Հա

Համայնք

22/02/2017 - 09:41

Շարունակւել է Թ.Հ.Թ. 16-րդ Պատգամաւորական ժողովի 3-րդ նիստը

Երէկ՝ փետրւարի 21-ին, ազգային առաջնորդարանի դահլիճում Թեհրանի հայոց թեմի Պատգամաւորական ժողովը շարունակեց փետրւարի 20-ին սկսւած 3-րդ նիստը:

«alikonline.ir», Սիւնէ Ֆարմանեան - Երէկ՝ փետրւարի 21-ին, ազգային առաջնորդարանի դահլիճում Թեհրանի հայոց թեմի Պատգամաւորական ժողովը շարունակեց փետրւարի 20-ին սկսւած 3-րդ նիստը, նախագահութեամբ թեմիս առաջնորդ Տ. Սեպուհ արք. Սարգսեանի եւ ատենապետութեամբ Ժոզէֆ Մեհրաբեանի: Տէրունական աղօթքից յետոյ ստուգւեց պատգամաւորների թւային պատկերը:
Ստուգման վաւերագրական պատկերը ստանալուն պէս տեղի ունեցաւ Սրբազան Հօր ելոյթը, այնուհետեւ Թ.Հ.Թ. Թեմական խորհրդի նիւթականի պատասխանատու Մինաս Աղանեանսի միջոցով ընթերցւեց նիւթական զեկոյցը, որից յետոյ պատգամաւորներին առիթ տրւեց իրենց լուսաբանական հարցերն ուղղել Թեմական խորհրդին, որոնց համարժէք պատասխաններ տւեց Մինաս Աղանեանսը: Լուսաբանական հարցումներից յետոյ տեղի ունեցաւ ըստ էութեան արտայայտութիւններ, որոնք վերաբերւում էին Թեմական խորհրդի նիւթական եւ բարոյական գործունէութեան զեկուցագրին: Պատգամաւորները իրենց ելոյթներում շնորհակալութիւն յայտնեցին Թեմական խորհրդի երկամեայ լայնածաւալ գործունէութեան համար: Ըստ Էութեան արտայայտութիւններն աւարտւեցին 3-րդ ցանկով: 15 րոպէ դադարից յետոյ ժողովը շարունակւեց քնարկելով Կրօնական խորհրդի գործունէութիւնը:
Թ.Հ.Թ. Պատգամաւորական ժողովի 3-րդ նիստը շարունակւելու է նաեւ այսօր:

 

Յարակից լուրեր

  • Թեհրանի հայոց թեմի առաջնորդի կոչը նպաստելու համայնքի կարիքաւորներին եւ չհետեւելու ոչ պաշտօնական լրատւութեան
    Թեհրանի հայոց թեմի առաջնորդի կոչը նպաստելու համայնքի կարիքաւորներին եւ չհետեւելու ոչ պաշտօնական լրատւութեան

    Ապրիլի 5-ին, Թեհրանի հայոց թեմի առաջնորդ գերշ. Տ. Սեպուհ արք. Սարգսեանը հանդէս է եկել յայտարարութեամբ, որտեղ մասնաւորապէս ասւած է. 

  • Սրբազան Հօր պատգամը՝ Ծաղկազարդի առիթով
    Սրբազան Հօր պատգամը՝ Ծաղկազարդի առիթով

    Թեհրանի հայոց թեմի առաջնորդ գերշ. Տ. Սեպուհ արք. Սարգսեանի պարգամը Ծաղկազարդի տօնի առիթով (տեսանիւթ)։

  • Շնորհաւոր Նոռուզ եւ խաղաղութիւն բոլորիդ
    Շնորհաւոր Նոռուզ եւ խաղաղութիւն բոլորիդ

    Նոր տարւայ - Նոռուզի - տօնական այս օրերին, երբ աշխարհը կորոնավիրուսի առաջացրած համաճարակի պատճառով տագնապի է մատնւած, մենք աղօթախառն ու անկեղծ զգացումներով շնորհաւորում ենք իրանցի մեր հայրենակիցներին եւ բոլորին մաղթում առողջութիւն, յաջողութիւն եւ արեւշատ երկար կեանք։

  • ՏԵՂԵԿԱՆՔ
    ՏԵՂԵԿԱՆՔ

    Ի հետեւումն աշխարհում տիրող տագնապահար վիճակին, կորոնավիրուսի ստեղծած համաճարակի եւ նրա առաջացրած հետեւանքների եւ նկատի ունենալով Մեծի Տանն Կիլիկիոյ կաթողիկոս Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա Վեհափառ Հայրապետի կոչն ու Ազգային Կենտրոնական վարչութեան Կրօնական ժողովի որոշումները, երեքշաբթի 17 մարտ 2020-ի առաւօտեան թեմիս առաջնորդ գերշ. Տ. Սեպուհ Ս. արք. Սարգսեանի հրաւէրով ազգային առաջնորդարանի դահլիճում գումարւեց Կրօնական եւ Թեմական խորհուրդների դիւանների եւ Քրիստոնէական դաստիարակութեան բաժանմունքի պատասխանատուի համատեղ նիստ:

  • Համբերութեամբ դիմագրաւենք ամէն տեսակի դժւարութիւնները
    Համբերութեամբ դիմագրաւենք ամէն տեսակի դժւարութիւնները

    Այս օրերին ողջ աշխարհը բռնւած է կորոնավիրուսի պատճառած համաճարակ հիւանդութեամբ։ Չինաստանից ծայր արած, արագավազ նժոյգի նման, արշաւում է, ամէն տեղ ահ ու սարսափ տարածելով. պետութիւններն ու միջազգային կազմակերպութիւնները ի տես եւ ի լուր այս նոր տեսակ Աժդահակի հնարաւոր ամէն միջոցի են դիմում նրա առթող վնասը նւազագոյնի իջեցնելու։

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։