Հա

Համայնք

25/02/2020 - 10:30

Նորընտիր պատգամաւորներ Ռոբերտ Բեգլարեանը եւ Արա Շահվերդեանը երախտիքի խօսք են յղել իրանահայութեանը

Սիրելի հայրենակիցներ, իմ երախտագիտութեան  խօսքն եմ յղում Ձեզ, Իսլ. խորհրդարանի 11-րդ ընտրութիւններին Ձեր մասնակցութեան համար:

Սիրելի հայրենակիցներ, իմ երախտագիտութեան  խօսքն եմ յղում Ձեզ, Իսլ. խորհրդարանի 11-րդ ընտրութիւններին Ձեր մասնակցութեան համար:

Իմ շնորհակալութիւնն եմ յայտնում նաեւ միւս թեկնածուներին՝ դոկտ. Արիս Շահբազեանին, դոկտ. Ալբերտ Պօղոսեանին եւ դոկտ. Սեւան Սոհրայիին, ովքեր իրենց  թեկնածութեամբ եւ նախընտրական գործունէութեամբ աւելի ճոխացրեցին ընտրարշաւը:

Բարձր եմ գնահատում Ներքին գործերի նախարարութեան, Ընտրական յանձնախմբի եւ միւս պատասխանատու անձանց իրականացրած աշխատանքները, ովքեր ամենայն բծախնդրութեամբ կազմակերպեցին այս ընտրութիւնները:

Շնորհաւորում եմ Ռոբերտ Բեգլարեանին հարաւային իրանահայութեան ընտրատարածքից իր վստահութեան քւէն ստանալու կապակցութեամբ:

Սիրելի հայրենակիցներ, Ձեր վստահութեան քւէի հիման վրայ նւաստս լինելու եմ  համայն ժողովրդի պատգամաւոր եւ ծառայելու եմ այդ վսեմ կոչմանը համաձայն:

 

Շնորհակալութիւն՝

ԱՐԱ ՇԱՀՎԵՐԴԵԱՆ

 

 

Յարգելի իրանահայեր, Նոր Ջուղայի, Շահինշահրի, Փերիայի եւ Շիրազի յարգարժան հայրենակիցներ.

Անցած շաբաթների ընթացքում, յատկապէս անցած օրերում բոլորս մասնակից էինք Իրանի քաղաքական ամենակարեւոր իրողութիւններից մէկի՝ խորհրդարանական ընտրութիւնների իրադարձութեանը:

Արդիւնքում երեւան եկաւ այն, որ անկախ թէ որ թեկնածուն է ընտրւել, Ձեր քաղաքացիական կամքի դրսեւորումը:

Առ այդ, որպէս հարաւային իրանահայութեանը ներկայացնող ապագայ խորհրդարանի ներկայացուցիչ, պարտ եմ համարում ի խորոց սրտի շնորհակալութիւն յայտնել Ձեզ բոլորիդ՝ այս միակամութիւնը ցուցաբերելու համար:

Յատկապէս շնորհակալ եմ իմ սիրելի համաքաղաքացիներից ու հարաւային իրանահայութիւնից, ովքեր աշխուժացրին ընտրութիւնները:

Յատուկ շնորհակալ եմ ընտրութիւնները կազմակերպող բոլոր անձանց, հաստատութիւններին, ինչու ոչ՝ ընտրական շտաբի իւրաքանչիւր անդամից ու երիտասարդութիւնից:

Երախտապարտ եմ Նոր Ջուղայի հոգեւորական դասին, ի մասնաւորի՝ Սպահանի հայոց թեմի առաջնորդ Տ. Սիփան եպս. Քէչէճեանին, որ յօժարակամօրէն սիրելի ժողովրդին խրախուսեցին մասնակցել ընտրութիւններին:

Յաջողութիւններ եմ մաղթում մրցակից Էմին Յովսէփին եւ յուսամ, որ առաջիկայ ընտրութիւնները տեղի կունենան աւելի առողջ մթնոլորտում:

Բնական է, որ իմ հետագայ խորհրդարանական գործունէութիւնը չի կարող առանց Ձեզ՝ սիրելի ժողովուրդ, դրական արդիւնքներ ունենալ, ուստի խնդրում եմ Ձեր մշտական կապը իմ եւ իմ գրասենեակի հետ լինի աշխոյժ եւ գործնական:

 

Յարգանքներով՝

ՌՈԲԵՐՏ ԲԵԳԼԱՐԵԱՆ

Յարակից լուրեր

  • «Դուլաբ»-ի գերեզմանատանը վնասներ չի հասցւել, դժգոհութիւններ կան վերահսկողական մեխանիզմի ոչ պատշաճ ապահովման հարցով». Արա Շահվերդեան
    «Դուլաբ»-ի գերեզմանատանը վնասներ չի հասցւել, դժգոհութիւններ կան վերահսկողական մեխանիզմի ոչ պատշաճ ապահովման հարցով». Արա Շահվերդեան

    Թեհրանի «Դուլաբ» գերեզմանատանը վնասներ հասցւելուն ուղղւած տարածւած տեղեկատւութեան ստուգման նպատակով յունւարի 7-ին Իսլ. խորհրդարանում Թեհրանի եւ հիւսիսային իրանահայութեան պատգամաւոր եւ շինարարական յանձնաժողովի անդամ Արա Շահվերդեանը, նոյն յանձնաժողովին անդամակցող իր գործընկերոջ՝ Էղբալ Շաքերիի հետ այցելել է Թեհրանի «Դուլաբ» գերեզմանատուն:

  • Արա Շահվերդեանը հանդիպել է Իրանի ռազմաօդային ուժերի հրամանատարի հետ
    Արա Շահվերդեանը հանդիպել է Իրանի ռազմաօդային ուժերի հրամանատարի հետ

    Իսլ. խորհրդրանում Թեհրանի եւ հիւսիսային իրանահայութեան պատգամաւոր Արա Շահվերդեանը յունւարի 6-ին հանդիպել է Իրանի ռազմաօդային ուժերի հրամանատար, գեներալ-մայոր Ազիզ Նասիրզադէիի հետ։

  • Ամանորի պատգամ
    Ամանորի պատգամ

    2020 թւականը աւարտման սեմին է, մի տարի, որ բոլորս մաղթում եւ ցանկանում էինք լինել լաւ եւ ունենալ յաջողութիւններով լի տարի: Սակայն 2020 թւականը անհատական վայրիվերումներից բացի, լի էր դժւարութիւններով, համաճարակով, աշխարհաքաղաքական լուրջ հարցերով՝ Հայաստանի եւ Արցախի վերաբերեալ, իսկ սիրելի Իրանում եւս քաղաքական եւ տնտեսական փոքր ի շատէ տատանումներով, որ յամենայնդէպս մտահոգութիւնների տեղիք էր տալիս:

  • 2021 Նոր տարւայ պատգամ
    2021 Նոր տարւայ պատգամ

    Նոր տարին եւ Սուրբ Ծնունդն այն բացառիկ տօներն են, որոնք միաւորում են բոլորիս` անկախ ամէն ինչից: Դրանք տօներ են, որ առիթ են տալիս ամփոփելու անցնող տարին, ծրագրելու գալիք տարւայ անելիքները, եւ խորհելու ապագայի մասին: Ի վերջոյ, դրանք տօներ են, որոնցից յոյս է ճառագում, եւ միմեանց հանդէպ սէր տարածում:

  • Պրն. Արա Շահվերդեանը հանդիպեց Սրբազան Հօր հետ
    Պրն. Արա Շահվերդեանը հանդիպեց Սրբազան Հօր հետ

    Չորեքշաբթի, 30 դեկտեմբերի 2020 թւականի կէսօրին, թեմիս առաջնորդ՝ գերշ. Տ. Սեպուհ Ս. արք. Սարգսեանը իր գրասենեակում ընդունեց, Իիրան Իսլ. խորհրդարանի Թեհրանի եւ հիւսիսային իրանահայութեան պատգամաւոր՝ պրն. Արա Շահվերդեանին:

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։