Հա

Համայնք

10/05/2016 - 10:30

Գրական-երաժշտական երեկոյ՝ «Չհարմահալ» միութեան յարկի տակ

Նախաձեռնութեամբ Հ. Ուս. «Չհարմահալ» միութեան Կենտրոնական վարչութեան եւ բարձր հովանաւորութեամբ Թեհրանի հայոց թեմի առաջնորդ Տ. Սեպուհ արք. Սարգսեանի, կազմակերպւել էր գրականերաժշտական (երգի եւ ասմունքի) երեկոյ՝ նւիրւած արցախեան պատերազմում զոհւած զինւորների յիշատակին, որը կայացաւ հինգշաբթի, ապրիլի 28-ի երեկոյեան, «Յ. Թումանեան» սրահում:

Նախաձեռնութեամբ Հ. Ուս. «Չհարմահալ» միութեան Կենտրոնական վարչութեան եւ բարձր հովանաւորութեամբ Թեհրանի հայոց թեմի առաջնորդ Տ. Սեպուհ արք. Սարգսեանի, կազմակերպւել էր գրականերաժշտական (երգի եւ ասմունքի) երեկոյ՝ նւիրւած արցախեան պատերազմում զոհւած զինւորների յիշատակին, որը կայացաւ հինգշաբթի, ապրիլի 28-ի երեկոյեան, «Յ. Թումանեան» սրահում:
Երեկոն իրականացւեց մասնակցութեամբ Նոր Ջուղայի Հայուհեաց բարեգործական ընկերութեան «Փարոս» ասմունքի խմբի, ղեկավարութեամբ՝ դոկտ. Սիլւա Ալլահվերդեանի եւ Ս. Ամենափրկիչ վանքի «Տաթեւ» երգչախմբի, ղեկավար-խմբավարութեամբ՝ մայեստրօ Համիկ Ալեքսանդրեանի:
Բացման խօսքով հանդէս եկաւ դոկտ. Սիլւա Ալլահվերդեանը՝ անդրադառնալով Հայոց Ցեղասպանութեան ու արցախեան քառօրեայ պատերազմին: Նա հանդիսատեսին խնդրեց մէկ րոպէ յոտնկայս լռութեամբ յարգել Հայոց Ցեղասպանութեան միլիոնուկէս նահատակների եւ արցախեան պատերազմում զոհւած զինւորների յիշատակը:
160510d01aՍիլւա Ալլահվերդեանը կարեւորելով գրականութեան արժէքը, նշեց. «Այս երեկոն միտւած էր վեր հանելու հայ գրականութեան մեծ անդաստանից կարկառուն եւ նշանաւոր դէմքերին եւ նրանց ներկայացնելու ոչ միայն որպէս բանաստեղծների, այլ որպէս բազմաթիւ ժողովրդական երգերի հեղինակների»:
Գրական-երաժշտական երեկոն յագեցած էր ականաւոր հինգ բանաստեղծների՝ Սիլւա Կապուտիկեանի, Համօ Սահեանի, Եղիշէ Չարենցի, Գէորգ Էմինի եւ Վահան Տէրեանի ստեղծագործութիւններից ասմունքի տեսքով եւ բանաստեղծական տողերի հիման վրայ ստեղծւած երաժշտական կատարումներով: Մէկընդմէջ ներկայացւում էին ասմունքային հատւածներ եւ խմբերգեր ու մեներգեր:
Ծրագրի հաղորդավար՝ Մարտունի Խաչիկեանը պատկերաւոր կերպով դրւագներ էր ներկայացնում բանաստեղծների ապրումներից՝ տպաւորիչ ու խօսուն դարձնելով երեկոն՝ եւ հանդիսատեսին հաղորդակից դարձնելով մեր անմահանուն բանաստեղծների ազգային մտորումների ու հայրենիքի երազանքների հետ:

160510d01b

Երաժշտութեան ներքոյ ասմունքներով եւ իրենց կենդանի խօսքով, արտայայտչական ելոյթ էին ունենում «Փարոս» ասմունքի խմբի ասմունքողներ՝ Վանիա Պետրոսեանը, Նարեգա Սիմոնեանը, Վանա Զոհրաբեանը, Վեհանոյշ Խուդաբախշեանը, Մեղրի Կարապետեանը եւ Վանէ Շահնազարեանը:
160510d01cՅաջորդաբար խմբերգերով հանդէս էին գալիս «Տաթեւ» երգչախումբը, նաեւ մեներգում էին Լալա Ալեքսանդրեանը, Փարելի Թահմազեանը, Անասիկ Յովսէփեանը եւ Արսինէ Մարգարեանը:
Մեներգով հանդէս եկաւ նաեւ խմբավար-դաշնակահար՝ մայեստրօ Համիկ Ալեքսանդրեանը իր իսկ երաժշտական ստեղծագործութեամբ:
Գեղարւեստական գրականութեան վայելած հանդիսատեսը բուռն ծափահարութեամբ ողջունեց ծրագրի կատարողներին:
Հ. Ուս. «Չհարմահալ» միութեան Կենտրոնական վարչութեան նախագահ՝ Նիկոլ Մուսախանեանը շնորհակալութիւն յայտնեց ծրագրի իրականացնողներին, նաեւ մեծ թւով հանդիսատեսին, որոնք իրենց ծափողջոյններով քաջալերեցին ասմունքի եւ երգի խմբերին:
160510d01dԲեմ հրաւիրւեց Տ. Սեպուհ արք. Սարգսեանը իր ողջոյնի եւ գնահատանքի խօսքն ուղղելու կատարողներին:
Սրբազան Հայրը իր խօսքում նշեց, թէ՝ հաղորդւել բանաստեղծների ստեղծագործութիւնների հետ, նշանակում է հաղորդւել ազգի հոգեւոր կեանքի եւ պատմութեան հետ եւ դրանով հիմնովին վերանորոգւել:
Սրբազան Հայրը բարձր գնահատեց «Փարոս» ասմունքի եւ «Տաթեւ» երգչախմբի շնորհալի ղեկավարների առաքելութիւնը եւ յատկապէս Հ. Ուս. «Չհարմահալ» միութեանը, որ յաճախ առիթներ է ստեղծում հաղորդւել արւեստին:
Որպէս պատւոյ հիւր ներկայ էին Թ. Հ. Թ. առաջնորդական փոխանորդ Տ. Մակար եպս. Աշգարեանը, Իրանի Իսլ. խորհրդարանում Սպահանի եւ հարաւային իրանահայութեան պատգամաւոր՝ Ռոբերտ Բեգլարեանը եւ Թ. Հ. Թ. Թեմական խորհրդի ներկայացուցիչները:

ԹԱԼԻՆ ԳԱԼՍՏԵԱՆ

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։