Հա

Համայնք

01/12/2015 - 08:50

ՅԻՇԱՏԱԿ - Ժասմէն Արզումանեանցի թանկագին յիշատակին (40-օրեակի առիթով)

Կիրակի, հոկտեմբերի 24-ին, անձնական մեքենայով տուն վերադառնալիս վթարի ենթարկւեց եւ կեանքին հրաժեշտ տւեց Հայ ակումբի վարչութեան անդամ Ժասմէն Արզումանեանցը: Մեր ճանաչած այդքան կարգապահ եւ ուշադիր վարորդը, ճակատագրի չար դիպւածով մի խեղկատակ եւ խենթ վարորդի անուշադրութեան զոհ է դարձել:

Կիրակի, հոկտեմբերի 24-ին, անձնական մեքենայով տուն վերադառնալիս վթարի ենթարկւեց եւ կեանքին հրաժեշտ տւեց Հայ ակումբի վարչութեան անդամ Ժասմէն Արզումանեանցը: Մեր ճանաչած այդքան կարգապահ եւ ուշադիր վարորդը, ճակատագրի չար դիպւածով մի խեղկատակ եւ խենթ վարորդի անուշադրութեան զոհ է դարձել:
Ծնւել է 1957 թւականին՝ Թեհրանում: Միջնակարգ կրթութիւնը ստացել է ծննդավայրում, բարձրագոյն ուսում ստանալու համար մեկնել է Ֆրանսիա, ստանալով ճարտարապետի տիտղոս: Յետոյ աշխատանքի, իր մասնագիտութեան ուղղութեամբ՝ Փարիզ, յաճախ աշխատանքի պատասխանատւութիւնն ընդունելով նաեւ դիզայներական ասպարէզում:
Յետոյ պատահեց անսպասելին եւ վախճանւեց հայրը: Պայմանները թելադրեցին նրան Թեհրան վերադառնալ եւ տէր կանգնել տարիների աշխատանքով ստեղծած հօր արհեստանոց-գործարանին: Հպարտութեամբ էր պատմում իր այդ տարիների աշխատանքի մասին. միայնակ ղեկավարում էր 50-ից աւել բանւոր- աշխատաւորների՝ շարունակելով արտադրութեան յաջող ընթացքը, մինչեւ որ իր անձնական ծրագրերի բերումով, յարմար պայմաններով օտարեց այն:
Անդամակցում էր Հայ Հասարակական միութեան (Հայ ակումբին) 2001 թւականից: Ընտրւել էր վարչութեան անդամ՝ 2014 թւականի մայիսին ու ստանձնել քարտուղարութեան պատասխանատւութիւնը: Անդամ էր նաեւ Իրանահայ ճարտարապետների եւ ճարտարագէտների միութեան:
Շփումը եւ աշխատանքը տարբեր մարդկանց հետ ընդարձակել եւ կատարելագործել էին նրա կենսափորձը: Նա տեսակէտ ունէր տարբեր խնդիրների մասին, բծախնդիր էր, խստապահանջ եւ հետեւողական: Յախուռն եւ համարձակ բնաւորութեան տէր էր: Իր կարծիքը եւ դիտողութիւնները, կէս կատակ-կէս լուրջ բնոյթով հանդերձ, սթափեցնող էր եւ հարցերը վերանայելու առիթ՝ ընդհանրապէս:
Հէնց երէկ էր, այս ահաւոր եղելութիւնից ընդամենը օրեր առաջ, ազդւած ակումբի շէնքի փլուզումից, ակումբի վարչութեան ժողովներին, բոլորից առաւել խորհում էր եւ ելքեր փնտրում, թէկուզ ե՛ւ մասնակի, ե՛ւ ժամանակաւոր, ակումբի աշխատանքների օր առաջ սկսելու եւ անդամներին եւ բարեկամներին ի մի բերելու մասին, յատկապէս Նոր տարւայ եւ Ս. Ծննդեան տօների առիթով:
Այս օրերին, երբ վարչական ընկերներով հաւաքւում ենք, իր բացակայութեամբ հանդերձ, նա տիրական ներկայութիւն է մեր մէջ, խօսքը միշտ իր մասին է, իր բարեմասնութիւնների մասին եւ երբ բաժանւում ենք, թւում է, թէ ինքն էլ մասնակցում էր մեր ժողովին ու զրոյցին եւ հէնց նոր մեկնեց:
Գիտենք շատ դժւար է, յատկապէս իր ընտանիքի պարագաների եւ անմիջական հարազատների համար հաշտւելու այս դառն ճակատագրի՝ Ժասմէնի եւ ինչպէս մտերիմներն էին անւանում իրեն՝ Ժասիկի հրաժեշտի եւ բացակայութեան հետ, բայց թերեւս անխուսափելի է, եթէ ոչ հաշտւել, առնւազն համակերպւել իրողութեան հետ: Թող հարազատները եւ սիրելիները մասամբ գոնէ մխիթարւեն Ժասմէնի թողած բարի եւ ազնիւ յիշատակով, թող Աստւած նրա ընտանիքի բոլոր պարագաներին, այդ թւում սիրելի Ժասմէնի զարմիկներին, որոնք այդքան իր գուրգուրանքի առարկան էին, արեւշատութիւն պարգեւի եւ իրենց կեանքում ունենան ամենայն յաջողութիւն եւ բարիք, առաւել խաղաղութիւն պարգեւելով սիրելի Ժասմէնի հոգուն:
Յարգանք նրա յիշատակին. Աստւած ողորմի եւ լուսաւորի հոգին մեր սիրելի միութենական՝ Ժասմէնի:

ԷԴԻԿ ՂԱՀՐԱՄԱՆԵԱՆ
Հայ ակումբ

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։