Հա

Համայնք

25/09/2014 - 10:10

ՀԱՐՑԱԶՐՈՅՑ - «Երիտասարդները պէտք է զբաղւեն մարզանքով»

Իրանահայ կեանքում քիչ չեն այն մարզիկները, որոնք իրենց ուրոյն տեղն են զբաղեցնում Իրանի մարզանքի երկնակամարի տակ, դառնալով ախոյեան մարզիկ-մարզուհիներ, ներգրաււելով Իրանի մարզական տարբեր հաւաքականներում եւ զբաղեցնելով պատասխանատու հանգամանքներ։

Իրանահայ կեանքում քիչ չեն այն մարզիկները, որոնք իրենց ուրոյն տեղն են զբաղեցնում Իրանի մարզանքի երկնակամարի տակ, դառնալով ախոյեան մարզիկ-մարզուհիներ, ներգրաււելով Իրանի մարզական տարբեր հաւաքականներում եւ զբաղեցնելով պատասխանատու հանգամանքներ։
Յիշեալներից է իրանահայ բասկետբոլիստ, իսկ այժմ Իրանի երիտասարդական բասկետբոլի հաւաքականի պատասխանատու Ժոզէֆ Նազարեանը, որի որդին՝ Արմի Նազարեանը եւս ներգրաււած է հաւաքականի կազմում։ Իրանի բասկետբոլի երիտասարդական հաւաքականը Կատարում մասնակցեց Ասիայի բասկետբոլի երիտասարդական առաջնութեանը, դրսեւորելով յաջող խաղեր։
Օրերս հարցազրոյց ենք ունեցել խմբի պատասխանատու Ժոզէֆ Նազարեանի եւ նրա որդու հետ։


Ժոզէֆ Նազարեանը արդէն 8 տարի է, ինչ զբաղեցնում է այդ հանգամանքը, որի մասին նա ասաց. «Արմին 8 տարեկանից սկսեց անդամակցել Հ. Մ. «Արարատ» կազմակերպութեանը։ Քանի որ մենք ընտանեօք բասկետբոլ մարզաձեւով էինք զբաղւում, նրան եւս այս մարզաձեւի մէջ արձանագրեցինք, բայց չէինք մտածում, որ նա եւս իրապէս հաճոյքով կը հետեւի այդ մարզաձեւին եւ մտադիր է մասնագիտանալ։ Դպրոցական տարիքում եւս նա դպրոցի խմբին էր անդամակցում եւ երբ մի քանի խաղերին ականատես եղայ, զգացի, որ նա շատ յաջող է դրսեւորում իրեն։ Այդ խաղերից յետոյ ես սկսեցի լուրջ հետեւել նրան։ Միւս կողմից՝ քանի որ ինձ ճանաչում էին որպէս բասկետբոլիստ, ուստի՝ նախ հրաւիրւեցի դպրոցի, ապա ուսումնադաստիարակչութեան նախարարութեան յարակից շրջանի, յետոյ Թեհրանի նահանգի կողմից՝ որպէս պատանեկան բասկետբոլի մարզիչ։ Այդ ընթացքում Թեհրանի այդ տարիքային հաւաքականը երկրի մակարդակում երկրորդ տեղը զբաղեցրեց։ Այդ խաղերին ներկայ էին Իրանի բասկետբոլի ֆեդերացիայի ներկայացուցիչները եւ միտք յղացաւ այդ տարիքի պատանիների վրայ որպէս վաղւայ հաւաքականի անդամներ՝ աշխատանք ծաւալել։ Այդպիսով՝ իրանական 1387 թւականից, երբ համայն Իրանից հրաւիրւեցին 40 պատանի մարզիկներ, որպէս երիտասարդականի հաւաքականի կորիզը, դա եղաւ սկիզբը եւ այսպիսով՝ 8 տարւայ կտրւածքով սկսեց մասնագիտական աշխատանք։ Այդ ժամանակ, այսինքն՝ 2006-ին ես ընդունեցի երիտասարդականի հաւաքականի պատասխանատւութեան հրաւէրը եւ «2014-ի երիտասարդական հաւաքական» կոչւող հաւաքականի հետ աշխատանքը սկսեցի: Այս 8 տարիների ընթացքում խումբը մասնակցել է աւելի քան 40 ճամբարների՝ Իրանի տարբեր շրջաններում եւ պէտք է ասեմ, որ Իրանի մասշտաբում որեւէ երիտասարդ բասկետբոլիստ չի անտեսւել: Բազմաթիւ մրցութիւններից յետոյ կեանքի կոչւեց Իրանի ազգային երիտասարդական հաւաքականը։ Վերջերս Ասիայի արեւմտեան շրջանի գաւաթի խաղերին մեր հաւաքականը իր դրսեւորած յաջող խաղերով ստացաւ ասիական ուղեգիրը, յետոյ մասնակցեցինք Կատարի Դոհայի խաղերին եւ մասնակից 16 երկրներից Իրանը երկրորդ հանդիսացաւ։ Իրանը այդ խաղերին յաջողեց պարտութեան մատնել Քուվէյթին, Ղազախստանին, Հոնկոնգին, Ճապոնիային, Տայւանին, Մալայզիային եւ Հարաւային Կորէային, հասնելով եզրափակիչ: Այսպիսով՝ Իրանի երիտասարդական հաւաքականը կարող է մասնակցել Յունաստանի գալիք տարւայ համաշխարհային խաղերին։
Եզրափակչում մեր մրցակիցն էր Չինաստանի շատ ուժեղ հաւաքականը, որից պարտւելով՝ 2-րդ հանդիսացանք:
Աւելացնեմ, որ Իրանի երիտասարդական հաւաքականը նախկինում մի քանի անգամ Ասիայի խաղերին առաջնութիւն է շահել»։
Խօսելով Իրանի հաւաքականի ապագայ ծրագրերի մասին՝ նա ասաց. «Արդէն ծրագրւել է Յունաստանի գալիք տարւայ խաղերին մեր մասնակցութեան ծրագրացանկը եւ նախատեսւել են ճամբարներ եւ առաւել մրցութիւններ։ Երիտասարդական հաւաքականին նպաստում է թէ՛ բասկետբոլի ֆեդերացիան, թէ՛ Իրանի Օլիմպիական կոմիտէն։
140925e01aՆշեմ, որ Իրանի երիտասարդական հաւաքականը կազմւելու ժամանակ մասնակցեցին մօտաւորապէս 8 հայ պատանի-երիտասարդներ, բայց, դժբախտաբար, չշարունակեցին փորձերը, իսկ այսօր հաւաքականին են անդամակցում՝ Արմի Նազարեանը եւ Դրօ Տէր-Ղուկասեանը։ Յուսանք՝ հայ մարզիկներով ներշնչւեն մեր երիտասարդները, որոնք ժամանակին ներշնչւել են Արէն Դաւուդիից եւ Օշին Սահակեանից։ Ես ինքս էլ ժամանակին ունեցել եմ երազած մարզիկներ եւ փորձել եմ նրանց հասնել»։
Ժոզէֆ Նազարեանը վերջում երիտասարդներին հետեւեալ խորհուրդը տւեց. «Երիտասարդների համար մարզանքը շատ կարեւոր է առողջ ֆիզիկականի համար, ուրեմն՝ չզլանանք մարզանքից, թէեւ ոչ բոլորն են դառնում արհեստավարժ մարզիկ-մարզուհիներ։ Կարեւոր է՝ մեր երիտասարդները անդամակցեն մեր միութիւններին, քանի որ միութիւններին անդամակցելը շատ բան է փոխանցում երիտասարդներին»։

* * *

Մեր երկրորդ զրուցակիցն էր Արմի Նազարեանը:
Արմի Նազարեանը 8 տարի է, ինչ մասնակցում է Իրանի բասկետբոլի երիտասարդական հաւաքականի փորձերին։ Այն մասին, թէ ինչու է ընտրել բասկետբոլ մարզաձեւը, այսպէս ասաց. «Սրանից 11 տարի առաջ դպրոցում սկսեցի խաղալ բասկետբոլ, քանի որ մեր ընտանիքում միշտ կարեւոր տեղ է գրաւել բասկետբոլը։ Իհարկէ, սկզբնական շրջանում հօրս չէի ասել, թէ լուրջ ձեւով եմ հետեւում այդ մարզաձեւին, մինչեւ որ դպրոցի կողմից ընտրւեցի դպրոցների հաւաքականում եւ քանի որ գոհ մնացին իմ խաղից, ուստի՝ ներգրաււեցի Թեհրանի հաւաքականում եւ այդպիսով աստիճանաբար սկսեցի մասնագիտացած բասկետբոլը»։
Արմին իր համատարիքներին խորհուրդ տւեց՝ զբաղւեն մարզանքով կամ այն ասպարէզով, որ հետաքրքրում է նրանց։ Նա վերջում կարեւորեց իր ընտանիքի դերը՝ իր յաջողութեան հարցով եւ գնահատեց իր հօր մասնագիտական աջակցութիւնը՝ իր նկատմամբ։

Զրուցավար՝
ԿԱՐԻՆԷ ԴԱՒԹԵԱՆ

Յարակից լուրեր

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։