Հա

Համայնք

02/04/2016 - 12:20

Քրիստոսի Յարութեան տօնը նշւել է իրանահայ երեք թեմերում

Այս տարի Յիսուս Քրիստոսի Յարութեան տօնը՝ Զատիկը նշւեց մարտի 27-ին, համայն քրիստոնեայ աշխարհում, այդ թւում Հայաստանեայց Առաքելական Եկեղեցում: Յարութեան տօնը նշանաւորւեց ս. պատարգի մատուցմամբ, իրանահայ համայնքի երեք թեմերի բոլոր եկեղեցիներում:
Թեհրանում տօնի առիթով ս. պատարագ մատուցւեց բոլոր եկեղեցիներում:

«ԱԼԻՔ» - Այս տարի Յիսուս Քրիստոսի Յարութեան տօնը՝ Զատիկը նշւեց մարտի 27-ին, համայն քրիստոնեայ աշխարհում, այդ թւում Հայաստանեայց Առաքելական Եկեղեցում: Յարութեան տօնը նշանաւորւեց ս. պատարգի մատուցմամբ, իրանահայ համայնքի երեք թեմերի բոլոր եկեղեցիներում:
Թեհրանում տօնի առիթով ս. պատարագ մատուցւեց բոլոր եկեղեցիներում: Ս. Գրիգոր Լուսաւորիչ եկեղեցում օրւայ պատարագիչն էր Տ. Մակար եպս. Աշգարեանը, իսկ Ս. Թարգմանչաց եւ Ս. Վարդանանց եկեղեցիներում պատարագ մատուցեցին Կիլիկեան միաբանութեան անդամներ՝ Տ. Նորայր եպս. Աշըգեանը եւ Տ. Շնորհք վրդ. Աշըգեանը: Այլ եկեղեցիներում եւս Թեհրանի հայոց թեմի քահանաների ձեռամբ մատուցւեց ս. պատարագ: Թեհրանի Ս. Սարգիս եկեղեցում, որտեղ համախմբւած էր հոծ բազմութիւն, օրւայ առիթով ս. պատարագ մատուցեց Թեհրանի հայոց թեմի առաջնորդ Տ. Սեպուհ արք. Սարգսեանը: Թեմակալ առաջնորդը պատարագի ընթացքում քարոզելով համախմբւած հաւատացեալների համար նշեց,- «Քրիստոսի եկեղեցու անբաժանելի մաս կազմող Հայաստանեայց եկեղեցին, ինքը եւս իր հիմնադրութեան առաջին րոպէից սկսած, Քրիստոսի Հրաշափառ Յարութեան խորհրդով ապրեց եւ գործեց: Ենթարկւեց չարչարանքներին եւ մարդկանց անտարբերութեանը, երկիրը աւերւեց, եկեղեցիները քանդւեցին, սակայն ինքը որովհետեւ իր յոյսը դրել էր ժայռ Քրիստոսի վրայ, կարողացաւ վերստին վերակառուցել իր եկեղեցիները, իր քանդւած տունը, եւ վկայել նոր կեանքի»: Նոյն օրը երեկոյեան թեմակալ առաջնորդը եւ ազգային իշխանութեան ներկայացուցիչները, ազգային առաջնորդարանի դահլիճում ընդունեցին շնորհաւորանքներ: Իսկ եկեղեցական արարողութիւնից յետոյ Թեհրանի տարբեր միութիւններում տեղի ունեցաւ աւանդական հաւկթախաղ:
Յատկանշական է, որ Աւագ Շաբաթւայ եւ Ս. Յարութեան տօնի առիթով ս. պատարագ է մատուցւել իրանահայ համայնքի երկու թեմեր՝ Սպահանի եւ Ատրպատականի հայոց թեմերում:

Յարակից լուրեր

  • Նոր տարւայ - Նոռուզի շնորհաւորանք
    Նոր տարւայ - Նոռուզի շնորհաւորանք

    Աշխարհի բոլոր ժողովուրդները ունեն իրենց յատուկ տօնացոյցը եւ տօնացոյցում նշւած տօները: Իրանցի մեր հայրենակիցների մօտ Նոռուզն ազգային եւ ազգագրական մեծ տօն է, որի տօնակատարութեանը ուղղորդւած են բազմաթիւ ընտանեկան, ազգագրական եւ ինչու ոչ նաեւ ազգային սովորոյթներ:

  • Սրբազան Հայրն իր գրասենեակում ընդունեց Ս. Գրիգոր Լուսաւորիչ եկեղեցու խորհրդի ներկայացուցիչներին
    Սրբազան Հայրն իր գրասենեակում ընդունեց Ս. Գրիգոր Լուսաւորիչ եկեղեցու խորհրդի ներկայացուցիչներին

    Կիրակի, 5 մարտի 2023թ.-ին, Թեհրանի հայոց թեմի առաջնորդ՝ գերշ. Տ. Սեպուհ Ս. արք. Սարգսեանը, իր գրասենեակում ընդունեց Ս. Գրիգոր Լուսաւորիչ եկեղեցու խորհրդի ներկայացուցիչներին, ովքեր եկել էին Սրբազան Հօր հովանաւորութիւն եւ օրհնութիւնը խնդրելու եկեղեցու անւանակոչութեան տօնակատարութեան կապակցութեամբ, որը համընկնում է Ս. Գրիգոր Լուսաւորչի Մուտն ի Վիրապ տօնին:

  • Հանդիպում Եկեղեցական խորհուրդների ատենապետների հետ
    Հանդիպում Եկեղեցական խորհուրդների ատենապետների հետ

    Կիրակի, 5 մարտի 2023թ.-ին, Թեհրանի հայոց թեմի առաջնորդ՝ գերշ. Տ. Սեպուհ Ս. արք. Սարգսեանն, ազգային առաջնորդարանի դահլիճում հանդիպում ունեցաւ Եկեղեցական խորհուրդների ատենապետների հետ։

  • Այցելութիւն ազգային առաջնորդարան
    Այցելութիւն ազգային առաջնորդարան

    Կիրակի, 5 մարտի 2023թ.-ին, Թեհրանի հայոց թեմի առաջնորդ՝ գերշ. Տ. Սեպուհ Ս. արք. Սարգսեանն, ազգային առաջնորդարանի դահլիճում ընդունեց Ղոմի Իմամ Խոմէյնի կրթական համալիրի իսլամագիտութեան լիսանս աստիճանի ուսանողներին:

  • Ողջոյն հայ կնոջ
    Ողջոյն հայ կնոջ

    Մարտ ամսւայ առաջին ուրբաթ օրը, որ այս տարի մարտի 3-ին էր զուգադիպում է Կանանց համաշխարհային աղօթքի օր, երբ աշխարհով մէկ կանայք եկեղեցիներում, ժողովարաններում հաւաքւած ամբողջ օրը աղօթքով եւ Աստծու փառաբանութեամբ են անցկացնում։ Իսկ երկրորդ առիթը մարտի 8-ն է, Կանանց միջազգային օրը, երբ բոլորի ուշադրութիւնը մի անգամ եւս կենտրոնանում է կանանց եւ նրանց դերակատարութեան վրայ։

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակութիւն © 2011-2022 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանւած են։