Հա

Համայնք

15/02/2020 - 14:30

Դոկտ. Կարէն Խանլարեանի եւ Արա Շահվերդեանի այցը՝ Թաւրիզ եւ Ուրմիա

Խորհրդարանական նախընտրական քարոզարշաւի երկրորդ օրը Ատրպատականի հայոց թեմի հայ համայնքների համար իւրայատուկ մեկնարկ ունեցաւ եւ լի էր անակնկալներով:

Արա Շահվերդեան.

«Իմ ծրագիրը հիմնւած է նախորդ պատգամաւորների գաղափարների վրայ»

 

Դոկտ. Կարէն Խանլարեանը ուրմիահայերի հետ հանդիպմանը.

«Եթէ կան յաջողութիւններ ու ձեռքբերում, ապա այն գոյացել է ժողովրդի վստահութեան ու համագործակցութեան շնորհիւ»

 

«ԱԼԻՔ», Թաւրիզ - Խորհրդարանական նախընտրական քարոզարշաւի երկրորդ օրը Ատրպատականի հայոց թեմի հայ համայնքների համար իւրայատուկ մեկնարկ ունեցաւ եւ լի էր անակնկալներով:

Ուրբաթ, փետրւարի 14-ի առաւօտեան Թաւրիզ էին ժամանել գործող պատգամաւոր դոկտ. Կարէն Խանլարեանը եւ պատգամաւորութեան թեկնածու Արա Շահվերդեանը:

Երկու թեկնածուները համատեղ ելոյթներով հանդէս եկան Թաւրիզի Հ. Մ. «Արարատ» կազմակերպութեան Թաւրիզի մասնաճիւղի կենտրոնատեղիում, ապա այցելեցին առաջնորդարան, որտեղ հանդիպեցին Ատրպատականի հայոց թեմի առաջնորդ Տ. Գրիգոր եպս. Չիֆթճեանին, Թեմական խորհրդի ատենապետ՝ Ռուբիկ Ջանանեանին եւ ՊԺ-ի ատենապետուհի Արմինէ Յովսէփեանին:

Հանդիպմանը թեկնածուների ելոյթին յաջորդեց Սրբազան Հօր օրհնանքի խօսքը, որտեղ նա կարեւորելով իրանահայութեան մասնակցութիւնը ընտրութիւններին, այն համարեց ժողովրդի կամքի ձայնը սեփական եւ համայնքային իրաւունքների պահպանման համար:

Թեկնածուները նաեւ ներկայ են եղել ՀՕՄ-ի կենտրոնատեղիում, որտեղ գործում է նաեւ «Ծերունի Գասպարեան» մանկապարտէզը իր թւով 9 բալիկներով: Թաւրիզահայ համայնքի հետ հանդիպումների շարքը եզրափակւեց «Համազասպ Ոսկանեան» սրահում հաւաքւած բազմութեան հետ հանդիպմամբ:

Նոյն օրը, երեկոյեան, Արա Շահվերդեանը՝ դոկտ. Կարէն Խանլարեանի ընկերակցութեամբ այցելեց Ուրմիա, որտեղ թեկնածուներին դիմաւորելու էին եկել Գործխորհրդի նախագահ՝ Վահիկ Յակոբեանսը, ՊԺ-ի Բ ատենապետ՝ Սաքօ Մեջլումեանը, ՀՕՄ-ի Ուրմիայի մասնաճիւղի նախագահուհի՝ Սեդա Մեջլումեանը:

Ժողովրդական հանդիպման ընթացքում թեկնածու Արա Շահվերդեանը ներկայացրեց իր նախընտրական ծրագիրն ու նպատակները: Արա Շահվերդեանի բնութագրմամբ իր ծրագիրը հիմնւած է նախկին նստաշրջաններում պատգամաւորների որդեգրած գաղափարների ու գործունէութեան վրայ:

Դոկտ. Կարէն Խանլարեանը խօսափողին էր մօտեցել նախքան Արա Շահվերդեանի ելոյթը: Նա իր խօսքի ընթացքում նշեց. «Եթէ ձեռքբերում կայ, ապա դա գոյացել է սիրելի ժողովրդի հետ միասնական աշխատանքի բերումով»: Նա շնորհակալութիւն յայտնելով ժողովրդին նշեց, որ Արա Շահվերդեանի մօտ նոյնպէս տեսնում է այն որակն ու գաղափարները, որոնց կարելի է վստահել ժողովրդի այսօրն ու վաղը:

Հանդիպմանը յաջորդեց թեկնածուների հանդիպումը անւանի իրանահայ գործարար Էդիկ Մեջլումեանի հետ, որով էլ եզրափակւեց թեկնածուների Ատրպատական կատարած այցը:

Յարակից լուրեր

  • Ձեւաւորւեց համագործակցութեան նոր հարթակ
    Ձեւաւորւեց համագործակցութեան նոր հարթակ

    Երէկ՝ օգոստոսի 1-ին, Իսլ. խորհրդարնում Թեհրանի եւ հիւսիսային իրանահայութեան պատգամաւոր Արա Շահվերդեանի, Թեհրանի Հայ համալսարանականների ընդհանուր միութեան, Իրանի կապի եւ տեղեկատւական տեխնոլոգիաների նախարարութեան տեղակալ Ամիր Քազեմիի եւ այդ նախարարութեանն առընթեր տեղեկատւական տեխնոլոգիաների կազմակերութեան համագործակցութեան արդիւնքում տեղի ունեցաւ ՏՏ ոլորտի իրանահայ գործարարների, ձեռնարկատէրերի եւ միջոցառման կազմակերպերպիչների միջեւ համատեղ հանդիպում-քննարկումը՝ միութեան «Նիկոլ Աղբալեան» սրահում:

  • Ատրպատականի հայոց թեմի նորընտիր Թեմական խորհրդի անդրանիկ հանդիպումը Ուրմիայի ազգային իշխանութեան հետ
    Ատրպատականի հայոց թեմի նորընտիր Թեմական խորհրդի անդրանիկ հանդիպումը Ուրմիայի ազգային իշխանութեան հետ

    Կիրակի, 11 յուլիսի 2021 թ.-ի երեկոյեան ժամը 5.30-ին, նախագահութեամբ Ատրպատականի հայոց թեմի առաջնորդ՝ գերշ. Տ. Գրիգոր Ս. արք. Չիֆթճեանի, նորընտիր Թեմական խորհուրդը հանդիպում ունեցաւ Ուրմիայի շրջանի Պատգամաւորական ժողովի դիւանի եւ անդամների հետ: 

  • Սրբազան Հայրը ընդունեց դոկտ. Կարէն Խանլարեանին
    Սրբազան Հայրը ընդունեց դոկտ. Կարէն Խանլարեանին

    Չորեքշաբթի, 7 յուլիսի 2021 թւականի կէսօրին, Թեհրանի հայոց թեմի առաջնորդ՝ գերշ. Տ. Սեպուհ Ս. արք. Սարգսեանը իր գրասենեակում ընդունեց, Իրանի Իսլ. խորհրդարանի Թեհրանի եւ հիւսիսային իրանահայութեան նախկին պատգամաւոր՝ դոկտ. Կարէն Խանլարեանին:

  • Արա Շահվերդեանը հանդիպեց Սրբազան Հօր հետ
    Արա Շահվերդեանը հանդիպեց Սրբազան Հօր հետ

    Շաբաթ, 10 յուլիսի 2021 թւականի կէսօրին, Թեհրանի հայոց թեմի առաջնորդ՝ գերշ. Տ. Սեպուհ Ս. արք. Սարգսեանը իր գրասենեակում ընդունեց, Իրանի Իսթ. խորհրդարանում Թեհրանի եւ հիւսիսային իրանահայութեան պատգամաւոր՝ պրն. Արա Շահվերդեանին:

  • Արա Շահվերդեանը արձագանգել է իրանցի զբօսաշրջիկների՝ Հայաստանում կորոնավիրուսի դէմ պատւաստւելուն ուղղւած քննադատութիւններին
    Արա Շահվերդեանը արձագանգել է իրանցի զբօսաշրջիկների՝ Հայաստանում կորոնավիրուսի դէմ պատւաստւելուն ուղղւած քննադատութիւններին

    Իսլ. խորհրդարանում Թեհրանի եւ հիւսիսային իրանահայութեան պատգամաւոր Արա Շահվերդեանն իր թւիթերան միկրոբլոգում գրառում է կատարել՝ արձագանգելով Հայաստանում կորոնավիրուսի դէմ պատւաստւելուն ուղղւած որոշ իրանցի պաշտօնեաների քննադատութիւններին, եւ այդ առիթով հայաստանեան ուղեւորութիւնների աճող ծաւալներին:

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։