Հա

Համայնք

13/09/2016 - 12:40

Սրբազան հայր.- «Ալիք»-ը անցնող 85 տարիների ընթացքում եղաւ մատակարարը ճշմարտութեան՝ մեր ժողովրդի կեանքում

Սեպտեմբերի 11-ին եկեղեցական տօնացոյցի համաձայն՝ կոչւում է Խաչվերաց, այսինքն տօն վերացման Սրբոյ Խաչի: Այս առիթով իւրաքանչիւր տարի իւրայատուկ կրօնական արարողութիւն է մատուցւում «Արարատ» մարզաւանի Ս. Խաչ մատուռում, որի անւանակոչութեան տօնն է նաեւ:

«ԱԼԻՔ», Կ. Դ. - Սեպտեմբերի 11-ին եկեղեցական տօնացոյցի համաձայն՝ կոչւում է Խաչվերաց, այսինքն տօն վերացման Սրբոյ Խաչի: Այս առիթով իւրաքանչիւր տարի իւրայատուկ կրօնական արարողութիւն է մատուցւում «Արարատ» մարզաւանի Ս. Խաչ մատուռում, որի անւանակոչութեան տօնն է նաեւ: Օրւայ կրօնական արարողութիւնը, որը նախագահում էր Թեհրանի հայոց թեմի առաջնորդ Տ. Սեպուհ արք. Սարգսեանը, սկսւեց երեկոյեան ժամը 4:30-ին, ս. եւ անմահ պատարագը մատուցեց Տ. Կոմիտաս քհնյ. Ղարախանեանը:
Պատարագի ընթացքում օրւայ խորհրդի մասին քարոզելով թեմակալ առաջնորդ Տ. Սեպուհ արք. Սարգսեանը, կարեւորութեամբ անդրադարձաւ իրանահայ համայնքում օրերս իրականացնող մի շարք իրադարձութիւնների՝ «Ալիք» օրաթերթի 85-ամեակին եւ Իրանի 48-րդ շրջանի Համահայկական խաղերին:
Թեմակալ առաջնորդն ասաց. «Աշխարհի չորս կողմերից մամուլի ներկայացուցիչներ պէտք է գան այստեղ, ներկայ լինելու Համահայկական խաղերի բացմանը եւ նշելու համայնքիս միակ օրաթերթ՝ «Ալիք» նահապետ թերթի, որը անցնող 85 տարիների ընթացքում եղաւ մատակարարը ճշմարտութեան՝ մեր ժողովրդի կեանքում: Եղաւ մատակարարը ճշմարիտ գիտութեան, մեր ժողովրդի պատմութեան, լեզւի, մեր ժողովրդի գաղափարական եւ ազատագրական պայքարի պատմութեան, մեր ժողովրդի տեսիլքների եւ երազների փոխանցման միակ օրաթերթը»:
Քարոզից յետոյ ժողովուրդը հաղորդութիւն ստացաւ, որից յետոյ ըստ աւանդութեան՝ օրհնւեց ռէյհանը:

Յարակից լուրեր

  • Տեառնընդառաջի նախատօնակի արարողութիւն Թեհրանի բոլոր եկեղեցիներում
    Տեառնընդառաջի նախատօնակի արարողութիւն Թեհրանի բոլոր եկեղեցիներում

    Շաբաթ, 13 փետրւարի 2021 թ.-ի երեկոյեան Թեհրանի բոլոր եկեղեցիներում ըստ եկեղեցական աւանդութեան կատարւեց Տեառնընդառաջի նախատօնակի արարողութիւնը։

  • Թ.Հ.Թ. Պատգամաւորական ժողովի ատենապետը հանդիպեց Սրբազան Հօր հետ
    Թ.Հ.Թ. Պատգամաւորական ժողովի ատենապետը հանդիպեց Սրբազան Հօր հետ

    Կիրակի, 14 փետրւարի 2021 թւականի կէսօրին, թեմիս առաջնորդ գերշ. Տ. Սեպուհ Ս. արք. Սարգսեանը առաջնորդարանի իր գրասենեակում ընդունեց Պատգամաւորական ժողովի ատենապետ՝ պրն. Ժոզէֆ Մեհրաբեանին։

  • Սրբոց Վարդանանց Զօրավարաց տօնը Թեհրանի եկեղեցիներում
    Սրբոց Վարդանանց Զօրավարաց տօնը Թեհրանի եկեղեցիներում

    Այս տարի՝ Սրբոց Վարդանանց տօնի առիթով թւականիս փետրւարի 11-ին, Թեհրանի բոլոր եկեղեցիներում ի մասնաւորի Սարդարապատ քաղաքամասի Սրբոց Վարդանանց եկեղեցում, նախագահութեամբ թեմիս բարեխնամ առաջնորդ՝ Տ. Սեպուհ Ս. արք. Սարգսեանի մատուցւեց սուրբ եւ անմահ պատարագ ձեռամբ արժ․ Տ․ Մաշտոց քհնյ. Խաչատրեանի։ Արարողութեանը նեկայ էին նկատառելի թւով հաւատացեալ ժողովուրդ:

  • Փառաբանութեան աղօթք երկրի խաղաղութեան եւ անսասանութեան համար
    Փառաբանութեան աղօթք երկրի խաղաղութեան եւ անսասանութեան համար

    Երեքշաբթի, թւականիս փետրւարի 9-ին, կէսօրից յետոյ, ժամը 4-ին, Իրանի Իսլ. յեղափոխութեան 42-րդ տարեդարձի առիթով, ազգային առաջնորդարանի եւ հանրապետութեան նախագահական հիմնարկի կրօնական եւ ազգային փոքրամասութիւների գրասենեակի համագործակցութեամբ եւ նախագահութեամբ թեմիս բարեխնամ առաջնորդ՝ գերշ․ Տ․ Սեպուհ Ս․ արք․ Սարգսեանի տեղի ունեցաւ «Խաղաղական ժամերգութիւն եւ փառաբանական աղօթք»։

  • Ողջոյն 22 բահմանին
    Ողջոյն 22 բահմանին

    Այս օրերին եւ քառասուներկրորդ անգամ լինելով Իրանի Իսլամական Հանրապետութեան քաղաքացիները, մեծով ու փոքրով, իր հոգեւոր առաջնորդ Այաթոլահ Ալի Խամենէի առաջնորդութեամբ ոգեկոչում է իր իսկ իրագործած Իսլամական Յեղափոխութեան տարեդարձը։ Մի հանգրւան, որ Իրանի արդի պատմութեան մէջ յատկանշւեց, որպէս անկիւնադարձ ու վճռորոշ տարեթիւ, որ յեղաշրջեց ոչ միայն Իրանի պատմութիւնը այլ իր խոր ազդեցութիւնը թողեց տարածաշրջանի եւ որոշ չափով համայն աշխարհի ժողովուրդների կեանքի ընթացքի վրայ։

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։