Անզալի քաղաքի «Շահիդ Բեհեշտի» հիւանդանոցի ղեկավարութեան հետ համադրաբար, գոյացած գումարով գնւել է էլեկտրոկարդիոգրաֆիայի 3 գործիք, որոնք Անզալիի հայ համայնքի հոգաբարձութեան խորհրդի միջոցով փոխանցւել է Անզալիի հիւանդանոցին:
«alikonline.ir» - Արդէն տեղեկացրել էինք, որ կորոնավիրուսի համաճարկից տուժած Գիլան նահանգի բնակչութեանն օժանդակելու նպատակով, Իսակ Իւնանէսեանը եւ Կարէն Տէր-Յովսէփեանը Իրանում եւ արտասահմանում բնակւող գիլանահայերի մօտ կազմակերպել էին դրամահաւաք:
Դրամահաւաքի արդիւնքում գոյացել էր 31 մլն. թուման գումար:
Անզալի քաղաքի «Շահիդ Բեհեշտի» հիւանդանոցի ղեկավարութեան հետ համադրաբար, գոյացած գումարով գնւել է էլեկտրոկարդիոգրաֆիայի 3 գործիք, որոնք Անզալիի հայ համայնքի հոգաբարձութեան խորհրդի միջոցով փոխանցւել է Անզալիի հիւանդանոցին:
Այս առիթով, Իրանի ռադիօ-հեռուստատեսութեան լրատւական գործակալութեան հետ զրոյցում, Անզալիի հայ համայնքի հոգաբարձութեան խորհրդի նախագահ Սիմոն Տէր-Յովսէփեանը նշել է, որ սա Իրանում եւ արտասահմանում բնակւող գիլանահայերի զօրակցութիւնն է Անզալիի «Շահիդ Բեհեշտի» հիւանդանոցի բուժանձնակազմին, որոնք որեւէ ջանք չեն խնայում համաճարակի դէմ պայքարում: