Հա

Համայնք

18/10/2014 - 10:50

Մշակոյթի տօնակատարութիւն՝ աշակերտութեան հետ

Հ. Մ. Մ. «Նայիրի» միութեան Արւեստից բաժանմունքի նախաձեռնութեամբ եւ հայոց ազգ. «Շանթ» եւ «Արարատ» դպրոցների ծնողական խորհուրդների համագործակցութեամբ հինգշաբթի, հոկտեմբերի 9-ին, Մշակոյթի տօնի առիթով, հինգերորդ եւ վեցերորդ դասարանի աշակերտների համար կազմակերպւել էր կէսօրեայ արշաւ՝ «Արարատ» մարզաւանի Ս. Խաչ մատուռի շրջափակում:

Հ. Մ. Մ. «Նայիրի» միութեան Արւեստից բաժանմունքի նախաձեռնութեամբ եւ հայոց ազգ. «Շանթ» եւ «Արարատ» դպրոցների ծնողական խորհուրդների համագործակցութեամբ հինգշաբթի, հոկտեմբերի 9-ին, Մշակոյթի տօնի առիթով, հինգերորդ եւ վեցերորդ դասարանի աշակերտների համար կազմակերպւել էր կէսօրեայ արշաւ՝ «Արարատ» մարզաւանի Ս. Խաչ մատուռի շրջափակում:
Արշաւին մասնակցողները հինգշաբթի, առաւօտեան ժամը 9-ին Հ. Մ. Մ. «Նայիրի» միութեան կենտրոնատեղիից հանրակառքերով մեկնեցին «Արարատ» մարզաւան: Արշաւին մասնակցել էին շուրջ 75 հոգի:
Սկզբում «Արարատ» դպրոցի ծնողական խորհրդի նախագահ՝ Շաքէ Նազարբէգեանը Արւեստից բաժանմունքի անունից բարի գալուստ մաղթեց ներկաներին եւ շնորհաւորեց Հայ մշակոյթի տօնը:
Աշխատանքը սկսւեց առաւօտեան մարզանքով: Մարզանքը վարեց Լուդւիկ Նազարեանը, որը մեծ խանդավառութիւն առաջացրեց մասնակիցների մէջ: Առաւօտեան մարզանքից յետոյ միութեան պատանեկան երգչախումբը ղեկավարութեամբ՝ Հելենա Աղասարեանի՝ կատարեց Ռ. Պետրոսեանի «Իմ ուսուցիչ» երգը եւ ապա միութեանս ասմունքի խմբի անդամներ՝ Մելանի Մաթեանը, Էմելին Հաթամեանն ու Փիւնիկ Մինասեանը ղեկավարութեամբ Աննա Զարգարեանի՝ արտասանեցին Վ. Դաւթեանի «Հաւատում եմ քեզ» բանաստեղծութիւնը:
141018d01aԳեղարւեստական ներկայացման աւարտին՝ Հելենա Աղասարեանի միջոցով աշակերտները սովորեցին «Զէյթունցիներ» երգը եւ կատարեցին միասին:
Արշաւին հրաւիրւել էր Տ. Արիստակէս Շահմիրեանը, որը մասնակիցների հետ ունեցաւ մտերմիկ զրոյց: Նախ խօսեց Մեսրոպ Մաշտոցի կեանքի եւ գործունէութեան եւ հայ գրերի գիւտի մասին, ապա հարցումներ ուղղեց աշակերտներին, որոնք նաեւ հետաքրքրութեամբ հետեւեցին զրոյցին: Նա կարեւորեց մշակութային արժէքների պահպանման անհրաժեշտութիւնը:
141018d01bԱյնուհետեւ յայտարարւեց ընդմիջում եւ հիւրասիրւեցին աշակերտները եւ հիւրերը: Ընդմիջումից յետոյ միութեանս «Նայիրի» պարարւեստի կենտրոնի պարուսոյց՝ Հայաստանից ժամանած Արտաւազդ Աւետիսեանը իր կնոջ՝ Գրետայի հետ ներկաներին սովորեցրին մէկ շուրջպար, որը շատ սիրով կատարեցին բոլորը: Նա շուրջպարից յետոյ խօսեց մշակութային արժէքների մասին եւ կարեւորեց պարի դերը՝ ազգային-ազատագրական շարժման յաջողութեան ընթացքի համար:
Արշաւի աւարտին «Նայիրի» միութեան մարզական բաժանմունքի նախագահ՝ Ռազմիկ Միրզախանեանը եւ Լուդւիգ Նազարեանը երեխաների համար պատրաստել էին տասնեակ՝ դեկատլոն (ده گانه) խաղերը, որին շատ աշխոյժ մասնակցեցին բոլոր աշակերտները:
Այդ օրւայ աշխատանքը աւարտւեց ժամը 12:30-ին եւ մասնակիցները մշակութային ու ֆիզիկական աշխատանքներով լիցքաւորւած ուրախ տուն վերադարձան, իրենց հետ տանելով նոր փորձառութիւններ եւ գիտելիքներ:
Վերջում Հ. Մ. Մ. «Նայիրի» միութեան Արւեստից բաժանմունքի պատասխանատու կազմի անունից շնորհակալութիւն ենք յայտնում Հ.Մ.Ա.Կ.-ի Կենտրոնական վարչութեան, «Շանթ» եւ «Արարատ» դպրոցների ծնողական խորհրդի անդամներին եւ միութեան Մարզական բաժանմունքի պատասխանատու կազմին՝ իրենց սերտ համագործակցութեան եւ օժանդակութեան համար:

Հ. Մ. Մ. «Նայիրի» միութեան
Հանրային կապ

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։