Հա

Համայնք

27/04/2019 - 09:20

Առաջնորդարանի այցելուներ

Երեքշաբթի, 23 ապրիլ 2019 թ.-ի առաւօտեան թեմիս առաջնորդ գերշ. Տ. Սեպուհ Ս. արք. Սարգսեանը առաջնորդարանի իր գրասենեակում ընդունեց Տարօն Սահակեանին։

Երեքշաբթի, 23 ապրիլ 2019 թ.-ի առաւօտեան թեմիս առաջնորդ գերշ. Տ. Սեպուհ Ս. արք. Սարգսեանը առաջնորդարանի իր գրասենեակում ընդունեց տիար Տարօն Սահակեանին, որը Ռուսաստանի Դաշնութեան Հակակոռոբցիայի կառոյցի ներկայացուցիչն է Հայաստանում։

Սրբազան Հայրը ողջունեց իր հիւրին եւ յաջողութիւն մաղթեց իրեն իր առաքելութեան մէջ, միւս կողմից սոյն այցելութիւնը առիթ եղաւ համատեղ խօսելու ընդհանրապէս Հայաստան-Իրան յարաբերութիւնների առաւել սերտացման անհրաժեշտութեան մասին։

Ազգային առաջնորդարանի Հանրային կապ

Յարակից լուրեր

  • Շնորհաւորանքներ՝ Ռամազան ծոմապահութեան ամսւայ առիթով
    Շնորհաւորանքներ՝ Ռամազան ծոմապահութեան ամսւայ առիթով

    Թեհրանի հայոց թեմիս բարեխնամ առաջնորդ՝ գերշ. Տ. Սեպուհ Ս. արք. Սարգսեանը Ռամազանի ծոմապահութեան առիթով շնորհաւորական նամակներ է յղել՝ Իրանի Իսլ. յեղափոխութեան առաջնորդ այաթ. Սէյէդ Ալի Խամենէիին, Իրանի Իսլ. Հանրապետութեան նախագահ դոկտ. Հասան Ռոհանիին, Իրանի Իսլ. խորհրդարանի նախագահ դոկտ. Ղալիբաֆին եւ Դատական ուժի ատենապետ հոջ. Ռէյիսիին եւ նախարարներին ու վարչակարգի այլ պաշտօնեաներին:

  • Ողջոյն մայր իմ քաղցր ու անուշ
    Ողջոյն մայր իմ քաղցր ու անուշ

    Ամէն անգամ, երբ գրիչը ձեռքս առած ուզում եմ մօր մասին ինչ որ բան գրել, դժւարանում եմ մի բան գրել, ոչ թէ որովհետեւ գրելիք չկայ կամ չեմ կարող գրել, այլ պարզապէս նրա համար, որ այնքան բան կայ գրելիք մօր, մօր տիպարի եւ մայրութեան նւիրական գաղափարի մասին, որ չգիտես որտեղից սկսել եւ որտեղ վերջակէտ դնես։ Այո՛, մայրութեան խորհուրդը անսահման է եւ անհուն եւ մենք հունաւոր էակներս դժւարանում ենք բառերով, թանձրացեալ ձեւով այն արտայայտել։

  • Ճրագալոյցի եւ Զատկական տօնները Թեհրանի հայոց թեմում
    Ճրագալոյցի եւ Զատկական տօնները Թեհրանի հայոց թեմում

    Շաբաթ, 3 ապրիլին մեր Տիրոջ Յիսուս Քրիստոսի Հրաշափառ Յարութեան տօնի առիթով, Թեհրանի բոլոր եկեղեցիներում տեղի ունեցաւ ճրագալոյցի արարողութիւն եւ սուրբ եւ անմահ պատարագ։

  • Աւագ հինգշաբթիի արարողութիւնները՝ Թեհրանի բոլոր եկեղեցիններում
    Աւագ հինգշաբթիի արարողութիւնները՝ Թեհրանի բոլոր եկեղեցիններում

    Հայոց Առաքելական Եկեղեցին այս տարի Յիսուս Քրիստոսի երկրային կեանքի վերջին շաբաթը, Աւագ շաբաթը եզրափակող արարողութիւններից Սուրբ Հաղորդութեան խորհուրդի հաստատման, Ոտնալւայի ու Խաւարման կարգը վերապրեց Ապրիլի 1-ին։

  • Տասը կուսանաց յիշատակումը Թեհրանի եկեղեցիններում
    Տասը կուսանաց յիշատակումը Թեհրանի եկեղեցիններում

    Երեքշաբթի թւականիս մարտի 30-ին Թեհրանի բոլոր եկեղեցիներում երեկոյեան ժամերգութեան պահին կատարւեց Տասը կուսանաց յիշատակը։

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։