Հա

Համայնք

08/11/2016 - 12:10

Տեղեկանք

Սիրելի հայրենակիցներ,
Թ. Հ. Թ. 16-րդ Պատգամաւորական ժողովի ընտրութիւնները կազմակերպելու նպատակով, ժամանակին կեանքի կոչւեց Կենտրոնական Ընտրական յանձնախումբ:

Սիրելի հայրենակիցներ,
Թ. Հ. Թ. 16-րդ Պատգամաւորական ժողովի ընտրութիւնները կազմակերպելու նպատակով, ժամանակին կեանքի կոչւեց Կենտրոնական Ընտրական յանձնախումբ:
ԿԸՅ-ը անմիջապէս իր աշխատանքը սկսեց եւ կազմեց ընտրութեան ժամանակացոյցը, առաջնահերթաբար ճշտելով թեկնածուների արձանագրութեան ժամկէտը՝ 12-26 հոկտ. 2016 թ.:
Արձանագրութեան ժամկէտը աւարտւելու սեմին էր, երբ մի քանի միութիւններ (ԻԱՄՄ, «Րաֆֆի», «Աշխարհատեսներ»), 16-րդ Պատգամաւորական ժողովի ընտրութեան վերաբերեալ իրենց մտահոգութիւնները արծարծելու խնդրանքով հանդիպում ունեցան Թեմական խորհրդի ներկայացուցչի եւ Կենտրոնական Ընտրական յանձնախմբի նախագահի հետ: Հանդիպման արդիւնքը գոհացրեց դիմողներին եւ պատճառ դարձաւ, որ Կենտրոնական յանձնախումբը փոխըմբռնման կարգով երկարաձգի թեկնածուների արձանագրութեան ժամկէտը մինչեւ հոկտ. 28-ը: Եւ դրանով փակւեց արձանագրութեան կայքէջը:
Շաբաթ, հոկտ. 29-ին յանձնախումբը տեղեկանում է, որ ոմանք փորձել եւ չեն կարողացել կայքէջում արձանագրւել: Դրանց եւս առիթ տրւեց իրենց թղթածրարը ներկայացնեն: Արդիւնքում երկու հոգի դիմեցին:
Նոյն օրը արձանագրութեան երկարաձգելու դիմում է կատարւում վերոյիշեալ միութիւնների կողմից: Յիշեալներին փոխանցւում է նամակով դիմեն եւ իրենց թեկնածուների անունները պատկան անձնագրի պատճէնով ներկայացնեն:
Հոկտեմբերի 30-ի կէսօրին ստացւել է այդ նամակը, առանց որեւէ անւանացանկի, որի համար կրկին յիշեցւել եւ իրազեկւել են ցանկը ներկայացնելու:
Նման պայմաններում ԿԸՅ անկախ առաջացած ընտրական ընթացքի բարդութիւններից ելնելով համայնքի ընդհանուր շահերից, դրական արձագանգեց նշած միութիւնների նամակին:
Ցաւօք, պահանջւած անւանացանկը չներկայացւեց եւ ԿԸՅ իր նիստում սկսեալ ժամը 21:00-ից - 23:00-ը բջջային կարճ հաղորդագրութեամբ (SMS) եւ հեռախօսի կապով ստացաւ մի շարք անուններ:
Որպէսզի ներկայացւած անունները օրինական լինեն, ԿԸՅ-ը պահանջել է՝ 2 օրւայ ընթացքում անունները գրաւոր, ստորագրւած եւ ազգային կոդի համարով ներկայացւեն:
Սակայն, դժբախտաբար, դա եւս չի կատարւել: Կենտր. յանձնախումբը համբերատարութեամբ, շրջահայեացութեամբ եւ փոխըմբռնման կարգով, նոյեմբերի 3-ի կէսօրւայ ժամը 12-ը, որպէս վերջին առիթ սահմանել է պահանջւող փաստաթղթերի ստացման համար ժամկէտը:
Նոյեմբերի 3-ին, սահմանւած ժամին ստացւել է 6 դիմում, որոնք պէտք է մինչեւ նոյեմբերի 8-ը անձնապէս դիմեն ազգային առաջնորդարան եւ ամբողջապէս լրացնեն իրենց դիմումը:
Յատկանշական է, որ ճշտորոշւած վերջնական ժամկէտից յետոյ, երբ արդէն փակւած է եղել Կենտրոնական Ընտրական յանձնախմբի գրասենեակը, ժամը 14-ին դարձեալ ուշացած մի անձի կողմից ներկայացւում է 13 նոր թղթածրար, որը, բնականաբար, Կենտրոնական յանձնախումբը իր ժողովում մերժեց վերջնականացւած ժամկէտից դուրս ստացւած այդ թղթածրարները:

Թ. Հ. Թ.
16-րդ Պատգամաւորական ժողովի
Կենտրոնական Ընտրական յանձնախումբ

Յարակից լուրեր

  • Զօրակցութեան կոչ
    Զօրակցութեան կոչ

    Սրտի խոր կսկիծով տեղեկացանք Լիբանանի մայրաքաղաք Բէյրութի նաւահանգիստում օգոստոսի 4-ին տեղի ունեցած յուժկու եւ աւերիչ պայթիւնի հետեւանքով առաջացած ցաւալի աղէտի մասին, որը իր ուժգնութեամբ արձանագրեց զոհեր, վիրաւորներ եւ լայնածաւալ աւերներ, որից անմասն չի մնացել նաեւ Լիբանանի հայ համայնքը։

  • Հանդիսաւոր Հայրապետական մաղթանք Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա կաթողիկոսի կաթողիկոսութեան եւ օծման 25-ամեակի առիթով
    Հանդիսաւոր Հայրապետական մաղթանք Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա կաթողիկոսի կաթողիկոսութեան եւ օծման 25-ամեակի առիթով

    Արդէն քառորդ դար է անցել բախտորոշ ու անկիւնադարձային այն օրից, երբ Անթիլիասում հաւաքւած Մեծի Տանն Կիլիկիոյ կաթողիկոսութեան թեմերի պատգամաւոր ներկայացուցիչները արժանաւորապէս ընտրեցին այդ օրերի Լիբանանի թեմի առաջնորդ գերշ. Տ. Արամ Ս. արք. Քեշիշեանին, Կաթողիկոս Մեծի Տանն Կիլիկիոյ։

  • Թեհրանի հայոց թեմում գրանցւած կորոնավիրուսից մահւան դէպքեր
    Թեհրանի հայոց թեմում գրանցւած կորոնավիրուսից մահւան դէպքեր

    Իրանական 1398 էսֆանդից մինչեւ 1399 օրդիբեհեշտ ամիսների ընթացքին թեհրանահայ համայնքում պաշտօնապէս գրանցւել է կորոնավիրուսից մահւան 7 դէպք, որոնց միջին տարիքը եղել է 68 տարեկան։

  • ՇՐՋԱԲԵՐԱԿԱՆ
    ՇՐՋԱԲԵՐԱԿԱՆ

    Այսու, առ ի գիտութիւն, յայտնում ենք մեր ժողովրդի սիրելի զաւակներին, որ նկատի ունենալով կորոնա համաճարակի պատճառով պետական եւ մեր ազգային առաջնորդարանի որոշումները, առ ժամաբար տնօրինւում է որ՝

  • ԿՈՉ
    ԿՈՉ

    Սիրելի հայրենակիցներ,

    Շարունակւելով երկրի ճգնաժամային պայմանները, Հայաստանի Հանրապետութեան 102-րդ տօնակատարութեան աշխատանքները եւս իրականացւելու են համացանցային հարթակում:

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։