Հա

Համայնք

20/06/2017 - 14:20

Միջ-թեմական ժողով՝ ազգային առաջնորդարանում

Ժողովի հիմնական օրակարգն էր կազմակերպում միջ-թեմական երիտասարդական համագումար, որոնելու եւ ուսումնասիրելու այն միջոցները, որոնցով կարելի պիտի լինի երիտասարդներին աւելիով ներգրաւելու մեր ազգային, եկեղեցական, մշակութային կեանքին։

Երկուշաբթի, 19 յունիս 2017 թ.-ի առաւօտեան իրանահայ գաղութի երեք թեմերի թեմակալ առաջնորդների՝ գերշ. Տ. Սեպուհ Ս. արք. Սարգսեանի, գերշ. Տ. Գրիգոր Ս. եպս. ՉիՖթճեանի եւ գերպ. Տ. Սիփան ծ. գրդ. Քէչէճեանի ու Թեմական խորհուրդների ատենապետներ՝ պրն. Վարուժան Մինասեանի (Նոր Ջուղա), պրն. Ռուբիկ Ջանանեանի (Թաւրիզ) եւ պարոնայք՝ Ռոբերտ Բեգլարեանի եւ Վարուժ Յովհաննիսեանի ու Թեհրանի հայոց թեմի Կրօնական խորհրդի ատենապետ գերշ. Տ. Մակար Ս. եպս. Աշգարեանի մասնակցութեամբ տեղի ունեցաւ միջ-թեմական ժողով ազգային առաջնորդարանում։

Ժողովի հիմնական օրակարգն էր կազմակերպում միջ-թեմական երիտասարդական համագումար, որոնելու եւ ուսումնասիրելու այն միջոցները, որոնցով կարելի պիտի լինի երիտասարդներին աւելիով ներգրաւելու մեր ազգային, եկեղեցական, մշակութային կեանքին։

Ժողովը սկսւեց Տէրունական աղօթքով, որից յետոյ Սեպուհ Սրբազանը բարի գալուստ մաղթեց քոյր թեմերի թեմակալ առաջնորդներին եւ Թեմական խորհուրդների ատենապետներին եւ հրաւիրեց ներկաներին միասնաբար խորհելու եւ ծրագրելու յառաջիկային տեղի ունենալիք երիտասարդական համագումարի մասին։

Յետ կարծիքների ու մտքերի փոխանակման որոշւեց համագումարը կազմակերպել Սպահանում 14-16 օգոստոս 2017 թ.-ին, գլխաւոր թեմա ունենալով «Երիտասարդութիւնը իր մարտահրաւէրներով այսօր եւ վաղը»։

Ժողովականները հանգամանօրէն խօսեցին թեմայի շուրջ յատկապէս իրանահայ երիտասարդի ակնկալութիւնները եկեղեցուց եւ ինչու չէ նաեւ հայ երիտասարդի առաքելութեան մասին։ Շեշտւեց նման հանդիպումների կարեւորութիւնը եւ բուռն փափագ յայտնւեց, որ յառաջիկային Թեմական խորհուրդները իրենց ամբողջական կազմերով համատեղ ժողովներ ունենան թեմակալ առաջնորդների նախագահութեամբ։

Ժողովի աւարտին Սեպուհ Սրբազանը ժողովականներին պատւեց յատուկ ճաշով։

Թղթակից

Յարակից լուրեր

  • Ատրպատականի հայոց թեմի առաջնորդը Ղարադաղի Լումա գիւղում
    Ատրպատականի հայոց թեմի առաջնորդը Ղարադաղի Լումա գիւղում

    Տեղագրական եւ ազգագրական աշխատանքի հետամուտ եւ ուսումնասիրելու համար իր թեմում գտնւող նախկին հայաբնակ գաւառներն ու գիւղերը, Ատրպատականի հայոց թեմի առաջնորդ՝ գերշ. Տ. Գրիգոր Ս. եպս. Չիֆթճեանը ուրբաթ, 8 նոյեմբեր 2019 թ.-ին մեկնեց Ղարադաղի նախկին հայաբնակ Լումա գիւղը, տեղի եկեղեցու եւ գերեզմանատան ներկայ դրութիւնը արձանագրելու, ինչպէս նաեւ հայկական շինութեան որեւէ մնացորդաց փնտռելու նպատակով:

  • Ատրպատականի հայոց թեմի առաջնորդը Ղարադաղի Գիրմնաւուն գիւղում
    Ատրպատականի հայոց թեմի առաջնորդը Ղարադաղի Գիրմնաւուն գիւղում

    Տեղագրական եւ ազգագրական իր հետազօտութիւնների աշխատանքը շարունակելով թեմում, Ատրպատականի հայոց թեմի առաջնորդ՝ գերշ. Տ. Գրիգոր Ս. եպս. Չիֆթճեանը ուրբաթ, 1 նոյեմբեր 2019 թ.-ին մեկնեց Ղարադաղի նախկին հայաբնակ Գիրմնաւուն գիւղը, եկեղեցու եւ գերեզմանատան ներկայ դրութիւնը արձանագրելու, ինչպէս նաեւ հայկական որեւէ հետք փնտռելու նպատակով:

  • Ատրպատականի հայոց թեմի առաջնորդի պետական հանդիպումները՝ Խոյ քաղաքում
    Ատրպատականի հայոց թեմի առաջնորդի պետական հանդիպումները՝ Խոյ քաղաքում

    Երեքշաբթի, 19 նոյեմբեր 2019-ի վաղ առաւօտեան Ատրպատականի հայոց թեմի առաջնորդ՝ գերշ. Տ. Գրիգոր Ս. եպս. Չիֆթճեանը մեկնեց Խոյ քաղաքը, նախապէս առնւած ժամադրութիւնների հերթականութեամբ հանդիպումներ ունենալու կուսակալին, քաղաքապետին ինչպէս նաեւ Մշակութային Ժառանգութիւնների պահպանութեան կենտրոնի տնօրէնի հետ:

  • Ատրպատականի հայոց թեմի առաջնորդը Ղարադաղի Նեփեշթ գիւղում
    Ատրպատականի հայոց թեմի առաջնորդը Ղարադաղի Նեփեշթ գիւղում

    Տեղագրական եւ ազգագրական իր հետազօտութիւնների աշխատանքը շարունակելով թեմում, Ատրպատականի հայոց թեմի առաջնորդ՝ գերշ. Տ. Գրիգոր Ս. եպս. Չիֆթճեանը հինգշաբթի 31 հոկտեմբեր 2019 թ.-ին մեկնեց Ղարադաղի նախկին հայաբնակ Նեփեշթ գիւղը, եկեղեցու եւ գերեզմանատան ներկայ դրութիւնը արձանագրելու, ինչպէս նաեւ հայկական որեւէ հետք գտնելու նպատակով:

  • Ատրպատականի հայոց թեմի առաջնորդը Ղարադաղի Աշրաֆ գիւղում
    Ատրպատականի հայոց թեմի առաջնորդը Ղարադաղի Աշրաֆ գիւղում

    Իր թեմի եկեղեցիների ու ազգապատկան կալւածների նորագոյն ցանկագրումը կատարելու եւ յատուկ մատենաշարով պատմութեան յանձնելու աշխատանքը ստանձնած լինելով, Թեմակալ առաջնորդ՝ գերշ. Տ. Գրիգոր Ս. եպս. Չիֆթճեանը չորեքշաբթի, 30 հոկտեմբեր 2019-ին մեկնեց Ղարադաղի նախկին հայաբնակ Աշրաֆ գիւղը, եկեղեցու եւ գերեզմանատան ներկայ դրութիւնը արձանագրելու, ինչպէս նաեւ հայկական որեւէ հետքեր փնտռելու նպատակով:

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։