Հա

Համայնք

19/09/2020 - 08:30

ԱՀԿ ղեկավարը կոչ է արել համաշխարհային հանրութեանը ներդրումներ կատարել նոր համավարակներին պատրաստւելու համար

Համաշխարհային հանրութիւնը պէտք է ներդրումներ կատարի առողջապահութեան ոլորտում, որպէսզի հետագայում թոյլ չտայ COVID-19-ի յարուցած համավարակի նման զանգւածային վարակիչ հիւանդութիւնների բռնկումներ:

«alikonline.ir» - Համաշխարհային հանրութիւնը պէտք է ներդրումներ կատարի առողջապահութեան ոլորտում, որպէսզի հետագայում թոյլ չտայ COVID-19-ի յարուցած համավարակի նման զանգւածային վարակիչ հիւանդութիւնների բռնկումներ: Այսպիսի կոչով է ուրբաթ օրը կառավարութիւններին դիմել Առողջապահութեան համաշխարհային կազմակերպութեան (ԱՀԿ) գլխաւոր տնօրէն՝ Թեդրոս Ադհանոմ Գեբրէյեսուսը, ըստ News.am-ի՝ յայտնում է «ՏԱՍՍ»-ը:

«Բոլոր երկրները պէտք է միասին աշխատեն եւ ներդրումներ կատարեն»,- ասել է նա Ժնեւում կայացած ճեպազրոյցում` յաւելելով․ «Սա թոյլ կը տայ ապահովել, որ այսպիսի ուժգնութեան եւ ծանրութեան համավարակ այլեւս երբեք չկրկնւի»: Գլխաւոր տնօրէնի խօսքերով՝ ունենալով քաղաքական կամք եւ առողջապահութիւնը ֆինանսաւորելու պատրաստակամութիւն, համաշխարհային հանրութիւնը «կարող է կանխել ապագայ համավարակները եւ պայքարել դրանց դէմ»:

Ներկայ պայմաններում, երբ կարանտինային միջոցառումներից յետոյ շատ երկրներ «սկսում են բացւել», COVID-19-ից հիւանդացութեան եւ մահացութեան դէպքերը «սկսում են աճել»,- նշել է ԱՀԿ ղեկավարը՝ ուշադրութիւն հրաւիրելով «հիւանդանոցային մահճակալների հնարաւոր պակասի կապակցութեամբ տագնապի վրայ»: Նա ասել է, որ դա «կրիտիկական պահ է երկրների համար»: ԱՀԿ-ն «առաջնորդներին խնդրում է ձեռնարկել նպատակային գործողութիւններ, որոնք կարող են կանխել վարակի տարածումը, եւ ապահովել առողջապահութեան համակարգի ու աշխատողների պաշտպանութիւնը»։

«Եթէ երկրները ցանկանում են ցոյց տալ իրական նւիրւածութիւնը վիրուսը յաղթահարելու գործին, ապա դա կարելի է անել անկեղծ համերաշխութեամբ»,- ասել է Թեդրոս Ադհանոմ Գեբրէյեսուսը: Բացի այդ, անհրաժեշտ են ֆինանսական միջոցներ՝ «պատւաստանիւթերի, թերապեւտիկ եւ ախտորոշիչ գործիքների ծախսերը ծածկելու համար»,- եզրափակել է նա:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։