Երէկ՝ ժամը 20:00-ին աւարտւեց Թեհրանի թաղային խորհրդների ընտրութիւնները1
«alikonline.ir»- Երէկ՝ ժամը 20:00-ին աւարտւեց Թեհրանի թաղային խորհրդների ընտրութիւնները. Հաղորդում է ԻՍՆԱ-ն:
Ըստ թաղային խորհրդի տեղեկատւական կոմիտէի ներկայացրած նախնական տւեալների՝ ընտրութիւններին մասնակցել են 509 հազար 108 ընտրող, 12 հազար 30 թեկնածու մայրաքաղաքի 352 ընտրական տեղամասերում:
Նախնական տւեալների համաձայն՝ Թեհրանի թաղային խորհրդի 3-րդ քաղաքամասի «Արարատ» թաղամասում, թաղային խորհրդի անդամ են ընտրւել 3 հայ թեկնածուներ՝ Արէն Պօղոսեան Հաֆթւանին, Դարւին Աւագեանը եւ Ասպէտ Նազարեանը:
8-րդ քաղաքամասում՝ Զարքեշի (Սասուն) թաղային խորհրդի անդամ է ընտրւելը Ռոմիկ Նազարեանը, իսկ նոյն քաղաքամասից Ռոբերտ Ռէյհանեանը, Արգին Մատթէոսեանը, Արբի Ալլահվերդեանն ու Վալենտին Դիլանչեանն էլ ընտրւել են անձնափոխանորդ անդամներ:
Թեհրանի 8-րդ քաղաքամասի՝ Մաջիդիէի (Զէյթուն) թաղային խորհրդի անձնափոխանորդներ են ընտրւել Էդւարդ Մինաս Մասիհին, Արտոյտ Զոհրաբեանը եւ Վահէ Խաչատրեանը: