Օգոստոսի 6-ին Իսլ. խորհրդարանում Թեհրանի եւ հիւսիսային իրանահայութեան պատգամաւոր Արա Շահվերդեանը նախօրէին Բէյրութի նաւահանգստում տեղի ուենցած պայթիւնի առիթով հեռախօսազրոյց է ունեցել Լիբանանի խորհրդարանում հայկական պատգամաւորական բլոկի ղեկավար Յակոբ Բագրատունիի հետ:
«alikonline.ir» - Օգոստոսի 6-ին Իսլ. խորհրդարանում Թեհրանի եւ հիւսիսային իրանահայութեան պատգամաւոր Արա Շահվերդեանը նախօրէին Բէյրութի նաւահանգստում տեղի ուենցած պայթիւնի առիթով հեռախօսազրոյց է ունեցել Լիբանանի խորհրդարանում հայկական պատգամաւորական բլոկի ղեկավար Յակոբ Բագրատունիի հետ:
Հեռախօսազրոյցի ընթացքում Արա Շահվերդեանը ցաւակցութիւն է յայտել Լիբանանի եղբայրական ժողովրդին եւ լիբանանահայութեանը` զոհերի կապակցութեամբ:
Նա խորը մտահոգութիւնն է յայտնել ստեղծւած իրավիճակի կապակցութեամբ, եւ իրանահայութեան անունից զօրակցութիւն է յայտնել լիբանանահայ համայնքին:
Արա Շահվերդեանը վստահութիւն է յայտնել, որ բազում փորձութիւններ յաղթահարած Լիբանանի ժողովրդին եւ լիբանանահայութեանը կը յաջողւի յաղթահարել նաեւ այս փորձութիւնը: