Հա

Համայնք

16/01/2016 - 09:40

Այցելութիւն՝ իրանահայ 3 անւանի արւեստի գործիչներին

Ամանորի եւ Ս. Ծննդեան տօների առիթով, 2015 թւականի դեկտեմբերի 28-ին, Թեհրանի Մշակութային ժառանգութեան պահպանման գերատեսչութեան գլխաւոր տնօրէն՝ Ռաջաբալի Խոսրոաբադին, նահանգի ձեռարւեստի տեղակալ Շահրամ Մերիխին եւ այս ասպարէզում աշխատող մի շարք լրագրողներ, այցելել են իրանահայ անւանի երեք արւեստի գործիչների.

Նշան Թանիք

64-ամեայ քանդակագործ, ում գործերը ցուցադրութեան են հանւել Քերմանի «Գանջալի խան», «Էբրաթ» եւ Թեհրանի «Երաժշտութեան» թանգարաններում: Վերջին երկու տարիների ընթացքում, անձնական խնդիրների պատճառով, չի աշխատում:

160116d01a

Նա ի պատասխան այն հարցին, որ ինչու այլեւս պատւէրներ չի ընդունում, ասել է. «Էժան արձաններ, աւելի ցածր գնով, սակայն անորակ, Չինաստանից ներկրւում են եւ այս հանգամանքը մեր շուկայի անկման պատճառ է դարձել»:

Վարդան Քեշիշեան

Պղնձի վրայ փորագրութեան վարպետ, որը 30 տարի է ինչ աշխատում է այս ասպարէզում: Նա ասում է. «Մեր արւեստը մեր ուժն է: Մենք լաւ ստեղծագործողներ ենք, սակայն լաւ վաճառողներ չենք եւ մեր մտահոգութիւններից մէկը հէնց ստեղծագործութեան վաճառքն է»:

160116d01b

Հրաչ Մկրտում

Պղնձի վրայ փորագրութեան վարպետ: Հրաչը եւս 30 տարի է ինչ այս ասպարէզում է աշխատում: Նա ասում է, որ արւեստի գործչի մտահոգութիւններից մէկը շուկայական պայմաններն են:

160116d01c

Նրանք երեքն էլ կարեւորել են այն հանգամանքը, որ այս արհեստը պէտք է աւելիով զարգացնել երիտասարդների մօտ, իրենց խօսքերում կարեւորելով արհեստաւորների սոցիալական ապահովագրութիւնը, կայուն եկամուտը եւ աշխատանքային անվտանգութիւնը:
Հանդիպումների ընթացքում արհեստաւորներին գնահատել եւ պատւոգրեր են յանձնւել:

Ազգային առաջնորդարանի Հանրայի կապ

Յարակից լուրեր

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։