Հա

Համայնք

12/08/2013 - 10:21

ՅԻՇԱՏԱԿ - Ռուբիկ Գոջամանեանի յիշատակին

Ռուբիկը ոչ միայն հմուտ էր իր աշխատանքի մէջ, այլ նաեւ՝ լաւ մարզիկ էր: 1956 թւականին Մելբուռնում պիտի կայանային Օլիմպիական մարզական խաղեր: Այդ ժամանակ նա Իրանի հաւաքականի ազատ ըմբշամարտի ընտրական խաղերին մասնակցելով՝ յաղթում է եւ արդէն պատրաստ էր ամէն ինչ, որ հայ մարզիկը մասնակցի մրցութիւններին, սակայն մի շարք դժւարութիւններ ձախողեցում են նրա մասնակցութիւնը՝ յիշեալ խաղերին:

Թւականիս մայիսի 31-ին մեզանից առյաւէտ հեռացաւ բազմամեայ ազգային-հասարակական գործիչ Ռուբիկ Գոջամանեանը: Մարդ, որի անունը Գորգանի շրջանում եւ ի մասնաւորի Ղորուղում միշտ հնչել է ակնածանքով:
Ռուբիկ Գոջամանեանը ծնւել էր 1937 թւականին՝ Գորգանի շրջանի Ղորուղ գիւղում՝ տրապիզոնցի ծնողներից: Նա իր ուսումը ստանում է տեղում, որից յետոյ անցնում է զինւորական ծառայութեան: Այդ շրջանն աւարտելուց յետոյ՝ վերադառնում է գիւղ եւ եղբայրներով շարունակում են հողագործութիւնը՝ ընդարձակելով այն:
Ռուբիկը ոչ միայն հմուտ էր իր աշխատանքի մէջ, այլ նաեւ՝ լաւ մարզիկ էր: 1956 թւականին Մելբուռնում պիտի կայանային Օլիմպիական մարզական խաղեր: Այդ ժամանակ նա Իրանի հաւաքականի ազատ ըմբշամարտի ընտրական խաղերին մասնակցելով՝ յաղթում է եւ արդէն պատրաստ էր ամէն ինչ, որ հայ մարզիկը մասնակցի մրցութիւններին, սակայն մի շարք դժւարութիւններ ձախողեցում են նրա մասնակցութիւնը՝ յիշեալ խաղերին:
Ռուբիկ Գոջամանեանը, 1967, 1968 եւ 1969 թւականներին, Ղորուղի «Սեւան» վալիբոլի խմբի հետ մասնակցում է Հ.Մ.Ա.Կ.-ի Համահայկական խաղերին, ուր առաջին երկու տարիներում խումբը գրաւում է երկրորդ, իսկ վերջին տարում՝ առաջին տեղը:
1969 թւականին ամուսնանում է Քնար Թորոսեանի հետ: Նրանց որդին է թեհրանահայ թատրոնի երիտասարդ բեմադրիչ Սեդրակ Գոջամանեանը:
Ռուբիկը հմուտ գիւղատնտես էր եւ նրա ջանքերի շնորհիւ՝ խիստ առաջընթաց արձանագրեց տարածքի գիւղատնտեսութիւնը: Իսլ. յեղափոխութեան յաղթանակից յետոյ, վերջին ժամանակաշրջանում, նա Մազանդարան նահանգում դարձաւ առաջատար հողագործ, քանզի յիշեալ տարածքում կիրառեց մեխանիկացւած հողագործութեան ձեւը, որը մեծ օգուտ բերեց շրջանի գիւղատնտեսութեանը: Նա 1990 թւականին դարձաւ նահանգի, իսկ 1995 թւականին՝ երկրի մասշտաբում լաւագոյն հողագործ:
Ռուբիկը ոչ միայն իր գործի մասնագէտն էր, այլեւ՝ նւիրւած ազգային, որը ակտիւ գործունէութիւն է ցուցաբերել Գորգանի շրջանի ազգային-հասարակական կեանքում եւ աւելի քան երկու տասնեակ ղեկավարել է շրջանի Եկեղեցա-դպրոցական խորհուրդը: Այդ տարիներում 1983 թւականին Ղորուղում կառուցւեց Ս. Աստւածածին եկեղեցին, որի կառուցման առումով ներդրեց իր բոլոր ջանքերը:
Մատուռի կառուցումից յետոյ՝ Ղորուղի շրջանը եղաւ բանակումների վայր, ուր իրենց մասնակցութիւնն էին բերում սկաուտական, աշակերտական ու պատանեկան բազմաթիւ խմբեր՝ միշտ ունենալով պրն. Ռուբիկի հովանաւորութիւնն ու օժանդակութիւնը:
Իսկ իր տան դռները միշտ բաց էին այցելուների, հիւրերի, հարազատների ու օգնութիւն ցանկացող գիւղացիների համար, որոնց հիւրընկալում եւ ընդունում էր մեծ սիրով:
Ռուբիկը դեռ երկար տարիներ պիտի շարունակէր իր աշխատանքները, եթէ անգութ հիւանդութիւնը նրան չհիւծէր: Նա իր մահկանացուն կնքեց ուրբաթ, մայիսի 31-ին՝ խոր վիշտ պատճառելով ոչ միայն իր ընտանիքին ու հարազատներին, այլ նաեւ՝ այն բոլորին, որոնք գէթ մի անգամ հանդիպել էին նրան:
Սիրելի Ռուբիկ, քեզ միշտ կը յիշեն. քո անունը մշտապէս կը մնայ Գորգանի շրջանի ու Ղորուղի հայ համայնքի ազգային-հասարակական կեանքի պատմութեան էջերում:
Հողը թեթեւ լինի վրադ, սիրելի Ռուբիկ:

Մի բարեկամ

Յարակից լուրեր

  • Թուրքիայում եւ աշխարհի տարբեր երկրներում կոգեկոչեն պոլսահայ լրագրող Հրանտ Դինքի յիշատակը
    Թուրքիայում եւ աշխարհի տարբեր երկրներում կոգեկոչեն պոլսահայ լրագրող Հրանտ Դինքի յիշատակը

    Թուրքիայի մի շարք քաղաքներում եւ աշխարհի տարբեր երկրներում կոգեկոչեն պոլսահայ լրագրող եւ մտաւորական, «Ակօս» հայկական թերթի հիմնադիր ու նախկին խմբագիր Հրանտ Դինքի յիշատակը:

  • 36 տարի անց. ընկ. Աբոյի յիշատակին
    36 տարի անց. ընկ. Աբոյի յիշատակին

    36 տար առաջ, ճիշտ այս օրը՝ 1982 թւականի դեկտեմբերի 29-ին, Թուրքիայի դաւադիր գործողութեան արդիւնքում, առեւանգւեց եւ անյայտ պայմաններում նահատակւեց դաշնակցական ականաւոր գործիչ, Հայ Դատի նւիրեալ զինւոր ընկ. Աբօ Աշճեանը:

  • Նա ծիծաղում էր մահւան երեսին
    Նա ծիծաղում էր մահւան երեսին

    Մարդիկ կան, որ ծիծաղում են կեանքի գորշ երեսին` հակակշռելու, բարոյական ներդաշնակութիւն արարելու համար: Նմանները, որպէս կանոն, չեն մտածում փառքի, ճանաչման, նիւթական արժէքների մասին: Իր ապրած կեանքով հէնց այսպիսին էր Արամը` ազնիւ ու խստապահանջ Պոնչը, որ կարողանում էր յաղթահարել ցանկացած դժւարութիւն, եթէ զգար, որ նպաստում է ընդհանուր գործին:

  • Ընկեր Հրայր Մարուխեանի կտակին այժմէական թելադրականութիւնը (Մահուան 20-րդ տարելիցին հետքերով)
    Ընկեր Հրայր Մարուխեանի կտակին այժմէական թելադրականութիւնը (Մահուան 20-րդ տարելիցին հետքերով)

    Ձեռնարկի մը աշխատանքներու յորձանուտին մէջ ալ աւելի ամրագրուեցան համոզումներս տարաբախտ մեր ընկերոջ` Հրայր Մարուխեանի անմնացորդ ծառայութեան կարեւորութեան ու ազգային-կուսակցական կեանքին մէջ իր ունեցած առանցքային դերակատարութեան մասին: Ձեռնարկի յայտագիրին ընդմէջէն սոսկ մահուան 20-րդ տարելից յիշատակելու հարց չունեցանք մեր մտքին մէջ, յաւուր պատշաճի պարտք տալու համար չներկայացանք: 

  • Պատշաճ յարգանք ընկ. Վահէ Յարութիւնեանի յիշատակին
    Պատշաճ յարգանք ընկ. Վահէ Յարութիւնեանի յիշատակին

    Կիրակի, 2 սեպտեմբեր 2018-ի յետմիջօրէին, Հ.Յ.Դաշնակցութեան Կլենտէյլի (Գալիֆորնիա) «Գարամանուկեան» կեդրոնի սրահին մէջ, տեղի ունեցաւ ոգեկոչական հաւաք մը, յարգելու համար յիշատակն ու վաստակը Հ.Յ.Դ. Բիւրոյի գործավար եւ աշխատակազմի ղեկավար, նորոգ հանգուցեալ ընկ. Վահէ Յարութիւնեանի։

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։