Հա

Համայնք

21/11/2013 - 13:10

Կլոր սեղան՝ «Ռոստոմ» Երիտասարդական միութեան 35-ամեակի առիթով

Հայ Դատը եղել ու միշտ մնում է մեր ազգային պահանջատիրութեան հիմնահարցերի կարեւորագոյն դիտակէտը: «Եւ ելնելով այս ելակէտից ու դրանում երիտասարդի ունեցած դերից «Ռոստոմ» Երիտասարդական միութիւնը երէկ երեկոյեան «Ալիք» հաստատութեան «Հրայր Մարուխեան» սրահում նախաձեռ նել էր՝ «Հայ երիտասարդի դերը՝ Հայ Դատի աշխատանքներում» թեմայով կլոր սեղան, որը նւիրւած էր միութեան 35-ամեակին:

«ԱԼԻՔ» - Հայ Դատը եղել ու միշտ մնում է մեր ազգային պահանջատիրութեան հիմնահարցերի կարեւորագոյն դիտակէտը: «Եւ ելնելով այս ելակէտից ու դրանում երիտասարդի ունեցած դերից «Ռոստոմ» Երիտասարդական միութիւնը երէկ երեկոյեան «Ալիք» հաստատութեան «Հրայր Մարուխեան» սրահում նախաձեռ նել էր՝ «Հայ երիտասարդի դերը՝ Հայ Դատի աշխատանքներում» թեմայով կլոր սեղան, որը նւիրւած էր միութեան 35-ամեակին:
Արդէն իսկ խորագիրը խօսուն վկայութիւնն էր, որ կլոր սեղանի շուրջ հաւաքւածների քննարկման թեմայի առանցքը լինելու է հայ երիտասարդը:
Կլոր սեղանի մասնակիցներ՝ Իսլ. խորհրդարանում Թեհրանի եւ հիւսիսային իրանահայութեան պատգամաւոր դոկտ. Կարէն Խանլարեանը, «Հայելի» կայքէջի պատասխանատու-խմբագիր Սեւան Պետրոսեանը, «Ալիք» հաստատութեան պատասխանատու մարմնի անդամ Հենրիկ Խալոյեանը եւ «Ալիք» օրաթերթի խմբագրակազմի անդամ Արամ Շահնազարեանը Հայ Դատի, դրա սահմանումների եւ բնորոշիչ կէտերի համատեքստում կարեւորութեամբ անդրադարձան երիտասարդի դերին, նրա մօտեցումներին եւ հարցերի հանգուցալուծումներում նոր մտքի ու գաղափարի դրսեւորմանը:

131121a02a

Մտքերի փոխանակմանը մասնակցում էին նաեւ դահլիճում գերակշռող երիտասարդներ, որոնք իրենց մօտեցումներով համաձայնւում կամ բացառում էին բարձրացած հարցերում արծարծւած տեսակէտները:
Առաւել մանրամասն այս նախաձեռնութեանը մենք կանդրադառնանք շուտով՝ մեր առաջիկայ համարներից մէկում:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։