Հա

Համայնք

15/04/2020 - 14:40

Նորընտիր պատգամաւորների միասնական աշխատանքի շնորհիւ պետական աջակցութիւն՝ հայ համայնքին

Շարունակելով կորոնավիրուսի համաճարակի կանխարգելման ուղղութեամբ ազգային իշխանութիւնների կողմից տարւող համայնքային աշխատանքների թեման, որը իմիջիայլոց աչալուրջ հետեւողականութեամբ տարւել է թէ՛ Նոռուզեան, եւ թէ՛ դրան յաջորդող հարկադրւած արձակուրդի օրերում, այսօր հեռախօսակապ հաստատեցինք Իրանի Իսլ. խորհրդարանի նորընտիր պատգամաւորներ՝ Ռոբերտ Բեգլարեանի եւ Արա Շահվերդեանի հետ:

«ԱԼԻՔ» - Շարունակելով կորոնավիրուսի համաճարակի կանխարգելման ուղղութեամբ ազգային իշխանութիւնների կողմից տարւող համայնքային աշխատանքների թեման, որը իմիջիայլոց աչալուրջ հետեւողականութեամբ տարւել է թէ՛ Նոռուզեան, եւ թէ՛ դրան յաջորդող հարկադրւած արձակուրդի օրերում, այսօր հեռախօսակապ հաստատեցինք Իրանի Իսլ. խորհրդարանի նորընտիր պատգամաւորներ՝ Ռոբերտ Բեգլարեանի եւ Արա Շահվերդեանի հետ, ովքեր միասնական աշխատանքի արդիւնքում կարողացել են բաւականին անհրաժեշտ իրեր եւ հականեխիչ միջոցներ ստանալ պետական աջակցութիւնից եւ տրամադրել համայնքին:

Երէկ երեկոյեան ազգային առաջնորդարանում կայացել է երկու պատգամաւորների հերթական խորհրդակցական հանդիպումը: Արա Շահվերդեանը փոխանցեց մեզ, որ այսօր նախատեսւած է հանդիպում Թեհրան նահանգի արեւելեան մասի հարկային ընդհանուր տնօրէնի հետ, քանի որ ստեղծւած իրավիճակում հայ արհեստաւորները, ովքեր աշխատում են այդ շրջանում կարող են բախւել հարկային խնդիրների հետ: Պատգամաւորը նման հանդիպման շնորհիւ նպատակ ունի բանակցութիւններ վարել եւ դիւրութիւններ ստեղծել արհեստաւորների համար:

Արդէն ասացինք, որ բազմապիսի աշխատանքներ են տարւել եւ ձեռքբերւած միջոցները բաժանւել են մեր հայկական կառոյցներին՝ ծերանոցներին եւ հայաբնակ շրջաններին: Բացի սա պատգամաւորները ակտիւ կապի մէջ են եղել մեր հայաբնակ քաղաքների եւ շրջանների պատասխանատուների հետ, տեղեկանալով առկայ իրավիճակի հետ կապւած հարցերին: Թեհրանում գործող միութիւնների ընթացիկ հարցերը եւս եղել ու մնում են նրանց աշխատանքային օրակարգում:

Յարակից լուրեր

  • ՀԱՂՈՐԴԱԳՐՈՒԹԻՒՆ
    ՀԱՂՈՐԴԱԳՐՈՒԹԻՒՆ

    Սիրելի հայրենակիցներ,

    Վերջին օրերի ընթացքում, ամբողջ երկրի մասշտաբով համավարակի տարածման զգալիօրէն աճի հետեւանքով, կորոնավիրուսի դէմ պայքարի շտաբի կողմից կիրառւել են խիստ սահմանափակումներ։

  • Մահւան 15 նոր դէպք՝ կորոնավիրուսի պատճառով
    Մահւան 15 նոր դէպք՝ կորոնավիրուսի պատճառով

    Իրանական աբան ամսւայ ընթացքում, թեհրանահայ համայնքում կորոնավիրուսի պատճառով մահացութեան դէպքերի աճ արձանագրւելով, ունեցել ենք մահւան 15 նոր դէպքեր:

  • Աշխարհում կորոնավիրուսով վարակւածների թիւը հատել է 50 միլիոնի շեմը
    Աշխարհում կորոնավիրուսով վարակւածների թիւը հատել է 50 միլիոնի շեմը

    Աշխարհում նոր տեսակի կորոնավիրուսով վարակւածների թիւը գերազանցել է 50 միլիոնը, ինչի մասին վկայում են Worldometers.info առցանց թարմացւող կայքի տւեալները:

  • Բայդէնը խօսել է իր քաղաքականութեան առաջնահերթութիւնների մասին
    Բայդէնը խօսել է իր քաղաքականութեան առաջնահերթութիւնների մասին

    Նա ընդգծել է ժողովրդավարական արժէքների պաշտպանութեան եւ ամերիկացիների համար հաւասար հնարաւորութիւնների ստեղծման անհրաժեշտութիւնը:

  • Հեռավար ուսուցում
    Հեռավար ուսուցում

    Աշխարհում եւ մեր երկրում անսահման կերպով տարածւած թագավարակի պատճառով, մեր հայ աշակերտութեանը հեռու պահելու վարակից, ճարահատեալ մինչեւ վարակի վերացումը, մեր ազգային դպրոցներում կիրառւել է հեռավար ուսուցում, որն թէեւ ժամանակաւորպէս նպաստում է աշակերտութեանը դասերից յետ չմնալուն, սակայն երկար ժամանակի վրայ ունի իր անցանկալի վնասները:

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։