Հա

Համայնք

13/12/2016 - 13:10

Մեկնարկեց Իրանում Մարդաբանութեան կենտրոնի հիմնադրման 80-ամեակի համագումարը

Երէկ, թւականիս դեկտեմբերի 12-ին, Թեհրանի Ազգային թանգարանում եւ մշակութային ժառանգութեան ու զբօսաշրջութեան գիտա-հետազօտական համագումարների դահլիճում մեկնարկեց Իրանում Մարդաբանութեան կենտրոնի հիմնադրման 80-ամեակի առիթով կազմակերպւած ցուցահանդէս-համագումարը:

«ԱԼԻՔ» Կ. Դ. - Երէկ, թւականիս դեկտեմբերի 12-ին, Թեհրանի Ազգային թանգարանում եւ մշակութային ժառանգութեան ու զբօսաշրջութեան գիտա-հետազօտական համագումարների դահլիճում մեկնարկեց Իրանում Մարդաբանութեան կենտրոնի հիմնադրման 80-ամեակի առիթով կազմակերպւած ցուցահանդէս-համագումարը:
Դեկտեմբերի 11-ի մեր համարում արդէն անդրադարձել էինք, որ Թեհրանի հայոց թեմի ազգային առաջնորդարանին յատկացւած տաղաւարում, առանձին երեք սեղաններով ներկայացւած են «Ալիք» օրաթերթը, «Արտակ Մանուկեան» թանգարանը եւ «Պայման» պարբերականը:
Բացման հանդիսութեանը ելոյթներով հանդէս եկան Մարդաբանութեան գիտահետազօտական կենտրոնի նախագահ դոկտ. Հասանզադէն, Իրանի Ազգային թանգարանի տնօրէն դոկտ. Նոքանդէն, համալսարանների դասախօսներ, ԻՒՆԵՍԿՕ-ի ազգային կոմիսիոնի քարտուղար դոկտ. Նասիրի Ղիդարին ու համալսարանի դասախօսներ եւ մասնագէտներ:
Ցուցահանդէսը շարունակւելու է նաեւ այսօր՝ դեկտեմբերի 13-ին, առաւօտեան ժամը 9-ից մինչեւ կէսօրւայ ժամը 12-ը:

Յարակից լուրեր

  • Զօրակցութեան կոչ
    Զօրակցութեան կոչ

    Նկատի առնելով երկրում տիրող կորոնավիրուս համաճարակի պատճառով գոյացած տնտեսական ճգնաժամային իրավիճակը, որը մեծապէս ազդել է երկրի տնտեսութեան եւ ի մասնաւորի մեր համայնքի ընտանիքների կեանքի վրայ, կոչ ենք անում մեր սիրելի հայրենակիցներին, որ լծւելով բարեսիրական ու մարդասիրական աշխատանքին, Ձեր անվերապահ մասնակցութիւնը բերէք՝ համայնքիս կորոնավիրուսից տուժած եւ նիւթական անբարենպաստ պայմանների ենթարկւած ընտանիքներին, օժանդակութիւն տրամադրելու նւիրահաւաքին։

  • Թեհրանի հայոց թեմի առաջնորդի կոչը նպաստելու համայնքի կարիքաւորներին եւ չհետեւելու ոչ պաշտօնական լրատւութեան
    Թեհրանի հայոց թեմի առաջնորդի կոչը նպաստելու համայնքի կարիքաւորներին եւ չհետեւելու ոչ պաշտօնական լրատւութեան

    Ապրիլի 5-ին, Թեհրանի հայոց թեմի առաջնորդ գերշ. Տ. Սեպուհ արք. Սարգսեանը հանդէս է եկել յայտարարութեամբ, որտեղ մասնաւորապէս ասւած է. 

  • Հայոց Ցեղասպանութեան 105-ամեակի ոգեկոչման ձեռնարկների կենտրոնական յանձնախմբի հաղորդագրութիւնը
    Հայոց Ցեղասպանութեան 105-ամեակի ոգեկոչման ձեռնարկների կենտրոնական յանձնախմբի հաղորդագրութիւնը

    Սիրելի հայրենակիցներ,

    Ինչպէս նախապէս տեղեկացրել ենք՝ երկրում տիրող առողջական ճգնաժամի պատճառով սահմանափակւել են Հայոց Ցեղասպանութեան 105-րդ տարելիցի ոգեկոչման աշխատանքները: 

  • ՏԵՂԵԿԱՆՔ
    ՏԵՂԵԿԱՆՔ

    Ի հետեւումն աշխարհում տիրող տագնապահար վիճակին, կորոնավիրուսի ստեղծած համաճարակի եւ նրա առաջացրած հետեւանքների եւ նկատի ունենալով Մեծի Տանն Կիլիկիոյ կաթողիկոս Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա Վեհափառ Հայրապետի կոչն ու Ազգային Կենտրոնական վարչութեան Կրօնական ժողովի որոշումները, երեքշաբթի 17 մարտ 2020-ի առաւօտեան թեմիս առաջնորդ գերշ. Տ. Սեպուհ Ս. արք. Սարգսեանի հրաւէրով ազգային առաջնորդարանի դահլիճում գումարւեց Կրօնական եւ Թեմական խորհուրդների դիւանների եւ Քրիստոնէական դաստիարակութեան բաժանմունքի պատասխանատուի համատեղ նիստ:

  • ՏԵՂԵԿԱՆՔ
    ՏԵՂԵԿԱՆՔ

    Կորոնավիրուսից տագնապահար այս օրերին, ողջ աշխարհը մեծ անորոշութեան առաջ է կանգնած։

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։