Հա

Համայնք

10/02/2020 - 11:34

Թեմական խորհրդի ատենապետը հանդիպեց՝ Իրանի աւիացիայի կազմակերպութեան ղեկավարի հետ հետ

Այսօր՝ 2020 թւականի փետրւարի 10-ի առաւօտեան Թ.Հ.Թ. Թեմական խորհրդի ատենապետ՝ ճրտգ. Նորայր Արամեանը ընկերակցութեամբ Ազգային Առաջնորդարանի դիւանապետ՝ պրն. Զօրիկ Կարապետեանի հանդիպեց Իրանի աւիացիայի կազմակերպութեան պետ՝ պրն. Աբեդզադէին:

Այսօր՝ 2020 թւականի փետրւարի 10-ի առաւօտեան Թ.Հ.Թ. Թեմական խորհրդի ատենապետ՝ ճրտգ. Նորայր Արամեանը ընկերակցութեամբ Ազգային Առաջնորդարանի դիւանապետ՝ պրն. Զօրիկ Կարապետեանի հանդիպեց Իրանի աւիացիայի կազմակերպութեան պետ՝ պրն. Աբեդզադէին:

Հանդիպումը տեղի ունեցաւ մտերմիկ մթնոլորտում:Թեմական խորհրդի ատենապետը հանդիպման սկզբում նախ կարեւորեց եւ բարձր գնահատեց Իրան-Հայաստաներկկողմ համագործակցութիւնները՝ տարբեր ոլորտներում, տնտեսականյարաբերոթիւնների ակտիւացումը, զբօսաշրջիկների թւի աւելացումը  եւ երկու երկրնեում սովորող ուսանողների ընդհանուր բարձր քանակը եւ ապա յայտնեցթէ իրանահայ համայնքի մտահոգութիւնները եւ դժգոհութիւններըԹեհրանի երկնակամարում Երեւան-Թեհրան-Երեւան ուղղութեամբ տեղի ունեցող չւերթների գների բարձրացման հարցի կապակցութեամբ, որի պատճառով նւազել է համայնքի գնողունակութիւնը եւ ընդառաջումը:

Նշելի է ներկայում Երեւան-Թեհրան-Երեւան ուղղութեամբ չւերթները  իրականացւում են «Armenia airways» աւիաընկերութեան միջոցով:

Հանդիպամանը եղան մտքերի փոխանակութիւններ եւ խօսւեց լուծումներ կիրառելու հարցերի շուրջ, որի ընթացքում առաջարկւեց հնարաւորութեան պարագային ըստ անցեալի օգտւել նաեւ իրանի աւիաընկերութիւններից:

Իրանի աւիացիայի կազմակերպութեան պետ՝ պրն. Աբեդզադէն խոստումներ տւեց հարցը հետեւելեւ դիւրութիւններ ստեղծելուհամար հարկ եղածըտնօրինել:

Հանդիպումը աւարտւեց նոր հեռանկարներով, յաջողութիւն մաղթելով միմիեանց:

Ազգային Առաջնորդարանի Հանրային կապ

 

 

 

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։