատարմագրւած Ռուսաստանի Դաշնութեան արտակարգ եւ լիազօր դեսպան՝ պրն. Լեւոն Ջաղարեանին:

  • Թ.Հ.Թ. Թեմական խորհրդի կողմից Հայոց Ցեղասպանութեան 106-րդ տարելիցի առիթով կեանքի կոչւած յանձնախմբի ատենապետ. «Ապրիլի 23-ի երեկոյեան ժողովուրդը իրենց բնակարաններում մոմավառութեամբ յարգեն մեր Սրբադասւած Նահատակների յիշատակը»
    Թ.Հ.Թ. Թեմական խորհրդի կողմից Հայոց Ցեղասպանութեան 106-րդ տարելիցի առիթով կեանքի կոչւած յանձնախմբի ատենապետ. «Ապրիլի 23-ի երեկոյեան ժողովուրդը իրենց բնակարաններում մոմավառութեամբ յարգեն մեր Սրբադասւած Նահատակների յիշատակը»

     

    Թ.Հ.Թ. Թեմական խորհրդի կողմից Հայոց Ցեղասպանութեան 106-րդ տարելիցի առիթով կեանքի կոչւած յանձնախմբի ատենապետ Ալեքս Կարապետեանի հետ հեռախօսազրոյցի ընթացքում, նա նշել է, որ ուրբաթ, ապրիլի 23-ի երեկոյեան ժամը 9-ին սիրելի հայրենակիցները իրենց պատշգամբներում ի յիշատակ մեր մէկուկէս միլիոն նահատակների՝ կատարեն մոմավառութիւն, իսկ իրենց մոմավառութեան պատկերները կարող են տարածել համացանցերում «24 Ապրիլ 2021#»-ով:

  • Յայտարարութիւն
    Յայտարարութիւն

    Այսու յայտնում ենք մեր հաւատացեալ ժողովրդի զաւակներին, որ նկատի ունենալով կորոնավիրուսի համաճարակի վտանգաւոր երեւոյթը եւ մեկնելով մեր ժողովրդի առողջապահական տւեալներից ու նաեւ նկատի ունենալով պետութեան սահմանափակումները Հայոց Ցեղասպանութեան 106-րդ տարելիցի առիթով, յիշատակի ոգեկոչումը սահմանափակւելու է շաբաթ 24 ապրիլ 2021-ի առաւօտեան ժամը 11-ին տեղի ունենալիք բարեխօսական-փառաբանական աղօթքով, Ս. Սարգիս եկեղեցու կից գտնւող Ապրիլեան յուշարձանի առաջ։

  • Յայտարարութիւն
    Յայտարարութիւն

    Նկատի ունենալով երկրում տիրող համաճարակի հետ կապւած սահմանափակումները Հայոց Ցեղասպանութեան 106-րդ տարելիցի ոգեկոչման արարողութիւնը եւ ծաղկեմատոյցը տեղի է ունենալու Ապրիլի 24-ի առաւօտեան ժամը 11-ին, Ս. Սարգիս եկեկեցում, որտեղ միայն ներկայ են լինելու սահմանափակ թւով՝ ազգային կառոյցների եւ միութիւնների մէկական ներկայացուցիչները:

  • Ապրիլ 24-ի ոգեկոչման յանձնախմբի ներկայացուցիչները հանդիպեցին Սրբազան Հօր հետ
    Ապրիլ 24-ի ոգեկոչման յանձնախմբի ներկայացուցիչները հանդիպեցին Սրբազան Հօր հետ

    Շաբաթ, ապրիլի 17-ի կէսօրին, Թեհրանի հայոց թեմի առաջնորդ Տ. Սեպուհ արք. Սարգսեանը առաջնորդարանի իր գրասենեակում ընդունեց Ապրիլ 24-ի Կենտրոնական յանձնախմբի ատենապետ՝ Ալեքս Կարապետեանին եւ Թ. Հ. Թ. Թեմական խորհրդի կապ Հարմիկ Աւետեանին:

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։