Սիրելի հայրենակիցներ, սիրելի իրանահայեր.
Շնորհաւորում ենք բոլորիդ Նոր տարւայ եւ Սուրբ Ծննդեան տօների առթիւ: Նոր տարին ամենաընտանեկան տօնն է բոլորիս համար, նաեւ՝ ամենասպասւածն ու բարին: Եւ թող իրականանան Նոր տարւայ հետ կապւած ձեր բոլոր բարի ցանկութիւնները, յոյսերն ու սպասումները:
Սիրելի հայրենակիցներ, սիրելի իրանահայեր.
Շնորհաւորում ենք բոլորիդ Նոր տարւայ եւ Սուրբ Ծննդեան տօների առթիւ: Նոր տարին ամենաընտանեկան տօնն է բոլորիս համար, նաեւ՝ ամենասպասւածն ու բարին: Եւ թող իրականանան Նոր տարւայ հետ կապւած ձեր բոլոր բարի ցանկութիւնները, յոյսերն ու սպասումները:
Ցանկանում ենք, որ բոլոր ընտանիքներում Ամանորը դիմաւորեն ուրախ, բարձր տրամադրութեամբ: Ցանկանում ենք նաեւ, որ Ամանորն իսկապէս տօն լինի բոլորի համար եւ տօնի զգացումը ձեզ ուղեկցի թէ՛ տանը, թէ՛ առօրեայում: Անցնող տարին իր հետքը թողե՛ց իրանահայ պատմութեան մէջ թէ՛ քաղաքական, եւ թէ՛ տնտեսական իր վայրիվերումներով: Այսօր թող զերծ մնանք յետեւում մնացած դժւարութիւնների մասին խօսելուց:
Վստահ ենք, որ չնայած անցնող 2019 թւականի դժւարութիւններին մենք արդիւնաւէտ ու համակարգւած աշխատանքի շնորհիւ կը կարողանանք դրական տեղաշարժեր ապահովել տարբեր ոլորտներում՝ շնորհիւ բոլորիս աշխատանքի, շնորհիւ ձեր վստահութեան ու նւիրումի: Համոզւած ենք, որ այդ վստահութեամբ ու նւիրումով աշխատելու ենք նաեւ 2020-ին յանուն մեր բարեկեցութեան, ազգապահպանման եւ Հայ Դատի նորանոր յաջողութիւնների արձանագրման:
Հայ համայնք՝ դուք մեր մեծ ընտանիքն էք։ Եւ այս մեծ ընտանիքում մենք սիրով կիսում ենք բոլորիդ դժւարութիւններն ու հոգսերը, ինչպէս նաեւ ուրախութիւնն ու անկեղծօրէն միանում միմեանց ասւող բոլոր բարեմաղթանքներին:
Թող յետեւում մնան բոլոր դժւարութիւններն ու ամենօրեայ հոգսերը, թող Նոր տարին նոր յաջողութիւնների ու նոր ձեռքբերումների սկիզբ լինի, թող խաղաղութիւն ու բարօրութիւն բերի մեր երկրին ու բոլոր ընտանիքներին:
Սիրելի՛ հայրենակիցներ, սիրելի՛ իրանահայեր, կրկին շնորհաւորում ենք Ձեզ Ամանորի ու Սուրբ Ծննդեան տօների առթիւ: Մաղթում ենք Ձեզ առողջութիւն, խաղաղութիւն եւ երջանկութիւն:
ԻՐԱՆԻ ԻՍԼԱՄԱԿԱՆ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹԵԱՆ ԽՈՐՀՐԴԱՐԱՆԻ
ՀԻՒՍԻՍԱՅԻՆ ԵՒ ՀԱՐԱՒԱՅԻՆ ԻՐԱՆԱՀԱՅՈՒԹԵԱՆ
ՊԱՏԳԱՄԱՒՈՐՆԵՐ՝
ԴՈԿՏ. ԿԱՐԷՆ ԽԱՆԼԱՐԵԱՆ
ԺՈՐԺԻԿ ԱԲՐԱՀԱՄԵԱՆ