Հա

Համայնք

04/12/2013 - 13:00

Հայ Դատ եւ թեմաներով բանախօսական երեկոյ՝ Նոր Ջուղայում

Երէկ, դեկտեմբերի 3-ի երեկոյեան, Սպահանի հայոց Թեմական խորհրդի նախաձեռնութեամբ, Նոր Ջուղայի հայոց ազգային կրթահամալիրի «Ալենուշ Տէրեան» սրահում տեղի ունեցաւ միջոցառում, որտեղ «Հայ Դատն այսօր» 10-րդ խորհրդաժողովի Հայաստանից ժամանած զեկուցաբերներ՝ «Համազգային» հայ կրթական եւ մշակութային միութեան Կենտ. վարչութեան անդամ Մասիս Բաղդասարեանը բանախօսական ելոյթ ունեցաւ «Հայ Դատ, պահանջատիրութիւն ու մշակոյթ» նիւթի շուրջ, իսկ քաղաքական վերլուծաբան ու լրագրող Էդիկ Անդրէասեանը՝ «Հայ Դատ, պահանջատիրութիւն ու Հայաստանի զանգւածային լրատւամիջոցները» թեմայով։

Թղթակից (Նոր Ջուղա) - Երէկ, դեկտեմբերի 3-ի երեկոյեան, Սպահանի հայոց Թեմական խորհրդի նախաձեռնութեամբ, Նոր Ջուղայի հայոց ազգային կրթահամալիրի «Ալենուշ Տէրեան» սրահում տեղի ունեցաւ միջոցառում, որտեղ «Հայ Դատն այսօր» 10-րդ խորհրդաժողովի Հայաստանից ժամանած զեկուցաբերներ՝ «Համազգային» հայ կրթական եւ մշակութային միութեան Կենտ. վարչութեան անդամ Մասիս Բաղդասարեանը բանախօսական ելոյթ ունեցաւ «Հայ Դատ, պահանջատիրութիւն ու մշակոյթ» նիւթի շուրջ, իսկ քաղաքական վերլուծաբան ու լրագրող Էդիկ Անդրէասեանը՝ «Հայ Դատ, պահանջատիրութիւն ու Հայաստանի զանգւածային լրատւամիջոցները» թեմայով։
Բանախօսութիւններին յաջորդեց Արցախեան պատերազմի թեմայով 2013 թւականի «Ոսկէ ծիրան» կինոփառատօնի մրցանակակիր «Ընդհատւած մանկութիւն» (ռեժիսոր՝ Ջիւան Աւետիսեան) գեղարւեստական ֆիլմի ցուցադրումը։
131204a02aԵրեկոն եզրափակւեց Սպահանի հայոց թեմի առաջնորդ Տ. Բաբգէն եպս. Չարեանի պատգամով, որտեղ Սրբազան Հայրը յորդորեց՝ Հայաստանի իշխանութիւն եւ Սփիւռք միակամ կեցւածքով ճշտեն Հայ Դատի առնչութեամբ իրենց ռազմավարութիւնը՝ հայ ժողովրդի անժամանցելի իրաւունքների արդար լուծման նպատակով։
Ծրագրին, որը վարում էր Ադրինէ Ղեւեանը, ներկայ էին նաեւ՝ շրջանի Հայ Դատի յանձնախումբը, քահանայից դասի, ազգային մարմինների, միութիւնների ու հայոց ազգային դպրոցների ներկայացուցիչներ եւ ժողովրդական լայն լսարան։

Յարակից լուրեր

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։