Հա

Համայնք

02/03/2019 - 13:40

Վարդանանքը՝ Թեհրանի  համանուն եկեղեցում

Սրբոց Վարդանանց տօնի առթիւ, հինգշաբթի, փետրւարի 28-ին Թեհրանի Սարդարապատ քաղաքամասի Ս. Վարդանանց եկեղեցում առ. ժամը 9-ին, Թ. Հ. Թ. առաջնորդ Տ. Սեպուհ արք. Սարգսեանի գլխաւորութեամբ եւ քահանայ հայրեր Տ. Մաշտոց քհնյ. Խաչատրեանի եւ Տ. Սարգիս քհնյ. Ղարախանեանի միջոցով կատարւեց պատարագ:

Սրբոց Վարդանանց տօնի առթիւ, հինգշաբթի, փետրւարի 28-ին Թեհրանի Սարդարապատ քաղաքամասի Ս. Վարդանանց եկեղեցում առ. ժամը 9-ին, Թ. Հ. Թ. առաջնորդ Տ. Սեպուհ արք. Սարգսեանի գլխաւորութեամբ եւ քահանայ հայրեր Տ. Մաշտոց քհնյ. Խաչատրեանի եւ Տ. Սարգիս քհնյ. Ղարախանեանի միջոցով կատարւեց պատարագ, որից յետոյ Եկեղեցական խորհրդի կազմակերպութեամբ եկեղեցուն կից «Վարդանանց» սրահում տեղի ունեցաւ գեղարւեստական միջոցառում, որի ընթացքում հաղորդավարութեամբ ու ասմունքով հանդէս եկաւ Քեւին Նազարեանը, իսկ սաղմոսներով՝ քրիստոնէական դաստիարակութեան կիրակնօրեայ դասընթացների փոքրիկ սաներ՝ Էւելին Առաքելեանը, Մոնթէ Նազարեանը եւ Թադէ Սալաթինեանցը:

Մեներգեցին տկն. Օֆիկ Մելիքեանը եւ պրն. Զօրիկ Ֆարհադեանը: Գեղեցիկ մենապարերով ելոյթ ունեցան Արմինէ Աւագեանը եւ Փրենի Խաչատրեանը: Օրւայ խորհրդի առթիւ Իրանի Իսլ. խորհրդարանի նախկին պատգամաւոր ճրտգ. Վարդան Վարդանեանը իր խօսքերում արտայայտւեց օրւայ խորհրդի մասին եւ շնորհակալութեան խօսք յղեց միջոցառման կազմակերպիչներին, ապա՝ Սբրազան Հայրն իր հայրական խօսքը փոխանցեց ներկաներին: Վերջում Ս. Վարդանանց եկեղեցու քահանայ՝ Տ. Մաշտց քհնյ. Խաչատրեանը, դպրաց դասը եւ երգեցիկ խումբը Սրբազան Հօր ձեռամբ պարգեւատրւեցին եկեղեցու խորհրդի կողմից պատրաստւած յուշանւէրներով:

Հանդիսութիւնն աւարտւեց ներկաների համեստ հիւրասիրութեամբ:

Յարակից լուրեր

  • Շնորհաւոր Նոռուզ եւ խաղաղութիւն բոլորիդ
    Շնորհաւոր Նոռուզ եւ խաղաղութիւն բոլորիդ

    Նոր տարւայ - Նոռուզի - տօնական այս օրերին, երբ աշխարհը կորոնավիրուսի առաջացրած համաճարակի պատճառով տագնապի է մատնւած, մենք աղօթախառն ու անկեղծ զգացումներով շնորհաւորում ենք իրանցի մեր հայրենակիցներին եւ բոլորին մաղթում առողջութիւն, յաջողութիւն եւ արեւշատ երկար կեանք։

  • ՏԵՂԵԿԱՆՔ
    ՏԵՂԵԿԱՆՔ

    Ի հետեւումն աշխարհում տիրող տագնապահար վիճակին, կորոնավիրուսի ստեղծած համաճարակի եւ նրա առաջացրած հետեւանքների եւ նկատի ունենալով Մեծի Տանն Կիլիկիոյ կաթողիկոս Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա Վեհափառ Հայրապետի կոչն ու Ազգային Կենտրոնական վարչութեան Կրօնական ժողովի որոշումները, երեքշաբթի 17 մարտ 2020-ի առաւօտեան թեմիս առաջնորդ գերշ. Տ. Սեպուհ Ս. արք. Սարգսեանի հրաւէրով ազգային առաջնորդարանի դահլիճում գումարւեց Կրօնական եւ Թեմական խորհուրդների դիւանների եւ Քրիստոնէական դաստիարակութեան բաժանմունքի պատասխանատուի համատեղ նիստ:

  • Համբերութեամբ դիմագրաւենք ամէն տեսակի դժւարութիւնները
    Համբերութեամբ դիմագրաւենք ամէն տեսակի դժւարութիւնները

    Այս օրերին ողջ աշխարհը բռնւած է կորոնավիրուսի պատճառած համաճարակ հիւանդութեամբ։ Չինաստանից ծայր արած, արագավազ նժոյգի նման, արշաւում է, ամէն տեղ ահ ու սարսափ տարածելով. պետութիւններն ու միջազգային կազմակերպութիւնները ի տես եւ ի լուր այս նոր տեսակ Աժդահակի հնարաւոր ամէն միջոցի են դիմում նրա առթող վնասը նւազագոյնի իջեցնելու։

  • Ողջոյն հայ կանանց
    Ողջոյն հայ կանանց

    Մեր ժողովրդի պատմութեան իսկ վկայութեամբ հայ կինը իր առաքինութեամբ, հաւատարմութեամբ, անձնուրացութեամբ, հայրենասիրութեամբ, քրիստոնէական հաւատքով, ծնողական գուրգուրանքով եղել է եւ է օրինակելի եւ զօրութեան ու ներշնչման աղբիւր։

  • 2020 թւականի առաջին Արեւագալի արարողութիւն Ս. Սարգիս եկեղեցում
    2020 թւականի առաջին Արեւագալի արարողութիւն Ս. Սարգիս եկեղեցում

    Երեքշաբթի, 25 փետրւարի 2020 թւականին Թեհրանի Ս. Սարգիս Մայր Եկեղեցում, առաւօտեան ժամը 9։30-ին, նախագահութեամբ թեմիս բարեխնամ առաջնորդ Տ. Սեպուհ Ս. սրք. Սարգսեանի ու հոգեւոր դասի մասմակցութեամբ եւ աղօթակցութեան հաւատացեալ ժողովրդի՝ սկսւեց Մեծ պահքի հաւաքական Արեւագալի ժամերգութիւնը, որը յետայսու իւրաքանչիւր երեքշաբթի, հերթաբար պիտի տեղի ունենայ թեմիս ծխական եկեղեցիներում իսկ չորեքշաբթի եւ ուրբաթ օրերին էլ առաւօտեան ճշտւած ժամերին կը կատարւի նոյն ժամերգութիւնը:

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։