×

Զգուշացում

JUser: :_load: Հնարավոր չէ բեռնել օգտվողին այս ID-ով՝ 42
Print this page
20/09/2015 - 11:00

Խաչվերացի տօնի առիթով պատարագ՝ «Արարատ»-ի Ս. Խաչ մատուռի շրջափակում

Տարիների գեղեցիկ աւանդութեան համաձայն՝ թւականիս կիրակի, սեպտեմբերի 13-ի կ. յ. ժամը 4:30-ին, «Արարատ» մարզաւանի Ս. Խաչ մատուռի շրջափակում տեղի ունեցաւ Խաչվերացի տօնի առիթով սուրբ եւ անմահ պատարագ: Պատարագը մատուցեց Տ. Արիստակէս քհն. Շահմիրեանը:

Տարիների գեղեցիկ աւանդութեան համաձայն՝ թւականիս կիրակի, սեպտեմբերի 13-ի կ. յ. ժամը 4:30-ին, «Արարատ» մարզաւանի Ս. Խաչ մատուռի շրջափակում տեղի ունեցաւ Խաչվերացի տօնի առիթով սուրբ եւ անմահ պատարագ: Պատարագը մատուցեց Տ. Արիստակէս քհն. Շահմիրեանը:
Ժամեր առաջ արդէն հաւատացեալները ուղղւել էին դէպի մատուռ, եւ այդ առիթով մատռան շրջափակը լի էր հաւատացեալներով եւ ուխտաւորներով: Պատարագին նախագահում ու հանդիսապետում էր թեմիս առաջնորդ՝ Տ. Սեպուհ արք. Սարգսեանը, ընկերակցութեամբ առաջնորդական փոխանորդ Սրբազան Հօր ու քահանայ հայրերի:
150920d02aՕրւայ քարոզում Սրբազան Հայրը խօսեց Խաչի պատմականի եւ նրա խորհրդի մասին: Նա քրիստոնէական սիրով ողջունելուց եւ մեծապէս գնահատելուց յետոյ հաւատացեալներին՝ իրենց խուռներամ մասնակցութեան համար, անդրադարձաւ խաչի ունեցած կեանքի, սիրոյ, զոհողութեան, նւիրումի եւ չարչարանքի խորհուրդների մասին, ասելով. «Նա ով Քրիստոսի խաչը վերցնելու է կոչւած, ապա անպայման իր անձից ու եսից պէտք է պարպւի, որպէսզի կարողանայ իրողապէս քրիստոնէական իր կեանքը ապրի»: Նա բացատրեց նաեւ, թէ ուրանալ անձը նշանակում է՝ Քրիստոսով լցւել, այսինքն լցւել Նրա սիրով, զոհողութեամբ եւ ինքնընծայումով: Նա յիշեցրեց նաեւ, թէ խաչը միւս կողմից ուրախութեան, ցնծութեան եւ հպարտութեան առիթ ու պատճառ է:
Խօսելով ընդհանրապէս քրիստոնեայ եկեղեցու եւ ի մասնաւորի հայ ժողովրդի կրած նեղութիւնների ու տառապանքների մասին, եւ յատկապէս՝ ցեղասպանութեան, Սրբազան Հայրն ասաց. 150920d02b«Այսօր մեր ժողովուրդը որեւէ մէկ ժողովրդից աւելի իրաւունքն ունի ասելու, որ նա իր կեանքում գիտակցութեամբ ու ամբողջական յանձնառութեամբ վերցրեց Քրիստոսի Խաչը եւ այն ապրեց իր ամբողջական իմաստով: Եւ հակառակ տիրող բոլոր դժւարութիւններին, նա Քրիստոսի խաչի նկատմամբ իր հաւատքին մէջ երբեք չտկարացաւ, այլ իր հայեացքը նրա խորհրդին սեւեռելով՝ իր խաչելութեան ճանապարհը քայլեց, մի՛շտ տեսիլքովը յաւիտենական կեանքի եւ որպէս ժողովուրդ էլ՝ տեսիլքովը ամբողջական հայրենիքի, ամբողջական ժողովրդով»:
Պատարագի աւարտին մատուռի կողքին բուրումնաւէտ ռեհաններով զարդարւած սեղանի շուրջ կատարւեց երեկոյեան հանդիսաւոր անդաստանը, որի ընթացքում նաեւ տեղի ունեցաւ աւանդական ռեհանի օրհնութիւնը եւ այն հաւատացեալներին բաժանելը:

Թ. Հ. Թ. Հանրային կապ

Յարակից լուրեր