Հա

Համայնք

22/05/2017 - 10:40

Հայոց Ցեղասպանութեան 102-րդ տարելիցի ոգեկոչում Արաքում

Հայոց Մեծ Եղեռնի 102-րդ տարելիցի առիթով Արաքի փոքրաթիւ հայերը Ապրիլ 24-ի առաւօտեան համախմբւելով Ս. Մեսրոպ եկեղեցու բակում, աղօթելուց յետոյ ծաղիկներ մատուցելով եկեղեցու բակում տեղադրւած Հայոց Մեծ Եղեռնի նահատակների յուշարձանին՝ խնկարկեցին անմեղ զոհերի յիշատակը: Յուշարձանի երկու կողմերում բոցկլտում էին բիւրաւոր նահատակների յիշատակը յաւէրժացնող ջահերը։

Յանձնառու, պարտաճանաչ ու ազգային ոգով տոգորւած հայն անկախ իր թւային պատկերից եւ բնակութեան վայրից երբեք չի մոռանում ազգի հանդէպ ունեցած իր պարտականութիւնը, որը, ինչ խօսք, նոյն պարտաւորութեան զգացողութիւնն է, որը մեր ժողովրդի գոյապայքարի խթանն է հանդիսացել ու պահպանել է մեր ազգային դիմագիծը։

Արաքի հայ համայնքը ինչպէս աշխարհասփիւռ մեր հայրենակիցները կառչած մնալով իր ազգային կրօնական եւ ժողովրդական աւանդոյթներին ու արժէքներին անխտիր նշում է ազգային-կրօնական եւ ժողովրդական բոլոր տօներն ու առիթները, իսկ Հայոց Ցեղասպանութեան ոգեկոչման առիթներով յատկապէս կատարում է լաւագոյնը, պահանջատիրութեան իր ձայնը միցնելով աշխարհասփիւռ հայրենակիցների ձայնին, եւ դատապարտելով քաղաքակիրթ աշխարհի լռութիւնն արդարութիւն է պահանջում Օսմանեան ֆաշիստական պետութեան ժառանգորդ Թուրքիայի բռնապետական կառավարութիւնից։

Հայոց Մեծ Եղեռնի 102-րդ տարելիցի առիթով Արաքի փոքրաթիւ հայերը Ապրիլ 24-ի առաւօտեան համախմբւելով Ս. Մեսրոպ եկեղեցու բակում, աղօթելուց յետոյ ծաղիկներ մատուցելով եկեղեցու բակում տեղադրւած Հայոց Մեծ Եղեռնի նահատակների յուշարձանին՝ խնկարկեցին անմեղ զոհերի յիշատակը: Յուշարձանի երկու կողմերում բոցկլտում էին բիւրաւոր նահատակների յիշատակը յաւէրժացնող ջահերը։

Յիշատակի արարողութիւնն աւարտւեց պահանջատիրական լոզունգներով:

Թղթակցութիւնը՝ ԱՐԱՐԱՏ ՔԵՇԻՇԵԱՆԻ

Յարակից լուրեր

  • Տեառնընդառաջի տօնակատարութիւնը Արաքում
    Տեառնընդառաջի տօնակատարութիւնը Արաքում

    Արաք քաղաքի փոքրաթիւ հայ համայնքը կառչած մնալով ազգային եւ կրօնական աւանդոյթներին անխտիր տօնում է ազգային, կրօնական բոլոր տօները որոց առիթով Եկեղեցա-դպրոցական հոգաբարձութիւնը կազմակերպում է պատշաճ միջոցառումներ։

  • Ուխտագնացութիւն դէպի Արաք
    Ուխտագնացութիւն դէպի Արաք

    Հայաստանեայց Առաքելական Ս. Եկեղեցւոյ մեծագոյն Սրբեր՝ Ս. Սահակ եւ Մեսրոպի տօնը, այս տարի կատարւեց թւականիս 11 եւ 12 յուլիս օրերի ընթացքին։

  • Արաքի Ս. Մեսրոպ եկեղեցու անւանակոչութեան տօնի առիթով ուխտագնացութիւն դէպի Արաք
    Արաքի Ս. Մեսրոպ եկեղեցու անւանակոչութեան տօնի առիթով ուխտագնացութիւն դէպի Արաք

    Թւականիս ուրբաթ 22 յունիսի առաւօտեան վաղ ժամին առաջնորդական փոխանորդ՝ գերշ. Տ. Մակար Ս. եպս. Աշգարեանն ուխտաւորաբար ուղղւեց դէպի Արաք, տեղւոյն Ս. Մեսրոպ եկեղեցու անւանակոչութեան եւ վերոնշեալ թարգմանչաց վարդապետների՝ Սահակայ եւ Մեսրոպայ տօնի առիթով պատարագ մատուցելու։

  • Ուխտագնացութիւն Սրբոց Թարգմանչացն՝ Ս. Սահակայ եւ Ս. Մեսրոպայ տօների առիթով
    Ուխտագնացութիւն Սրբոց Թարգմանչացն՝ Ս. Սահակայ եւ Ս. Մեսրոպայ տօների առիթով

    Հայաստանեայց Առաքելական Ս. Եկեղեցւոյ մեծագոյն սրբեր Ս. Սահակ եւ Մեսրոպի տօնը, այս տարի նշւեց յուլիսի 6-7-ին։ 

    Այդ առիթով թեմիս բարեխնամ առաջնորդ գերշ. Տ. Սեպուհ Ս. արք. Սարգսեանը ընկերակցութեամբ առաջնորդական փոխանորդ՝ գերշ. Տ. Մակար Ս. եպս. Աշգարեանի եւ Արաքի այցելու հոգեւոր հովիւ՝ Տ. Գրիգորիս քհնյ. Ներսէսեանի յուլիսի 6-ի առաւօտեան ժամանեց Արաք։

  • Լիբանանի Խֆարդեբիան քաղաքում Հայոց Ցեղասպանութեան 102-րդ տարելիցին նւիրւած խաչ է օծւել
    Լիբանանի Խֆարդեբիան քաղաքում Հայոց Ցեղասպանութեան 102-րդ տարելիցին նւիրւած խաչ է օծւել

    Մերձաւոր Արեւելքի տարածաշրջանում ձմեռային մարզաձեւերի խոշորագոյն կենտրոն՝ Լիբանանի Խֆարդեբիան քաղաքի վարչական տարածքի բլուրներից մէկի վրայ տեղի ունեցաւ Հայոց Ցեղասպանութեան 102-րդ տարելիցին նւիրւած խաչի օծման արարողութիւն, որը կատարեց Բէյրութի պատրիարքութեան օգնական եպիսկոպոս Գէորգ Ասատուրեանը:

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։