Հա

Համայնք

06/03/2016 - 10:10

Հանդիպում՝ Ս. Աստւածածին եկեղեցու ծխական հաւատացեալների հետ

2016 թւականի փետրւարի 25-ի երեկոյեան, թեմիս առաջնորդ Տ. Սեպուհ արք. Սարգսեանը հանդիպեց Ս. Աստւածածին եկեղեցու ծխական հաւատացեալների հետ, եկեղեցու շրջափակում գտնւող Թեհրանի Հայ եկեղեցասէր կանանց միութեան սրահում:
Ծխական ժողովրդի կողքին ներկայ էին Տ. Արսէն քհնյ. Աւետեանը, Տ. Սահակ քհնյ. Խոսրովեանն ու Տ. Յակոբ քհնյ. Քեշիշեանը. ներկայ էին նաեւ շրջանի հայ պատգամաւորներից Սեդա Թարվերդեանն ու Կարինէ Բալըքճեանը:

Սրբազան Հայրը, ներկաներին բարի գալուստ մաղթելուց յետոյ բացատրեց այս հանդիպման հիմնական դրդապատճառը, յաւելելով, որ ժողովուրդ եւ հոգեւոր հովիւ կամ հոգեւոր առաջնորդ յարաբերութիւնները շատ կարեւոր են ու դաստիարակիչ: Այնուհետեւ առիթ տրւեց ներկաներին հարցեր ուղղելու:
160306d01aԽօսւեց համայնքին յուզող հարցերի մասին, ինչպէս արտագաղթի, դպրոցներում քրիստոնէական եւ հայեցի դաստիարակութեան, եկեղեցական արարողութիւններին ժողովրդի մասնակցութեան եւ «Վաչէ Յովսէփեան» համալիրի ներկայ վիճակի եւ նրան կապւած ապագայի ծրագրերի եւ Հայոց ակումբի հետ կապւած հարցերի մասին:
Սրբազան Հայրը լուսաբանիչ բացատրութիւններ տւեց եղած հարցերին, յաւելելով, որ ամենակարեւորը յանձնառութեամբ եւ պատասխանատւութեամբ մասնակցելն է մեր ազգային, եկեղեցական կեանքին. «Թէեւ մեր թիւը նւազել է, սակայն մենք՝ ուժեղ, զօրաւոր ու կազմակերպ»,- ասաց Սրբազան Հայրը:

Թղթակից

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։