Երէկ՝ փետրւարի 21-ին Իրանի ողջ տարածքում տեղի են ունեցել Իսլ. խորհրդարանի 11-րդ նստաշրջանի խորհրդարանական ընտրութիւնները:
«alikonline.ir» - Երէկ՝ փետրւարի 21-ին Իրանի ողջ տարածքում տեղի են ունեցել Իսլ. խորհրդարանի 11-րդ նստաշրջանի խորհրդարանական ընտրութիւնները:
Նախանական արդիւնքները վկայում են այն մասին, որ պահպանողական ուժերը 11-րդ գումարման խորհրդարանում ունենալու են բացարձակ մեծամասնութիւն:
Իսկ ինչ վերաբերում է իրանահայութեանը, ապա ոչ պաշտօնական տւելաներով, Թեհրանի եւ հիւսիսային իրանահայութեանը խորհրդարանում ներկայացնելու է Արա Շահվերդեանը, իսկ Սպահանի եւ հարաւային իրանահայութեանը՝ Ռոբերտ Բեգլարեանը:
Ընդգծենք, որ դեռեւս չեն յայտրարւել պաշտօնական նախնական տւեալները: