Հա

Համայնք

18/02/2020 - 08:30

Տեառնընդառաջի տօնակատարութիւնը Արաքում

Արաք քաղաքի փոքրաթիւ հայ համայնքը կառչած մնալով ազգային եւ կրօնական աւանդոյթներին անխտիր տօնում է ազգային, կրօնական բոլոր տօները որոց առիթով Եկեղեցա-դպրոցական հոգաբարձութիւնը կազմակերպում է պատշաճ միջոցառումներ։

Արաք քաղաքի փոքրաթիւ հայ համայնքը կառչած մնալով ազգային եւ կրօնական աւանդոյթներին անխտիր տօնում է ազգային, կրօնական բոլոր տօները որոց առիթով Եկեղեցա-դպրոցական հոգաբարձութիւնը կազմակերպում է պատշաճ միջոցառումներ։

Թւականիս փետրւարի 13-ին համայնքիս անդամները համախմբւելով Ս․Մեսրոպ եկեղեցու բակոմ միասնաբար տօնեցին աւանդական տրնդեզը որի ընթացքում խարոյկի վրայից ցատկելով միմեանց շնորհաւորեցին Տեառնընդառաջի տօնը ապա պատրաստւած տնային աւանդական փոխինձը, աղանձն ու քաղցրաւենիքը բաժանւեց ներկաներին։

Վերջում մասնակիցները գոհունակութեամբ մեկնեցին եկեղեցու շրջափակից։

 

Արաքի Հայոց եկեղեցա-դպրոցական հոգաբարձութիւն

Յարակից լուրեր

  • Տեառնընդառաջի առթիւ՝ Սպահանի հայոց թեմի ազգային մարմինների ամենամեայ հանդիպումը նորապսակ զոյգերի եւ նորածինների ծնողների հետ
    Տեառնընդառաջի առթիւ՝ Սպահանի հայոց թեմի ազգային մարմինների ամենամեայ հանդիպումը նորապսակ զոյգերի եւ նորածինների ծնողների հետ

    Շաբաթ՝ 2021 թւականի փետրւարի 12-ի երեկոյեան, Նոր Ջուղայի Հայ Մ. Մ. «Արարատ» միութեան սրահում, նախաձեռնութեամբ Սպահանի հայոց թեմի Կրօնական խորհրդի եւ կազմակերպութեամբ Նոր Ջուղայի Հայոց Առաքելական Եկեղեցեաց վարչութեան իրականացւեց աւանդոյթ դարձած միջոցառումը՝ ազգային մարմինների ներկայացուցիչների հանդիպումը Նոր Ջուղայի ու Շահինշահրի համայնքների նորապսակների եւ նորածինների ու նրանց ծնողների հետ։ 

  • Փոխինդ՝ սիրոյ ու կեանքի համով
    Փոխինդ՝ սիրոյ ու կեանքի համով

    Երէկ՝ Թեհրանի հայանիստ շրջանների փողոցները շրջելիս ամենուր քեզ փոխինդ ու քաղցրաւենիք էին հիւրասիրում: Հայոց Առաքելական Եկեղեցին եւ առհասարակ համայնքը տօնում էր Տեառնընդառաջը կամ Տրնդէզը:

  • «Հաւատքով ընդառաջ գնանք Տիրոջ կամքին». Գրիգոր արք. Չիֆթճեան
    «Հաւատքով ընդառաջ գնանք Տիրոջ կամքին». Գրիգոր արք. Չիֆթճեան

    Շաբաթ, 13 փետրւարի 2021 թ.-ի երեկոյեան, Թաւրիզի Ս. Սարգիս եկեղեցում տեղի ունեցած երեկոյեան ժամերգութեան եւ նախատօնակին նախագահելով, Ատրպատականի հայոց թեմի առաջնորդ՝ գերշ. Տ. Գրիգոր Ս. արք. Չիֆթճեանը իր պատգամը յղեց թեմի ժողովրդին, յատկապէս շեշտելով նախախնամութեան գծած ուղիին հաւատարիմ մնալու մարդկային յանձնառութիւնը:

  • Սրբոց Վարդանանց եւ Տեառնընդառաջի եկեղեցական արարողութիւնները՝ Շահինշահրում
    Սրբոց Վարդանանց եւ Տեառնընդառաջի եկեղեցական արարողութիւնները՝ Շահինշահրում

    Հինգշաբթի, 2020 թւականի փետրւարի 13-ի առաւօտեան, Շահինշահրի Սրբոց Վարդանանց եկեղեցում, Ս. Վարդանանց եւ վերոնշեալ եկեղեցու անւանակոչութեան տօների առթիւ, Սպահանի հայոց թեմի առաջնորդ գերշ. Տ. Սիփան եպս. Քէչէճեանի նախագահութեամբ ու արժ. Տ. Սահակ քհնյ. Մինասեանի միջոցով, մատուցւեց ս. եւ անմահ պատարագ։

  • Տեառնընդառաջի առիթով խարոյկահանդէս՝ Հ.Օ.Մ.-ի Թաւրիզի կրթօջախի բակում
    Տեառնընդառաջի առիթով խարոյկահանդէս՝ Հ.Օ.Մ.-ի Թաւրիզի կրթօջախի բակում

    Չորեքշաբթի, 19 փետրւար 2020 թ.-ին, առաւօտեան ժամը 11-ին, Հ.Օ.Մ.-ի Թաւրիզի մասնաճիւղի «Ծերունի Գասպարեան» մանկապարտէզ-նախակրթարանի շրջափակում փոքր խարոյկ վառւեց, որպէսզի իրենց կրթօջախի դաստիարակչական յարկի հովանու ներքոյ եւս աշակերտները սովորեն մեր եկեղեցական ու ազգային աւանդութիւնների հանդէպ ուշադիր լինել:

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։