Հա

Համայնք

31/12/2019 - 12:00

Ամանորեայ պատգամ

Սիրելի հայրենակիցներ, սիրելի իրանահայեր.

Շնորհաւորում ենք  բոլորիդ Նոր տարւայ եւ Սուրբ Ծննդեան տօների առթիւ: Նոր տարին ամենաընտանեկան տօնն է բոլորիս համար, նաեւ՝ ամենասպասւածն ու բարին: Եւ թող իրականանան Նոր տարւայ հետ կապւած ձեր բոլոր բարի ցանկութիւնները, յոյսերն ու սպասումները:

Սիրելի հայրենակիցներ, սիրելի իրանահայեր.

Շնորհաւորում ենք  բոլորիդ Նոր տարւայ եւ Սուրբ Ծննդեան տօների առթիւ: Նոր տարին ամենաընտանեկան տօնն է բոլորիս համար, նաեւ՝ ամենասպասւածն ու բարին: Եւ թող իրականանան Նոր տարւայ հետ կապւած ձեր բոլոր բարի ցանկութիւնները, յոյսերն ու սպասումները:

Ցանկանում ենք, որ բոլոր ընտանիքներում Ամանորը դիմաւորեն ուրախ, բարձր տրամադրութեամբ: Ցանկանում ենք նաեւ, որ Ամանորն իսկապէս տօն լինի բոլորի համար եւ տօնի զգացումը ձեզ ուղեկցի թէ՛ տանը, թէ՛ առօրեայում: Անցնող տարին իր հետքը թողե՛ց  իրանահայ պատմութեան մէջ թէ՛ քաղաքական, եւ թէ՛ տնտեսական իր վայրիվերումներով: Այսօր թող զերծ մնանք յետեւում մնացած դժւարութիւնների մասին խօսելուց:

Վստահ ենք, որ չնայած անցնող 2019 թւականի դժւարութիւններին մենք արդիւնաւէտ ու համակարգւած աշխատանքի շնորհիւ կը կարողանանք դրական տեղաշարժեր ապահովել տարբեր ոլորտներում՝ շնորհիւ բոլորիս աշխատանքի, շնորհիւ ձեր վստահութեան ու նւիրումի: Համոզւած ենք, որ այդ վստահութեամբ ու նւիրումով աշխատելու ենք նաեւ 2020-ին յանուն մեր բարեկեցութեան, ազգապահպանման եւ Հայ Դատի  նորանոր յաջողութիւնների արձանագրման:

Հայ համայնք՝ դուք մեր մեծ ընտանիքն էք։ Եւ այս մեծ ընտանիքում մենք սիրով կիսում ենք բոլորիդ դժւարութիւններն ու հոգսերը, ինչպէս նաեւ ուրախութիւնն ու անկեղծօրէն միանում միմեանց ասւող բոլոր բարեմաղթանքներին:

Թող յետեւում մնան բոլոր դժւարութիւններն ու ամենօրեայ հոգսերը, թող Նոր տարին նոր յաջողութիւնների ու նոր ձեռքբերումների սկիզբ լինի, թող խաղաղութիւն ու բարօրութիւն բերի մեր երկրին ու բոլոր ընտանիքներին:

Սիրելի՛ հայրենակիցներ, սիրելի՛ իրանահայեր, կրկին շնորհաւորում ենք Ձեզ Ամանորի ու Սուրբ Ծննդեան տօների առթիւ: Մաղթում ենք Ձեզ առողջութիւն, խաղաղութիւն եւ երջանկութիւն:

ԻՐԱՆԻ ԻՍԼԱՄԱԿԱՆ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹԵԱՆ ԽՈՐՀՐԴԱՐԱՆԻ

ՀԻՒՍԻՍԱՅԻՆ ԵՒ ՀԱՐԱՒԱՅԻՆ ԻՐԱՆԱՀԱՅՈՒԹԵԱՆ

ՊԱՏԳԱՄԱՒՈՐՆԵՐ՝

ԴՈԿՏ. ԿԱՐԷՆ ԽԱՆԼԱՐԵԱՆ

ԺՈՐԺԻԿ ԱԲՐԱՀԱՄԵԱՆ

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։